Երևան
12 °C
Մեծ Բրիտանիայում պատրաստվում են թագավորական ընտանիքի համար կարեւորագույն իրադարձություններից մեկին՝ արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի հարսանիքին: Պսակադրությունը տեղի է ունենալու մայիսի 19-ին Վինզորյան ամրոցի Սուրբ Գեորգի ժամատանը: Քանի դեռ հարսնացուն իր սիրելիի հետ վերջին պատրաստություններն է տեսնում, նրա ընտանիքի անդամները պարբերաբար տհաճ իրավիճակներ են ստեղծում նրա համար:
Վերջին սկանդալային լուրը կապված է ամերիկացի դերասանուհու հոր՝ Թոմաս Մարքլի հետ: Երկար ժամանակ մամուլում քննարկվում էր հարցը, թե ով է Մեգանին խորանի մոտ ուղեկցելու: Անընդհատ հակասական տեղեկություններ էին հայտնվում երբեմն այն մասին, որ հայրը դա կանի, երբեմն, որ նա ընդհանրապես չի գնա: Երբ արդեն թվում էր, թե Թոմաս Մարքլը, այնուամենայնիվ, դստեր կողքին կլինի այդ կարեւոր օրը, նա հայտարարեց, որ անհապաղ պետք է սրտի վիրահատության ենթարկվի, ու չի կարող մասնակցել հարսանիքին: Այդ տեղեկությունը պաշտոնապես հաստատել է նաեւ Մեգանը:

Մեգանի հայրը
Թոմաս Մարքլի հետ կապված սա միակ սկանդալը չէ: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ նա գումարի դիմաց պապարացիի համար լուսանկարներ է բեմադրել: Այս տեղեկությունը տարածվել է այն բանից հետո, ինչ Մեգանի 73-ամյա հայրը հայտարարել է, թե դժգոհ է պապարացիների ուշադրությունից: Բրիտանական լրատվամիջոցները նշում են, որ Մեգանը լաց է եղել, երբ իմացել է, որ իրականում իր հայրը բեմադրել է այդ ամենը փող ստանալու համար:

Մեանի եղբայրը
Մեգանի երջանկությունը չի կիսում նրա խորթ եղբայրը՝ Թոմաս Մարքլ կրտսերը: Վերջերս նա բաց նամակ էր գրել Հարիին, որում հայտնում էր, որ Մեգանը նրան արժանի չէ, որ իր քրոջ հետ ամուսնությունը թագավորական ընտանիքի ամուսնությունների պատմության մեծագույն սխալը կլինի: «Ինչո՞ւ չես տեսնում իրական Մեգանին, որին հիմա ողջ աշխարհն է տեսնում»,- ասել էր նա: Նա մեղադրել էր քրոջը, որ պարտքերի հարցում չի օգնել հորը, թեեւ հայրը միշտ աջակցել է իրեն:

Մեգանի քույրը
Խորթ քույրը՝ Սամանտան, որն ինչպես իր եղբայրը հրավիրված չէ հարսանիքին, նույնպես չի շտապում շնորհավորել Մեգանին: Մի քանի շաբաթ առաջ նա լրատվամիջոցներով իր զայրույթն է արտահայտել քրոջ նկատմամբ: Սամանտային դուր չի եկել, որ հարսանիքին հրավիրված հյուրերի թվում կան բազմաթիվ աստղեր, իսկ իրենց բարեկամներն ու հարազատները՝ ոչ: Նշել է, որ իրենց հորեղբայրը, զարմիկներն ընտանիքի անդամներ են, եւ պետք է ներկա լինեն՝ անկախ այն բանից, թե որքան մտերիմ են Մեգանի հետ: Օրերս Սամանտան նաեւ քննադատել է քրոջը, որը հորը գումար չի ուղարկում սրտի հետ կապված բուժումներ ստանալու համար:


Արքայական ընտանիքի երկրպագուները պատրաստվում են հարսանիքին
Ի տարբերություն հոր կողմից ընտանիքի անդամների՝ արքայական ընտանիքի երկրպագուները սրտանց ուրախանում են Մեգանի ու Հարիի երջանկությամբ: Խանութներում ակտիվորեն վաճառվում են նրանց լուսանկարներով, անունների գրությամբ իրեր՝ բաժակներ, հուշանվերներ, նույնիսկ քաղցրավենիք: Դրանք մարդիկ մեծ ուրախությամբ գնում են:

Մեգանի մայրը
Մեգանի կողքին է նաեւ մայրը՝ Դորիա Ռեգլենդը: Նա արդեն Լոնդոնում է: Ռեգլենդին օդանավակայանում դիմավորել են արքայավայել եւ ուղեկցել դստեր մոտ: Նա դեռ պետք է ծանոթանա թագավորական ընտանիքի անդամների հետ: Հարսանիքի նախօրեին մնալու է դստեր հետ նույն տանը: Հաջորդ օրն էլ նրա հետ գնալու է Սուրբ Գեորգի ժամատուն: Խոսակցություններ կան, որ գուցե հենց նա դստերն ուղեկցի խորան: Նման առաջարկ է արել Ռեգլենդի նախկին ամուսինը՝ Մեգանի հայրը:
36-ամյա Մեգան Մարքլի հետ 33-ամյա Հարրին ծանոթացել է 2016-ի ամռանը՝ իրենց ընդհանուր ընկերուհու կազմակերպած ժամադրության ժամանակ եւ միանգամից հասկացել է, որ հանդիպել է իր միակին: Նրանք պաշտոնապես նշանադրվել են 2017-ի նոյեմբերի 27-ին: 2 օրից հավերժ սիրո երդում կտան: Ըստ լրատվամիջոցների՝ պատրաստվում են երեխա ունենալ առաջիկա 1 տարվա ընթացքում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT