Մարզիչ նշանակվելիս արդյունքներ էր խոստացել. Նազարյանը Կարապետյանի՝ չեմպիոն դառնալու մասին

ՀՀ ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանն ավելի քան գոհ է Եվրոպայի 2018 թ. առաջնության արդյունքներից: Այն օրերին, երբ ՀՀ-ում մարդիկ զբաղված էին թավշյա հեղափոխությամբ, ապրիլի 26-28-ն Իսրայելում կայացած Եվրոպայի առաջնությունում Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) դարձավ չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով արդբեջանցի Հիդայաթ Հեյդարովին: Վերջին անգամ նման արդյունք ՀՀ հավաքականի կազմում գրանցել էր հենց Նազարյանը 13 տարի առաջ: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա նշեց, որ հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելիս ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանին եւ այժմյան գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանին արդյունքներ էր խոստացել:

«Երբ 2 տարի առաջ ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանն ինձ նշանակում էր հավաքականի մարզիչ, ես նրան ու Թաթուլ Հովհաննիսյանին խոստացա, որ անպայման, ինչ արդյունքներ ես ունեցել եմ, նույն արդյունքները լինելու են: Մի բան էլ, երեւի, ավելի կլինի, ամեն  ինչ դեռ առջեւում է: Ֆերդինանդը բոլոր հավաքներին, միջազգային մրցաշարերին մասնակցեց: Տարվա կեսից ինձ համար արդեն պարզ էր, որ լավ մարզավիճակում է, որովհետեւ բավականին ուժեղ մրցաշարերում՝ «Գրան պրիում» 3-րդ տեղը գրավեց, «Մեծ սաղավարտի» մրցաշարում՝ 2-րդ: Եվ այնպիսի տղաների հաղթեց՝ ճապոնացիների, օլիմպիական չեմպիոն իտալացուն, Ռուսաստանի հավաքականից Եվրոպայի, աշխարհի առաջնությունների մրցանակակիրների: Ինձ համար արդեն պարզ էր, որ ԵԱ-ին մոտենալու ենք անպայման հաղթելու տրամադրությամբ»,- ասաց նա:

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր եւս 2 մարզիկ՝ Արսեն Ղազարյանը (73 կգ) եւ Վարդան Խաչատրյանը (81 կգ): Խաչատրյանը պարտվեց առաջին իսկ գոտեմարտում: Նրա առաջին Եվրոպայի առաջնությունն էր եղել,  եւ Նազարյանի համար նրա նման ելույթը սպասելի է եղել: Իսկ Ղազարյանը մոտ է եղել բրոնզե մեդալին, սակայն արդյունքում 5-րդ տեղն է զբաղեցրել:

«Արսենից էլ գոհ եմ, որովհետեւ Եվրոպայի առաջնությունների մի քանի անգամ մասնակցել էր եւ ամեն անգամ առաջին-երկրորդ գոտեմարտից պարտվել էր: Այս անգամ նա էլ Ֆերդինանդի հետ բոլոր մրցաշարերը, ուսումնամարզական հավաքները դրսում անց էր կացրել, եւ նա էլ էր պատրաստ: 3-րդ մրցանակային տեղի համար պայքարում՝ շվեդիայի ներկայացուցչի հետ գոտեմարտում, հաղթում էր, 1 րոպե էր մնացել, ու իր սխալի պատճառով պարտվեց»,- ասաց նա:

Այս օրերին հավաքականի այն տղաները, որոնք Եվրոպայի առաջնությանը չեն մասնակցել, Օրենբուրգում են: Մայիսի 12-13-ը մասնակցելու են Եվրոպայի գավաթի խաղարկությանը: Մայիսի 13-18-ն ուսումնամարզական հավաք են անցկացնելու Օրենբուրգում:

Ֆերդինանդ Կարապետյանը 1 ամիս հանգստանալու է: Նա Գերանիա է մեկնել՝ վերականգնվելու: Հունիսի կեսերից սկսելու է ուսումնամարզական հավաքները Վրաստանում: Հետո հավաք կանցկացնի Իսպանիայում: Հուլիսին կմասնակցի 2 «Գրան պրի» մրցաշարի՝ մեկը Խորվաթիայում, մյուսը՝ Հունգարիայում: Արսեն Ղազարյանն էլ, մարզիչների որոշմամբ, կմասնակցի այդ մրցաշարարերից որեւէ մեկին:

Այուհետեւ հավաքականի մարզիկները կշարունակեն մարզումները եւ կսպասեն աշխարհի առաջնության վերաբերյալ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի եւ ՀՀ Ձյուդոյի ֆեդերացիայի որոշմանը: Աշխարհի 2018 թ. առաջնությունը կայանալու է Բաքվում, եւ հայ մարզիկները կարող են մասնակցել միայն ՀԱՕԿ-ի ու ֆեդերացիայի համապատասխան որոշումից հետո:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3401 դիտում

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը

Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը

Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ

Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար