Երևան
12 °C
21-րդ դարում աշխարհի գլխավոր զենքերից մեկը, եթե ոչ ամենագլխավորը, համացանցն է: որ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած #ԻմՔայլը շարժումը վիրտուալ տարածքում սկսվել է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերներից, երբ նա 14 օր Գյումրիից քայլեց դեպի Երեւան: Այդ ընթացքում թե՛ քայլերթի եւ թե՛ արդեն Երեւանում շարունակված շուրջօրյա ցույցերի լուսաբանումը կատարվել է բացառապես օնլայն հարթակում: Հայաստանյան հեռուստատեսությունները գրեթե ոչինչ «չէին նկատում», մինչ վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարական տալը:
Ինչքանո՞վ նպաստեց համացանցը հայաստանյան հեղափոխությանը: Մեր հարցերին պատասխանել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
- Պարոն Մարտիրոսյան, հայաստանյան իշխանափոխության վրա ի՞նչ ազդեցություն ունեցավ համացանցը:
- Իշխանափոխության շրջանում համացանցի ազդեցությունը ահռելի է եղել, եւ ամենալուրջ երեւույթը եղել են ուղիղ եթերները: Կարծում եմ՝ սա հետագայում կմտնի մեդիայի հետ կապված դասագրքեր, քանի որ այն, որ ամեն ինչ ուղիղ եթերով էր գնում, Փաշինյանը ուղիղ եթեր էր մտնում իր ֆեյսբուքից, բանակցությունները ուղիղ եթեր էին գնում, դա կոտրեց մի շատ կարեւոր բան՝ քարոզչական մեթոդները չէին աշխատում: Որովհետեւ մարդիկ ստիպված չէին միջնորդավորված վերլուծությունների հիման վրա հասկանալ, թե ինչ է կատարվում, նրանք անմիջապես ականատեսն էին: Այնպես որ համացանցը շատ կարեւոր դեր կատարեց: Իհարկե, յուրաքանչյուր հեղափոխական կամ քաղաքացիական շարժում ոգեւորում է նաեւ տարբեր մեմերով, ցանցը դրանց գեներատորն է, ինչ-որ հեղեղ ձեւավորվեց: Հետաքրքիրն այն էր, որ նույնիսկ արտասահմանյան լրագրողներն էիր ներգրավված այս ամենի մեջ, այնպես որ համացանցի ազդեցությունը շատ մեծ էր: Ինքը փաստացի ձեւավորեց շատ արագ, նոր տիպի տեղեկատվական դաշտ՝ մի կողմ թողնելով ավանդական մամուլը: Չնայած՝ ավանդական մամուլը մտավ եւ այդ դաշտը ձեւավորեց: Չմոռանանք, որ ուղիղ եթերների անխափան տրամադրողները հենց լրագրողներին էին, որոնք օր ու գիշեր իրենց աշխատանքն էին անում:
- Արդյո՞ք աշխարհում եղել է նման դեպք, որ համացանցն այսպիսի լրջագույն դեր կարողանա կատարել, թե՞ սա առաջին դեպքն էր:
- Էլի են եղել դեպքեր, օրինակ` աշխարհում նմանատիպ առաջին դեպքերից եղավ 2009 թվականին Մոլդովայում, երբ ժողովուրդը համախմբվեց համացանցով, չնայած դա վերածվեց նրան, որ խորհրդարանի շենքը վառեցին: Իրանում նույնպես համացանցի դերը մեծ է եղել 2009 թվականին, բայց ի տարբերություն մնացած երկրների, այնտեղ համացանցի դերը ոչ թե ներքին էր, այլ արտաքին: Մարդիկ աշխարհին ցույց էին տալիս, թե ինչ բռնություններ են կատարվում փողոցներում` ոստիկանության կողմից: Մեր դեպքում հետաքրքիրն այն էր, որ այդ ամենը կատարվում էր ներսում, մարդիկ լուրջ խնդիր չէին դնում՝ աշխարհին ցույց տալու, թե այստեղ ինչ է կատարվում: Աշխարհն էր եկել մտել ներս` լրագրողներով: Մեծ դեր ունեցավ այն, որ համացանցն ազատ էր: Իշխանություններին շատ բաներում կարելի է մեղադրել, բայց միանշանակ է, որ հայաստանյան համացանցը ազատ է եղել, ու դա եղել է հիմք, որ այս ամենը գործի:
- Այս ընթացքում տեղի ունեցավ նաեւ մեծ քանակությամբ ապատեղեկատվության տարածում, ի՞նչ նպատակ էր դա հետապնդում:
- Ես դա կբաժանեմ մի քանի շերտերի: Առաջինը պարզ էմոցիոնալ էր, երբ մարդիկ փորձում են օգնել իրար, երբ ինչ-որ մեկը ինչ-որ բան է իմանում, ուզում է մասնակից լինել այս հեղափոխական շարժմանը, սկսում է տարածել, եւ բնականաբար ահռելի քանակի փչացած հեռախոսի մակարդակի խոսակցությունները տարածվում էին, գրելով «ՇՏԱՊ ՏԱՐԱԾԵԼ»: Դրանց մեծ մասը, կարծում եմ, միտումնավոր չէր, ուղղակի էմոցիոնալ ֆոնի վրա էր:
Երկրորդը ապատեղեկատվություն էր, որը կատարվում էր արդեն քաղաքական ինչ-որ ուղղվածություն ունենալով՝ սկսած նրանից, որ ինչ-որ ֆեյքերով էին բաներ տարածում, վերջացրած ամենաֆանտաստիկ ապատեղեկատվական գործողությունով, որոնցից մեկը ԱՄՆ-ի դեսպանի հետ հանդիպման մամլո հաղորդագրությունն էր, որովհետեւ դա ունեցավ շատ լուրջ ազդեցություն: Դրա հիման վրա վերլուծություններ գրվեցին, հոդվածներ արտասահմանում եւ այլն: Դա հետաքրքիր երեւույթ էր, ու այստեղ մի կարեւոր բան կա, նույնիսկ գիտականորեն ապացուցված է, որ այդ տեսակի ապատեղեկատվությունը եւ դրա հերքումը շատ ավելի աննկատ է լինում, այնպես որ կար քաղաքական ուղղվածության ապատեղեկատվություն:
Երրորդը արտաքին գործոններն էին, հիմնականում Ադրբեջանն էր, որը չկարողացավ նորմալ ոչինչ անել, որովհետեւ իրենց քարոզչական տրոլլները. փաստացի իրադարձություններն այնքան արագ էին Հայաստանում տեղի ունենում, որ իրենք չէին կարողանում արագ ձեւավորել այն օրակարգը, որը պետք է առաջ տանեին: Դրա համար լինում էին դեպքեր, երբ օրերով կորում էին: Հանգիստ ժամանակ իրենք շատ ակտիվ են, օրինակ Twitter-ում:
- Ինչպե՞ս պետք է այս ընթացքում ստացված տեղեկություններից տարբերել ապատեղեկատվությունը եւ իրական լուրը:
- Դա նույնիսկ հանգիստ ժամանակ է բարդ, հատկապես, երբ դա արվում է պրոֆեսիոնալների կողմից: Այս դեպքում հասարակությունը պետք է վստահի այն լրագրողներին եւ խմբագրին, որոնց ինքը վստահում է ընդհանրապես, բայց պետք է խոստովանեմ, որ նույնիսկ ամենաարհեստավարժ լրագրողները մեկ, երկու անգամ խաբվեցին: Հիշեցնեմ «Союз Армян Россий»-ի անունից կեղծ մամլո հաղորդագրությունը, որը արտատպվեց շատ խելքը գլխին խմբագրերի կողմից: Այդ մարդիկ ուղղակի տեմպի տակ չէին հասցնում ստուգել, որովհետեւ այս ամենը պետք է ինչ-որ գործընթաց անցներ:
Շատ կարեւոր է ապագայի համար, խմբագրություններում հատուկ լրագրողներ ունենալ, որոնք թրեյնինգներ են անցնում՝ հենց տեղեկատվություն ստուգելու համար, ինչպես ընդունված է աշխարհում: Ցավոք սրտի, մեր մամուլը վաղուցվանից մեզ նստեցրել է մամլո հաղորդագրությունների ասեղի վրա, ու խաբելը դարձել է հեշտ. տեմպի տակ կեղծ հաղորդագրությունները կարելի է տարածել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT