Երևան
12 °C
Անցած հանգստյան օրերի կարեւորագույն ֆուտբոլային հանդիպման՝ Սուպերկլասիկոյի ընթացքում ուշադրության կենտրոնում ավելի շատ ոչ թե ֆուտբոլիստներն էին, այլ մրցավարը: Երեկ՝ մայիսի 6-ին, «Կամ Նոու» մարզադաշտում կայացած «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումն ավարտվեց 2:2, սակայն, ըստ իսպանական մամուլի մի շարք հրապարակումների, մրցավար Էրնանդես Էրնանդեսը մեծապես խանգարեց «Ռեալին»: Լիոնել Մեսսիի խփած 2-րդ գոլից առաջ Լուիս Սուարեսը խախտել էր կանոնները «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանի նկատմամբ, ինչը մրցավարը չարձանագրեց: Հետագայում «Բարսայի» խաղացողները սեփական տուգանայինում խախտեցին կանոնները Մարսելոյի նկատմամբ, ինչը մրցավարը նույնպես անտեսեց: Ամեն դեպքում հանդիպումից հետո 2 թիմերի մարզիչները չեն կենտրոնացել մրցավարական գործողություների վրա:
«Մրցավարի համար բարդ հանդիպում էր: Ամեն տեսակ բան էլ եղավ: Չեմ ցանկանում խոսել այդ մասին: Դա ոչինչ չի փոխի, այնպես որ չեմ խոսի մրցավարությունից: Պետք էր մի փոքր ավելի համբերատար լինել, բայց արդեն ոչինչ չես փոխի: Շնորհավորում ենք «Բարսելոնային»»,- ասել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդի Զիդանը հանդիպումից հետո՝ ավելացնելով, որ թիմերը հիանալի խաղ են ցուցադրել երկրպագուների համար՝ անկախ այն բանից, որ հանդիպումը մրցաշարային տեսանկյունից որոշիչ չէր:
Ըստ իսպանական լրատվամիջոցների՝ կատալոնցիների գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն նույնպես գնահատականներ չի տվել մրցավարի գործողություններին: Նա ասել է, որ հանդիպման ընթացքում տարբեր դեպքեր են եղել, եւ դրանց մասին մեկնաբանություններ տալուց առաջ, նախ պետք է կրկնապատկերները դիտի հեռուստացույցով:
«Շատ բան տեղի ունեցավ: Պետք է հեռուստացույցով նայել, ավելի պարզ լինելու համար: Դրական զգացողություններով եմ հեռանում: Խաղում էինք «Ռեալի» նման թիմի դեմ եւ 10 հոգով (խմբ. Սերժի Ռոբերտոն հեռացվել էր Մարսելոյի նկատմամբ կոպիտ խախտման համար): Կարող էինք նաեւ հաղթել: Ինչ վերաբերում է մրցավարին, չգիտեմ՝ ում է ավելի շատ վնասել, կամ ում է ավելի շատ օգնել: Մրցավարությունը բարդ է, պետք է փորձենք մեզ նրա տեղը դնել: Ես այստեղ եմ որպես «Բարսայի» մարզիչ եւ ամեն ինչ տեսնում եմ այնպես, ինչպես օգուտ է իմ թիմին: Ի՞նչ պետք է ասեմ»,- ասել է նա:
36-րդ տուրում կայացած «Բարսա»-«Ռեալ» Սուպերկլասիկոն մրցաշարային առումով ոչինչ չորոշեց: Կատալոնցիները դեռ «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ ապահովել էին 2017-18 մրցաշրջանի չեմպիոնական տիտղոսը: Այս պահին նրանք առաջինն են 87 միավորով: «Արքայական» ակումբը 72 միավորով 3-րդն է: 2-րդ տեղում «Ատլետիկոն» է, որն ունի 75 միավոր: Լա լիգայի ավարտին մնացել է 2 տուր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT