Ուզում եմ՝ ՀՀ հիմնը հնչի Ադրբեջանում. Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյան

Վերջերս Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) պատրաստ է մասնակցել Ադրբեջանում կայանալիք աշխարհի 2018 թ. առաջնությանը: Մրցաշարը տեղի է ունենալու սեպտեմբերին: ՀՀ հավաքականի մասնակցության հարցը պետք է որոշեն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, ՀՀ ձյուդոյի ֆեդերացիան: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Կարապետյանը նշեց, որ, եթե որոշվի, որ ՀՀ-ն մասնակցելու է, ինքն ամեն ինչ կանի հաղթելու համար:

«Ես ցանկանում եմ մեկնել, բարձրացնել հայկական դրոշը եւ այնպես անել, որ հնչի մեր հիմնը: Դա հիանալի կլիներ: Բայց տեսնենք՝ ինչպես կստացվի: Ղեկավարությունն ինչպես ասի, այդպես էլ կանենք: Եթե հավանություն տան, իհարկե կգնանք եւ կանենք հնարավորը, որպեսզի հաղթենք»,- ասաց նա:

Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը Կարապետյանը նվաճեց ապրիլի 26-28-ն Իսրայելում կայացած մրցաշարում՝ այն օրերին, երբ ՀՀ-ում քաղաքացիներն ակտիվորեն բողոքի խաղաղ ակցիաներ էին անցկացնում #ԻմՔայլը շարժման շրջանակներում: ՀՀ հավաքականը Եվրոպայի առաջնություններում վերջին անգամ չեմպիոն ունեցել է 13 տարի առաջ: 2005-ին ոսկի է նվաճել հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը: Ֆերդինանդն ուրախ է իր նվաճման համար եւ հույս ունի, որ այն մյուսներին էլ կոգեւորի:

«Յուրաքանչյուր մարզիկ երազում է հաղթել այնպիսի խոշոր մրցաշարերում, ինչպիսիք են Եվրոպայի, աշխարհի առաջնությունները եւ իհարկե օլիմպիական խաղերը: Այդ պատճառով էլ շատ ուրախ եմ, որ նվաճել եմ Եվրոպայի ոսկե մեդալը: Հուսով եմ, որ իմ հաղթանակը խթան կլինի եկող սերնդի մարզիկների համար: Նրանք, կարծում եմ, կշարունակեն ավելի շատ մարզվել լավ արդյունքների հասնելու համար»,- ասաց նա:

Ֆերդինանդը նշում է, որ Եվրոպայի առաջնությունում հեշտ գոտեմարտեր չի ունեցել: Բոլոր մրցակիցներն էլ ուժեղ են եղել: Ամեն դեպքում առանձնացնում է վերջին գոտեմարտը, որում ոսկե մեդալ նվաճեց հաղթելով ադրբեջանցի Հիդայաթ Հեյդարովին:

«Երեւի առանձնացող գոտեմարտը վերջինն էր, առաջին հերթին, որովհետեւ եզրափակիչ էր, որին պետք էր տրամադրվել ավելի շատ, քան նախորդների դեպքում, եւ 2-րդ, քանի որ այդ մարզիկն Ադրբեջանի հավաքականից էր: Դա լրացուցիչ մոտիվացիա էր: Ավելորդ սխալներ թույլ չտվեցի, լավ էի պատրաստվել ու հաղթեցի»,- ասաց նա:

Արդեն այսօրվանից Ֆերդինանդը մտածում է Տոկիո 2020-ի մասին: Եվրոպայի առաջնությունում նվաճման շնորհիվ վաստակել է 700 միավոր եւ այժմ համաշխարհային դասակարգման աղյուսակում 13-րդ տեղում է: Հիմա իր համար կարեւոր է, որպեսզի կարողանա պահպանել բարձր ցուցանիշը, որպեսզի օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերի:

«Հիմա իմ նպատակն օլիմպիական խաղերում հայտնվելն է: Վարկանիշ ունեմ, պետք է պահպանել, հաստատել, հայտնվել օլիմպիական խաղերում, նվաճել ոսկի: Բայց մինչեւ օլիմպիական խաղերը մեզ դեռ սպասվում են աշխարհի առաջնություն, Եվրոպայի առաջնություն: Կցանկանայի մեդալ նվաճել աշխարհի առաջնությունից՝ ոսկե մեդալ, եւ պահպանել Եվրոպայի չեմպիոնի կոչումը»,- ասաց նա:

Այս շրջանում մարզիկը հավաքականի կազմում մարզումներ չունի: Շարունակում է անհատական պարապմունքները եւ փորձում է հանգստանալ ու վերականգնվել: Հունիսին Գերմանիայում իր ակումբի՝ «Համբուգի» կազմում կմասնակցի Բունդեսլիգային: Այնուհետեւ կսկսվեն հավաքականի աշխատանքները: Հուլիսին կմասնակցի 2 «Գրան պրի» մրցաշարի՝ մեկը Խորվաթիայում, մյուսը՝ Հունգարիայում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6014 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս