Երևան
12 °C
Արմավիրի մարզում թունավորման պատճառով հոսպիտալացված մոտ 90 հիվանդից 63-ը երեկվա դրությամբ դուրս էին գրվել: Մայիսի 17-ի ուշ երեկոյան հայտնի էր դարձել, որ գրանցվել է զանգվածային թունավորման դեպք: Նշվում էր, որ տուժածները «Հայաստանի հողեր» ընկերության աշխատակիցներ են ու որ նախնական վարկածով թունավորման պատճառը սնունդն է: Նրանք տեղափոխվել էին Մեծամորի եւ Արմավիրի բժշկական կենտրոներ:
«Հայաստանի հողեր» ընկերությունը («Տիեռաս դե Արմենիա») պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: Տուժածները նրա խաղողի այգու բանվորներ են: Այգին գտնվում է Բաղրամյան եւ Արեւադաշտ գյուղերի հարեւանությամբ: Ընդմիջման ժամանակ աշխատողներին սենդվիչներ են տրամադրվել, որոնք ուտելուց հետո էլ վատացել է շատերի ինքնազգացողությունը:
Ընկերության խաղողի այգիների մշակմամբ զբաղվում են մասնավորապես Մյասնիկյան, Մրգաշատ, Լեռնագոգ, Շենիկ, Արաքս եւ այլ համայնքների բնակիչներ: Մյասնիկյանում ապրող մի տղամարդ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը նույնպես օգտվել է այդ սննդից, բայց առողջական խնդիրներ առաջ չեն եկել: Համբուրգերի ո՛չ համը, ո՛չ տեսքն, ըստ նրա, կասկածելի չեն թվացել: Մանրամասնեց, որ աշխատակիցներին ընդմիջման համար ուտելիք տրամադրում է ընկերությունը՝ անվճար: «Դաշտում բերում են, տրամադրում, հանգստյան վայր ունենք, տնակներ կան, որտեղ հանգստանում ենք, հաց ենք ուտում»,- ասաց մեր զրուցակիցը:
Տուժածների մեծ մասն ընդունվել է Մեծամորի բժշկական կենտրոն: Այստեղից մեզ պատասխանեցին, որ դիմողներ են եղել նաեւ հաջորդ օրն առավոտյան: Թունավորման հետեւանքով հոսպիտալացվածների շարքում չեն եղել ծանր վիճակում գտնվող հիվանդներ:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Հոդվածը վերաբերում է սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելուն: «Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»,- նշված է քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասում:
Քննչական կոմիտեին ընկերության լիազորված անձի տրամադրած տեղեկությունների համաձայն՝ ընկերության՝ թվով 247 աշխատակիցները խաղողի այգիներում աշխատանքներ կատարելուց հետո՝ ընդմիջմանը՝ ժամը 12- 13-ի սահմաններում, կերել են «Ալվինա Մելքոնյան» ԱՁ-ի կողմից մատակարարված համբուրգերները, որոնցում եղել է հավի միս, պանիր, կարտոֆիլ եւ կանաչեղեն: Համբուրգերների հետ միասին նրանց տրամադրվել է նաեւ նույն ԱՁ-ի կողմից մատակարարված կեռաս եւ «Վազգեն Ղուկասյան» ԱՁ-ի կողմից մատակարարված ջուր:
Փորձանմուշներ են վերցվել աշխատակիցներին տրամադրված սննդամթերքից, կեռասից եւ ջրից: Բացի այդ, փորձանմուշներ են վերցվել «Ալվինա Մելքոնյան» ԱՁ-ին պատկանող, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում գտնվող սննդի արտադրամասից (պանրի, կեռասի, լոլիկի մածուկի եւ մայոնեզի): Նախնական տվյալներով՝ համբուրգերների մեջ լոլիկի մածուկը եւ մայոնեզը լցոնված չի եղել. դրանք առաքվել են տարաներով՝ սննդի հետ։ Արտադրամասում հնարավոր չի եղել վերցնել համբուրգերներում լցոնած հավի կրծքամսից փորձանմուշ, քանի որ այն սպառված է եղել։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը զանգվածային թունավորման դեպքի առնչությամբ տեղեկացնում է, որ Ծառայության Արմավիրի կենտրոնի աշխատակիցները տեղում ծանոթացել են իրավիճակին եւ անմիջապես կատարել նմուշառում սառնարանում առկա խոհարարական արտադրանքից, ջրից եւ կեռասից, որոնք ներկայացվել են լաբորատոր փորձաքննության: Ա/Ձ Ալվինա Մելքոնյանի գործունեությունը, ինչպես նաեւ առկա ողջ խոհարարական արտադրանքի իրացումը կասեցվել է: Ծառայությունը վերահսկողական գործողություններ է իրականացվում նաեւ Ա/Ձ Ալվինա Մելքոնյանին սննդամթերք մատակարարող «ԱլկաՖուդ» ՍՊԸ-ում:
Ավելի ուշ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հետազոտված հիվանդներից վերցված բոլոր կենսաբանական նմուշներում հայտնաբերվել են սալմոնելոզի հարուցիչներ: Սննդի, շրջակա միջավայրի լվացուկների եւ ջրի հետազոտություններն ընթացքի մեջ են: Նշվում է նաեւ, որ ներկա վարկածով՝ արձանագրված թունավորումը սննդային ծագման է:
Ինչ վերաբերում է զանգվածային թունավորման դեպքի առնչությամբ «Հայաստանի հողեր» ընկերության արձագանքին, լրատվական ծառայությունից պատասխանեցին, որ իրենք ձեռնպահ կմնան որեւէ մեկնաբանություն տալ, քանի դեռ լաբորատոր փորձաքննությունների արդյունքները հայտնի չեն: Ասացին, որ անհատ ձեռնարկատեր Ալվինա Մելքոնյանի հետ համագործակցում են երկար տարիներ եւ որեւէ դժոգություն չեն ունեցել:
Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 19-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT