Վահրամ Բաղդասարյանը նման բան իրեն թույլ չէր տա. «Գլորիա» կարի Ֆաբրիկայի տնօրեն

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյանը հերքում է բոլոր այն խոսակցություններն ու տարածված լուրերը, թե ինքն է աշխատակիցներին հայտնել, որ իբր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ֆաբրիկայի գործադուլ հայտարարած կանանց լրբեր է անվանել. «Ես շատ ուշ եմ իմացել տարածված այդ խոսակցությունների մասին: Ճանաչելով Վահրամ Բաղդասարյանին, միանշանակ կարող եմ պնդել, որ նա նման բան չէր կարող իրեն թույլ տալ»,-Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Բագրատ Դարբինյանը:

Հիշեցնենք, որ «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները քանիցս միացել են Նիկոլ Փաշինյանի հայտարարած գործադուլին, իսկ վերջին գործադուլի ժամանակ ֆաբրիկայի աշխատակիցները պահանջում էին Վահրամ Բաղդասարյանի հրաժարականը՝ պատճառաբանելով, թե վերջինս իրենց լիրբ է անվանել: «Բաղդասարյանն ասել է, թե Վանաձորի ցույցերը այսպիսին չէին լինի, եթե Գլորիայի լրբերը փողոց դուրս չգային»,- լրագրողների հետ զրույցում պատմել էին հրապարակ դուրս եկած աշխատակիցները, ովքեր այս մասին հայտնել էին նաեւ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, որն ի դեպ, Բաղդասարյանի փոխարեն ներողություն էր խնդրել կանանցից:

«Ինձ ինչ-որ մարդիկ զանգեցին ու ամոթանք տվեցին, թե իբր ես եմ նման լուրեր տարածել աշխատակիցների շրջանում, բայց ես հավաստիացրեցի իրենց, որ ես ինձ նման բան թույլ չէի տա եւ որ ես որեւէ առնչություն չունեմ տարածված լուրերի հետ»,- մեզ հետ զրույցում ասաց ֆաբրիկայի ղեկավարը:

Դարբինյանը ստեղծված իրավիճակում իր անվան հետ կապված խոսակցությունների շուրջ հեռախոսազրույց է ունեցել նաեւ Վահրամ Բաղդասարյանի հետ, ում եւս վստահեցրել է, որ ինքը որեւէ կապ չունի. «Անկախ քաղաքական վիճակից ու քաղաքական հայացքներից, ես Վահրամ Բաղդասարյանի հետ որեւէ խնդիր չունեմ… Ես Վահրամին էլ ասեցի, որ ես ուշ եմ իմացել էս ամենի մասին, ու եթե շուտ իմանայի՝ կկանխեի էլ»:

Տնօրենը տարածված լուրերը փորձել է ճշտել նաեւ աշխատակիցներից, ովքեր, սակայն, կոնկետ չեն կարողացել նշել, թե երբ եւ որտեղ է Բաղդասարյանը իրենց լիրբ անվանել. «Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ նախ, ես կապ չունեմ այս ամենի հետ, եւ երկրորդ՝ Բաղդասարյանից նման բան չեմ հավատում, նրա մարդկային տեսակը այդպիսին չէ»,-եզրափակեց ֆաբրիկայի տնօրենը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11715 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել