Վիճակահանությունը հարմար չէր. ազատոճայինների մարզիչը՝ ԵԱ ձախողման մասին

Ըմբշամարտի Եվրոպայի 2018 թ. առաջնությունում ազատոճայինների ձախողման հիմական պատճառը եղել է ոչ բարենպաստ վիճակահանությունը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը: Ապրիլի 30-ից մայիսի 6-ը Կասպիյսկում կայացած մրցաշարում ՀՀ հավաքականը  ներկայացված էր 9 քաշային կարգերում, եւ վերադարձավ ձեռնունայն:

«Ընդգծված առաջատար չունեինք: Մեր մարզիկները ե՞րբ են մեդալներ բերել, երբ վիճակահանությունը հարմար է եղել: Շատ ուժեղ մարզիկների պարտվեցինք, օրինակ, Ֆրանգուլյանն (65 կգ) օլիմպիական չեմպիոն, աշխարհի չեմպիոն Վլադիմիր Խինչիգաշվիլու հետ մրցեց, հավասար գոտեմարտում պարտվեց: Մեր տղաներն ընդգծված առաջատար չեն, ճիշտ է՝ պոտենցիալ ունեն: Օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ է կան, կփորձենք վերացնել: Անհատական աշխատանքը, հոգեբանական վիճակն իրենցից է կախված: Իսկ օբյեկտիվ պատճառներից է այն, որ շատ հարցերում հետ ենք այն երկրներից, որոնք այս մարզաձեւում տոն են տալիս, օրինակ, Վրաստանից, Ռուսաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից: Նրանց հետ համեմատած՝ մեր պետական բյուջեն, մեր վերականգնողական վիտամինները, սպորտային բժշկությունը, որը ծախսատար ոլորտ է...»,- ասաց նա:

Ազատ ոճում Հայաստանը ներկայացրած մարզիկներից մեդալներին մոտ էին Միհրան Ջաբուրյանը (57 կգ) եւ Վալտեր Մարգարյանը (70 կգ): 2-ն էլ պարտվել էին քառորդ եզրափակչում, բայց նրանց հաղթած ըմբիշները եզրափակիչ էին անցել, ու նրանք բրոնզի համար պայքարելու հնարավորություն էին ստացել, որը, սակայն չօգտագործեցին: Կուրղինյանը նշում է, որ այդ մարզիկների հարցում կան առանձին պատճառներ, սակայն հավաքականն ունի նաեւ գլոբալ խնդիրներ, որոնք անդրադառնում են արդյունքների վրա:

«Ջաբուրյանը տարիքով մեծ մարզիկ է: Վերջին շանսն էր, չստացվեց, ի՞նչ ասեմ: Մարգարյանն էլ 2 գոտեմարտերը մինչեւ այդ լավ անցկացրեց: Ինչ-որ բան չբավականացրեց, փորձը... շատ պահեր կան, որ պետք է ավելացնել: Փորձի պակաս ունեն, ուշ-ուշ ենք մասնակցում մրցաշարերի: Պատճա՞ռը. մեր ֆինանսական վիճակը, որ համեմատում ենք այդ երկրների հետ... 1 հոգով հարց չի լուծվում, մենք ռեզերվ չունենք: Մրցակցություն պետք է ապահովենք, որ մեկը մյուսով աճի: 1 հոգի տանում ենք, բայց մրցակցություն չկա: Այս տարի, օրինակ, մեզ հրավիրեցին աշխարհի գավաթի խաղարկության, չկարողացանք մասնակցել, որովհետեւ 2-րդ թիմ չունենք, եւ հարմար չէր, որ ե՛ւ Եվրոպայի առաջնություն գնայինք, ե՛ւ այդտեղ»,- ասաց նա:

Եվրոպայի 2018 թ. առաջնությունում ազատոճայինների հավաքականի կազմում Հայաստանն էին ներկայացնում Միհրան Ջաբուրյանը (57 կգ), Գարիկ Բարսեղյանը (61 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74), Վարուժան Կաջոյանը (79 կգ), Մարզպետ Գալստյանը (86 կգ), Շամիր Աթյանը (92 կգ), Գեորգի Կետոեւը (97 կգ): Նրանք պայքարից դուրս մնացին մրցաշարի պայքարի տարբեր փուլերում: ՀՀ-ն ներկայացուցիչ պետք է ունենար նաեւ 125 կգ քաշային կարգում՝ Լեւան Բերիանիձեն: Նա, սակայն չկարողացավ մասնակցել առողջական խնդիրների պատճառով:

Եվրոպայի առաջնությունից հետո մեծահասակները հանգստանում են: Մինչեւ 23 տարեկանները պատրաստվում են իրենց տարիքային Եվրոպայի առաջնությանը, որը կայանալու է հունիսի 4-10 Ստամբուլում: Մայիսի վերջին հավաք են ունենալու, եւ մեծահասակներն օգնելու են նրանց նախապատրաստական հավաքի ժամանակ: Այնուհետեւ հունիսի 15-16-ից մեծահասակները վերսկսելու են մարզումները: Հավաք են անցկացնելու Ծաղկաձորում: Պատրաստվելու են Թբիլիսիում կայանալիք միջազգային մրցաշարի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2583 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս