Երևան
12 °C
Մարդկության պատմության մեջ եղած, թերեւս բոլոր հեղափոխություններին, որպես կանոն, հաջորդում է հակահեղափոխությունը, կամ գոնե հակահեղափոխության փորձը: Հայաստանում տեղի ունեցող թավշյա հեղափոխությունը նույնպես երեկ հանդիպեց հակահեղափոխության փորձի: Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում եղած մի քանի օրերին առաջին փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրած Կարեն Կարապետյանը երեկ ողջ օրվա ընթացքում ինտենսիվ հանդիպումներ էր ունենում դեսպանների, գործարարների եւ այլոց հետ: Օրվա երկրորդ կեսին մթնոլորտում արդեն թեւածում էր հակահեղափոխության փորձի ուրվականը, սակայն կոնկրետ որեւէ ապացույց Կարեն Կարապետյանի կողմից նախապատրաստվող մի ինչ-որ գործողության՝ դեռ չկար:
Սակայն արդեն երեկոյան Նիկոլ Փաշինյանի թիմի ներկայացուցիչ Տիգրան Ավինյանը լրատվամիջոցներին հայտնեց, որ Փաշինյան-Կարապետյան բանակցությունները, որ նախատեսված էին ապրիլի 25-ին, չեղարկվել են: Պատճառի մասին մամուլի հաղորդագրությամբ հանդես եկավ Կարեն Կարապետյանը: «Ինչպես գիտեք՝ վաղը պետք է տեղի ունենար իմ եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ստեղծված իրավիճակը քննարկելու եւ լուծումներ փնտրելու համար: Տեղեկացնում եմ, որ նախապես հայտարարված հանդիպումը տեղի չի ունենալու, քանի որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ, մասնավորապես` հանդիպման ձեւաչափի, օրակարգի եւ լուսաբանման առումով: Վերջինիս կողմից առաջարկվել է մեր կողմից մասնակցող անձանց ցանկը, ինչպես նաեւ հայտարարվել, որ բանակցելու է բացառապես իր օրակարգի շուրջ: Սա նշանակում է ոչ թե բանակցություն կամ երկխոսություն, այլ բացառապես սեփական տեսակետը, օրակարգը հնչեցնել` ընդհուպ մինչեւ մեր փոխարեն մեր բանակցողներին որոշելով...»,- ասված է այդ հայտարարության մեջ:
Ավելի ուշ տեսաձայնագրությամբ հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը եւ տեղեկացրեց, որ առաջարկել է հանդիպել 3+3 ձեւաչափով: ՀՀԿ-ի կողմից, ըստ Փաշինյանի, բանակցություններին պետք է մասնակցեն վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Իսկ օրակարգն էլ պետք է լինի բացառապես իշխանության խաղաղ փոխանցման թեման: Սակայն կեսգիշերի դրությամբ Փաշինյանը դեռ չէր ստացել ՀՀԿ ներկայացուցիչների համաձայնությունը:
Բանակցություններից հրաժարվելու փաստը հեղափոխությունը կասեցնելու փորձ է՝ դասական հակահեղափոխության փորձ: Թե ինչն է Կարեն Կարապետյանի մոտ տարակուսանքների տեղիք տվել, անհասկանալի է: Իշխանության փոխանցումը թավշյա հեղափոխություն իրականացրած ուժին ուրիշ ի՞նչ ձեւաչափով կարող է լինել, եթե ոչ Փաշինյանի առաջարկած անձանցով:
Իր հայտարարության մեջ Կարեն Կարապետյանը նաեւ նշել է. «Մտահոգ լինելով ստեղծված իրավիճակով` որպես գործադիր իշխանության ղեկավար, ունենալով պարտավորություն ապահովել մեր երկրի բնականոն ռիթմը, դիմում եմ Հայաստանի Հանրապետության նախագահին իր նախընտրած ձեւաչափով կազմակերպելու հանդիպում խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ` քննարկելու ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում»:
Այսինքն՝ ՀՀԿ-ի համար դեռ քննարկման առարկա է՝ անցկացնել արտահերթ ընտրություններ, թե՝ ոչ: Բացի դրանից «խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ» քննարկումներ նախաձեռնելով՝ ՀՀԿ-ն փորձում է գործընթացը վերածել անսահման ձգվող մի ինչ որ «բալագանի»: Այսինքն՝ խոսքը ժամանակ շահելու ցանկության մասին է, որ ՀՀԿ-ն կարողանա վերադասավորել իր հիմնական՝ կրիմինալ եւ ուժային ռեսուրսները եւ փորձի հակահարված տալ: Բայց այս փորձը ի սկզբանե տապալված է: Սա սխալ հաշվարկների, իրականությունը ոչ ադեկվատ ընկալելու եւ ՀՀԿ-ի կամ դրա մի հատվածի՝ սեփական ուժերը ակնհայտորեն գերագնահատելու հետեւանք է: Հակահեղափոխության փորձը իրականացվում է մի ուժի դեմ, որն իր վարկանիշի գագաթնակետում է, որը ամեն վայրկյան ապացուցում է իր կամքն ու հնարավորությունները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT