Մենք կլինենք այնտեղ, ուր բախումներ կլինեն. Ապրիլյան պատերազմի մասնակիցները երթ են անում

Այսօր մեկնարկած հակաիշխանական անհնազանդության խաղաղ գործողություններին են միացել նաև 2016 թվականի Ապրիլյան պատերազմի մասնակից տղաները: Ֆրանսիայի հրապարակում հավաքված տղաները երթով շարժվեցին նախ՝ Հանրապետության հրապարակ, ապա Մաշտոցի պողոտայով միաձայն երգելով շարունակեցին իրենց երթը:

«Դիրքապահ» Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում ՀԿ-ի նախագահ Մանուել Մանուկյանը «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց նպատակն է՝ կանգնել ժողովրդի կողքին, հատկապես լինել այն հատվածներում, որտեղ ոստիկանները ճնշում կգործադրեն մարդկանց վրա:

«Այստեղ ներկա են միայն քառօրյայի մասնակիցներ, եւ մենք ուզում ենք նայել այն ոստիկանների աչքերին, որոնք մեր քաղաքացու, մեր ժողովրդի վրա ձեռք են բարձրացնում: Մենք դեմ ենք Հանրապետական կուսակցությանը»,- ասաց Մանուել Մանուկյանը: Վերջինս ասաց, որ «Դիրքապահ» Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորումը նախորդ օրը հանդիպում էր խնդրել ՀՀԿ-ականներից որևէ մեկի հետ, սակայն իրենց ոչ ոք չի ընդունել: Հանդիպել են միայն ԵԼՔ-ի հետ:

«Եթե իրենք այսպիսի վերաբերմունք են ցուցաբերում Ապրիլյան պատերազմի հարյուրից ավելի մասնակիցների նկատմամբ, ապա պատկերացնում ենք, թե ինչ վերաբերմունք ցույց կտան հասարակ ժողովրդին ու շարքային մարդուն»,- ասաց նա: Ապրիլյանի մասնակիցները երթով շարժվելու են ՀՀ կառավարություն եւ հանդիպում են պահանջելու Կարեն Կարապետյանի հետ:

«Մենք նրա հետ հանդիպում ենք պահանջում, քանի որ վտանգավոր է նման իրավիճակի շարունակականությունը, իսկ այսօրվա ցույցը նորից տեղի է ունենում Կարեն Կարապետյանի պատճառով»,-ասաց Մանուել Մանուկյանը:

Այսօրվա հանրահավաքին ներկա Ապրիլյան պատերազմի մասնակից տղաներից գրեթե բոլորը Երևանի տարբեր համալսարաններում սովորող ուսանողներ են: ԵՊԲՀ-ի ուսանող Թադևոս Ծփնեցյանը «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց, որ առաջին օրվանից շարժման մասնակից է. «Մենք դեմ ենք բռնությանը, մեր հիմնական նպատակն այսօր ժողովրդի պաշտպանությունն է, ինչպես արել ենք արդեն երկու տարի առաջ»:

Լուսանկարում՝ Ապրիլյանի մասնակից Թադեւոս Ծփենցյանը

Արցախում ծառայած Էդուարդ Սողոմոնյանն ասաց. «Հանրապետականը շատ դժվար է հասկանում կա՛մ չի հասկանում, որ մենք անձ չենք մերժում, մենք համակարգ ենք մերժում»: Էդուարդ Սողոմոնյանի խոսքով՝ Հայաստանի վարչապետ տեսնում են նրան՝ ում կընտրի ժողովուրդը: «Ամենագլխավոր նպատակն է, որ այս երկրում հաստատվի իրավական մթնոլորտ, իրավունքի գերակայություն լինի բոլորի համար»,- ասաց Էդուարդ Սողոմոնյանը:

Վերջինիս խոսքով՝ իրենց հիմնական նպատակն է՝ խաղաղ, բաց ձեռքերով ցույց տալ իրենց ուժը. «Իշխանությունն իր ուժը կորցնում է այն դեպքում, երբ ժողովուրդը ցույց է տալիս, որ բռնություն չի գործադրում, չի սադրում, ուղղակի ասում է, որ դեմ է օլիգարխիային, անիրավությանն ու թալանին»:

Լուսանկարում՝ աջից Էդուարդ Սողոմոնյանը

Ապրիլյանի մասնակիցներից Սարգիս Նիազյանն էլ ասաց, որ եթե հանկարծ բախում լինի ցուցարարների եւ ոստիկանների միջև՝ պատրաստ են առաջինը իրենք ընդունել հարվածը. «Ոստիկաններն իրենց աշխատանքն են կատարում, բայց բռնությանը մենք դեմ ենք եւ պատրաստ ենք լինել ամենասուր տեղերում»:

Լուսանկարում՝ Սարգիս Նազարյան

Հիշեցնենք, իշխանությունն անցնցում փոխանցելու հարցի շուրջ այսօր պետք է տեղի ունենային Կարեն Կարապետյան- Նիկոլ Փաշինյան բանակցություններ: Սակայն նախապես հայտարարված հանդիպումը տեղի չունեցավ: 

Աղունիկ Հովհաննիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7748 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել