Տղա ես բերում՝ հեղափոխությունը փչացնես, որ ի՞նչ անես. խմբագրական

Կարեն Կարապետյանի թիմը երեկ արեց իր ճակատագրական սխալը: Ինտենսիվ ու քրտնաջան աշխատանքից հետո այդ խումբը կարողացավ ՌԴ նախագահ Պուտինից պոկել մի փոքրիկ հաղորդագրություն, որը տեղադրված է ՌԴ նախագահի կայքում: Ըստ այդմ, հեռախոսազրույց է տեղի ունեցել Վլադիմիր Պուտինի ու Կարեն Կարապետյանի միջեւ: «Ընդգծվել է, որ Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում, գործող Սահմանադրության շրջանակներում եւ 2017թ. ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա: Այդ համատեքստում շեշտվել է ՀՀ ԱԺ-ի կողմից ս.թ. մայիսի 1-ին Հանրապետության վարչապետի ընտրության կարեւորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կրեմլից այսպիսի հաղորդագրություն պոկելու համար Մոսկվա էին մեկնել Էդվարդ Նալբանդյանը եւ Արմեն Գեւորգյանը: Այսինքն ակնհայտ է, որ ՀՀԿ-ն հանրությանը ուզում է վախեցնել ռուսական միջամտությամբ: Իրականում սա այն առավելագույնն է, որ կարելի էր պոկել ՌԴ-ից: Ռուսական կողմից որեւէ իրական միջամտության հավանականությունը չափազանց փոքր է, կարելի ասել՝ զրոյական: Այս հաղորդագրությունը ՀՀԿ-ն փորձելու է օգտագործել իր փլուզված շարքերը, կրիմինալը եւ օլիգարխիային  կոնսոլիդացնելու համար: Այլ կերպ ասած, սա զուտ ներքին օգտագործման համար է:

Որքանով դա կհաջողվի, պարզ կդառնա առաջիկայում: Եթե մի պահ տեսականորեն պատկերացնենք, որ կհաջողվի, ու հակահեղափոխությունը ժամանակավորապես կհաղթի, ապա հետեւանքները լինելու են սարսափելի: «Վերահառնած» ՀՀԿ-ն էլ ավելի է ինքնասիրահարվելու, օլիգարխիան էլ ավելի է լկտիանալու, վերջին օրերին իր անպատժելիությունը մասամբ կորցրած կրիմինալը կրկին թեւեր է առնելու ու անցնի վենդետաների, իսկ իրավապահները սկսելու են զանգվածային ռեպրեսիաներ: Սա կանխատեսում չէ, այլ իրենց պարզ հաշվարկը: ՀՀԿ-ի իշխանության հիմնասյուները հենց սրանք են եւ այդ, այսպես ասած, կուսակցությունը պետք է դրանք ամրապնդի՝ այլ տարբերակներ նա չունի: Ու սա հասկանում են բոլորը:

Բայց սրանք ուղղակի հետեւանքներն են: Կլինեն նաեւ անուղղակի հետեւանքներ: Շարժման հիմնական կորիզը ուսանողությունն ու երիտասարդությունն է: Իրենց ապագան երկրի հետ կապելու այն հույսը, որ արթնացավ այս օրերին, կմարի: Կհաստատվի համատարած ապատիայի մթնոլորտ, դրան կհետեւի արտագաղթի տեմպերի աճ, էլ ավելի կաճի արդեն իսկ անհավանական մակարդակի վրա գտնվող ատելությունը իշխանության նկատմամբ եւ այլն, եւ այսպես շարունակ: Մյուս անուղղակի հետեւանքը, իհարկե, հակառուսական տրամադրությունների, մեղմ ասած, էական խորացումն է լինելու: Բոլորի, նույնիսկ ամենաերիտասարդ ցուցարարի համար է ակնհայտ, որ եթե հակահեղափոխությունը հաղթի, ապա դա միայն ու միայն Ռուսաստանի՝ թեկուզեւ անուղղակի աջակցության հետեւանքով է լինելու: Ու սա նույնպես հասկանում են բոլորը: Կոնսոլիդացվելու ներքին բոլոր ռեսուրսները ՀՀԿ-ն այլեւս սպառել է:

Մի խոսքով, հակահեղափոխության հաղթանակը ոչ թե Հայաստանին կվերադարձնի այն տխուր վիճակին, որը կար մինչեւ թավշյա հեղափոխության մեկնարկը, այլ վիճակը էլ ավելի կբարդանա: Կբարդանա աննկարագրելի: Կբարդանա այնքան, որ «գաղջ» մթնոլորտին երանի կտանք:

Բայց սա դեպքերի զարգացման շատ տեսական ու քիչ հավանական սցենար է: ՀՀԿ-ի կողմից կազմակերպվող այս դավադրության հաղթանակը գուցեեւ իրագործելի կլիներ, եթե չլիներ մի գործոն՝ ժողովուրդը: ՀՀԿ-ականները հաշվարկներ անելիս, իրենց սովորության համաձայն, թերեւս հաշվի չեն առել հիմնական գործոնին: Այն ժողովրդին, որը իրականացրեց թավշյա հեղափոխությունը եւ օրեր շարունակ ըմբոշխնում է դրա բերկրանքը: Թերեւս ՀՀԿ-ում  սա հերթական անգամ հաշվի չեն առնում, որովհետեւ նրանց համար դեռ անհասկանալի է, թե դա ինչ գործոն է: ՀՀԿ-ում թերեւս չեն հաշվարկել, որ ոստիկանությունը այլեւս նախկինը չէ, ուժային տարբերակներով մարդկանց ցրելու տարբերակը, այսպես ասենք, այնքան էլ իրական չէ այլեւս:

Ի տարբերություն ՀՀԿ-ի, ռուսական կողմը գուցե շատ ավելի ինֆորմացված է Հայաստանի ներքին տրամադրությունների մասին: Միամտություն կլինի կարծելը, թե ռուսները տեղյակ չեն շարժման առաջնորդների աշխարհաքաղաքական ուղղվածությունների մասին: Առաջինը, ինչ նրանք արել են, ստուգել են, թե արդյոք այս շարժման մեջ Արեւմուտքի մատը խա՞ռն է: Ստուգել են մի 1000 անգամ: Համոզվելով, որ սա զուտ ներքին շարժում է, արտաքին որեւէ ուժ որեւէ մասնակցություն չի ունեցել դրան, հայտարարել են իրենց չեզոքության մասին: Սակայն Կարեն Կարապետյանի եւ ՀՀԿ-ի ամբողջ ռեսուրսներն ու կապերը օգտագործելով, մի քանի տասնյակ փորձերից հետո միայն, հնարավոր է եղել երեք նախադասություն կորզել Կրեմլից: Հավանական է, որ առաջիկա օրերին նույն Կրեմլից կհնչի վերը նշված տեղեկատվությունը «հարթող», իրավիճակը կրկին բալանսի բերող որեւէ հաղորդագրություն: Հակառակ դեպքում սա հղի է հանրային տրամադրությունների կտրուկ փոփոխություններով: Չի կարելի նույնիսկ բացառել, որ ՌԴ-ի թեկուզեւ անուղղակի աջակցությունը Կարեն Կարապետյանին, թողնի հակառակ ազդեցությունը, եւ շարժումը էլ ավելի մեծ թափ հավաքի:

Պետք է արձանագրել, որ Կարեն Կարապետյանը «վաբանկ» է խաղում: Արդեն արձանագրվեց, որ նա իր իշխանությունը պահպանելու համար պատրաստ է նույնիսկ «դրսից տղա բերել»: Եվ անկախ նրանից, «տղան» կգա թե ոչ, այդ խարանը այլեւս ընդմիշտ դաջվել է ՀՀԿ-ի եւ, մասնավորապես, Կարեն Կարապետյանի, Արմեն Գեւորգյանի, էդվարդ Նալբանդյանի վրա: Իսկ արտաքին ուժերի օգնությամբ իշխանություն պահելու նույնիսկ փորձ արած իշխանավորներին, ինչպես ցույց է տալիս պատմությունը, չեն ներել երբեք եւ ոչ մի տեղ: Սա բոլորովին այլ հարթություն է եւ բոլորովին այլ հետեւանքներ է ենթադրում, որը դուրս է քաղաքական կամ իրավական պատասխանատվության շրջանակներից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14330 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել