Գյումրի.քայլերթին են միացել Ապրիլյանի նահատակների ծնողները, բուժաշխատողներ, ԲՀԿ անդամներ

Գյումրիում վաղ առավոտից բազմամարդ երթ է մեկնարկել: Նախկին ցուցապաստառները չկան, փոխվել են նաեւ կարգախոսները: Այսօր երկու կարգախոս է վանկարկվում՝ «Նիկոլ, վարչապետ»,«ՀՀԿ հեռացիր»: Երթը մեկնարկել Թատերական հրապարակից, որին միացան դպրոցների աշակերտները, որոշ մանկավարժներ, բուհերի ուսանողները, դասախոսները, տարբեր կազմակերպությունների աշխատակիցները:Ճանապարհին անակնկալ կերպով երթին միացան  գործադուլ հայտարարած Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի բուժաշխատողները՝ տնօրենի գլխավորությամբ:  Այսօր Գյումրու քայլերթին միացան նաեւ Ջավախքից եկած մեծաթիվ  քաղաքացիները:

Վարդանանց հրապարակում քայլերթին միացավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը:  Այս կուսակցության անդամները եւս  այսօր քայլերթի առաջին շարքերում են: Ոստիկաններն ուղեկցում են քայլերթի մասնակիցներին:

Աշակերտները տեղյակ պահեցին, որ կան դպրոցներ, որոնց տնօրենները փակել են դռներն ու դուրս չեն թողնում իրենց մանկավարժներին եւ աշակերտներին: Նշվեցին թիվ 24 եւ 26 դպրոցները: Քայլերթն ուղղություն վերցրեց դեպի ՇՄ Կրթության վարչություն, որպեսզի վարչության պետից իմանան, թե ինչու է նման վարքագիծ դրսեւորվում: Կրթության վարչության շենքի դիմաց,  երկարատեւ  վանկարկումներից եւ վարչության պետ Հրայր Կարապետյանի հետ հանդիպում պահանջելուց հետո որեւէ մեկը շենքից դուրս չեկավ:  Ներսից տեղեկացրեցին, որ չնայած աշխատանքային ժամ է, սակայն պետը տեղում չէ: 

Գյումրեցի մանկավարժ, թիվ 26 դպրոցի պատմության ուսուցչուհի Ռուզաննա Կիրակոսյանը բոլորի ներկայությամբ հրաժարվեց իր «Վաստակավոր մանկավարժ» կոչումից ու բոլոր մանկավարժներին ու մտավորականներին կոչ արեց միանալ իրեն:

Չնայած աննախադեպ բազմամարդ է երթը, բախումներ չկան, ոստիկանները խիստ զգույշ են: Քայլերթի մասնակիցները քաղաքում պտտվելուց հետո հասան Հայուհու հրապարակ, փակեցին հրապարակ մտնող բոլոր փողոցներն ու տեւական ժամանակ երթեւեկությունը կանգ առավ:

Հենց այստեղ նրանց միացան Ապրիլյան պատերազմում նահատակված գյումրեցի զինվորների ծնողներն ու ընտանիքների անդամները: Երբ հայտարարվեց, որ ՀՀԿ-ն հեռացել է խորհրդակցության, որոշվեց կանգ առնել եւ քայլ անել ժամը 18-ին:

Ի դեպ, այսօր Գյումրիում ոչ մի ցայտաղբյուրից ջուր չի գալիս: Սա տարօրինակ եւ աչքի զարնող երեւույթ է, քանի որ անգամ ձմռան ամիսներին, Գյումրիում ցայտաղբյուրները չեն ցամաքում:

Տեսանյութն՝ ավելի ուշ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3105 դիտում

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ

Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան

ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել

Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել

Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան

Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում

«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին

Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը

ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար

Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ