Ներմուծման ու արտահանման համար արգելքներ չկան, եթե լինեն՝ անհապաղ դիմեք ՊԵԿ. Մարտիրոսյան

15/05/2018 schedule13:18

Ֆիզիկական կամ իրավաբանական անձի, անհատ ձեռնարկատիրոջ համար որեւէ ապրանքատեսակի ներմուծման կամ արտահանման դեպքում ՀՀ մաքսային մարմինների կողմից արհեստական վարչարարության սուբյեկտիվ արգելքներ չկան: 

Այս մասին մայիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ Մհեր Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ հավասար իրավունքով հանդերձ, քաղաքացիները պարտավոր են պահպանել այդ ապրանքների ներմուծման եւ արտահանման ՀՀ միջազգային պայմանագրերով, ԵԱՏՄ այլ ակտերով եւ ՀՀ ազգային օրենսդրությամբ սահմանված կարգը: Մասնավորապես, ըստ Մհեր Մարտիրոսյանի, այդ կարգի կարեւոր բաղադրիչ է մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրումը: Այսինքն՝ համապատասխան իրավական ակտերով նախատեսված դեպքերում, ձեւով եւ կարգով՝ ապրանքի, տրանսպորտային միջոցի, ուղեւորային հայտարարագրերի եւ դրանցում ներառված տեղեկությունները հիմնավորող փաստաթղթերի ներկայացումը մաքսային մարմիններին:

Մյուս բաղադրիչը վերաբերում է ապրանքների նկատմամբ սակագնային կարգավորման միջոցների կիրառմանը: Այսինքն, համապատասխան իրավական ակտերով նախատեսված դեպքերում, չափով եւ կարգով մաքսատուրքերի, ավելացված արժեքի, ակցիզային, ճանապարհային, բնապահպանական հարկերի, պետական տուրքերի, մաքսավճարի վճարումը: «Հիմնական բաղադրիչներից է նաեւ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նկատմամբ ՀՀ միջազգային համաձայնագրերով, ԵԱՏՄ այլ ակտերով եւ/կամ ՀՀ ազգային օրենսդրությամբ սահմանված արգելքների եւ/կամ սահմանափակումների կիրառումը: Մասնավորապես, համապատասխան իրավական ակտերով նախատեսված դեպքերում ապրանքները ենթակա են պետական այլ մարմինների կողմից իրականացվող հսկողության: Օրինակ՝ բուսասանիտարական, անասնաբուժական, սննդի անվտանգության հսկողությունն իրականացնում է ՀՀ ԳՆ սննդի անվտանգության ծառայությունը, օզոնային շերտը քայքայող նյութերի հսկողությունը՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը, կրիպտոգրաֆիկ սարքերի նկատմամբ՝ ազգային անվտանգության ծառայությունը, ռազմական նշանակության ապրանքներինը՝ պաշտպանության նախարարությունը եւ այլն»,-տեղեկացրել է Մհեր Մարտիրոսյանը:

ՊԵԿ-ը հորդորում է պահպանել մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման սահմանված կարգը եւ համապատասխան իրավական ակտերով նախատեսված կարգավորումները չդիտարկել որպես մաքսային մարմինների սուբյեկտիվ պահանջ: Եթե մաքսային ծառայողն անարդարացի սահմանափակում է քաղաքացիների իրավունքները, անհրաժեշտ է պահանջել պարզաբանում՝ դրա իրավական հիմքերի վերաբերյալ, իսկ դրանց չներկայացման կամ անբավարար լինելու դեպքում՝ անհապաղ տեղեկացնել Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարությանը՝ գրավոր կամ ՊԵԿ թեժ գծի միջոցով: Կոմիտեն պատրաստակամ է, օրենսդրության շրջանակում, անհապաղ լուծում տալ ցանկացած խնդրի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10752 դիտում

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ

Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել

105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում

Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել

Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է