Երևան
12 °C
Իտալական «Ռոմային» 1 գոլ չբավականացրեց Չեմպիոնների լիգայի 2017-18 մրցաշրջանում եւս մեկ հրաշք գործելու համար: Երեկ՝ մայիսի 2-ին, կիսաեզրափակիչ պատասխան խաղում «գայլերը» սեփական հարկի տակ 4:2 հաշվով հաղթեցին «Լիվերպուլին»: Առաջին խաղում Անգլիայում «մերսիսայդցիներին» պարտվել էին 5:2, եւ եթե բախտը ժպտար երեկ չիրացրած պահերից գոնե մեկում, խաղը կտեղափոխվեր լրացուցիչ ժամանակ, ու գուցե կրկնվեր քառորդ եզրափակչի հրաշքը, երբ «Բարսելոնային» առաջին խաղում հյուրընկալվելիս 4:1 զիջելուց հետո, 2-րդ խաղում հաղթեց 3:0 ու հաջորդ փուլ անցավ:
Երեկ հռոմեացիները հենց սկզբից ցույց տվեցին, որ անկախ առաջին խաղում կրած պարտությունից (2:5), չեն պատրաստվում հեշտությամբ զիջել եզրափակի ուղեգիրը: Գրոհում էին հենց առաջին րոպեներից, փորձում էին ճնշում գործադրել մրցակցի դարպասին, բայց իրենք առաջինը գոլ բաց թողեցին: 9-րդ րոպեին լիվերպուլցիների կազմում հաշիվը բացեց Սադիո Մանեն: Սա «Ռոմային» չընկճեց: Թիմը շարունակեց ուղիներ փնտրել դեպի մրցակցի դարպասը ու դրվագներից մեկում հաջողության հասավ: Սեֆան Էլ-Շարավիի հարվածից հետո Դեյան Լովրենը փորձեց հեռացնել գնդակը, սակայն այն դիպավ նրա թիմակցի՝ Ջեյմս Միլների գլխին ու անդրադարձով հայտնվեց «Լիվերպուլի» դարպասին: Ինքնագոլն էլ գրանցվեց Միլների հաշվին: Առաջին խաղակեսը, այնուամենայնիվ, «Լիվերպուլն» ավարտեց հաղթողի կարգավիճակում: 25-րդ րոպեին իր թիմի 2-րդ գոլը խփեց Ջորգինյո Վեյնալդումը:
2-րդ խաղակեսի սկզբում «Ռոման» կրկին վերադարձրեց պայքարելու հույսը: 55-րդ րոպեին 2-րդ պատասխան գնդակը խփեց Էդին Ջեկոն: 3-րդ գոլը «Ռոման» խփեց խաղավարտին մոտ՝ 86-րդ րոպեին: Աչքի ընկավ Ռաջա Նայնգոլանը: Գոլը, սակայն այնքան էլ չուրախացրեց «ջալոռոսներին». նրանք գիտակցում էին, որ 2 գոլ խփելու ժամանակ արդեն չունեն: Մեկ անգամ էլ մրցակցի դարպասը գրավեցին ավելացված ժամանակում: 11-մետրանոցից դուբլ ձեւակերպեց Նայնգոլանը: 4:2, եւ ընդհանուր դիմակայությունում «Ռոման» ընդամենը 1 գոլով զիջեց մրցակցին. պարտվեց 6:7:
Եզրափակչում «Լիվերպուլը» կմրցի մրցաշարի վերջին 2 տարիների չեմպիոնի՝ «Ռեալ Մադրիդի» դեմ, որը նախօրեին պայքարից դուրս էր թողել «Բավարիային»: «Լիվերպուլը» 5 անգամ է հաղթել այս մրցաշարում, իսկ «Ռեալը» բոլոր ժամանակների ռեկորդակիրն է. 12 անգամ: Եզրափակիչը կկայանա Կիեւում, մայիսի 26-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT