Մանկապարտեզների տնօրեն, թաղապետի տեղակալ, վարորդ. ովքեր էին պաշտպանում Տարոն Մարգարյանին

Ապրիլի 22-ին Ավան վարչական շրջանում ցուցարարների մեքենաները մահակով ջադուփշուր արած հանցախմբի անդամներից եւս երկուսի ինքնությունը հայտնի է:

Նրանք եւս հանդիսանում են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մտերիմները. աշխատում են Ավանի թաղապետարանում:

Մեզ հաջողվեց պարզել, որ նրանցից մեկը Կարեն Տոնոյանն է. աշխատում է Ավանի թաղապետարանի հարկային բաժնում: Հրապարակված տեսանյութում նա կապույտ բաճկոնով եւ բժշկական դիմակով է, ձեռքին՝ մահակ: Համացանցում հրապարկված լուսանկարներից մեկում էլ նա առանց բժշկական դիմակի է: Տեղեկացանք, որ Տոնոյանը դեռ շարունակում է աշխատանքի գնալ, ավելին՝ իրապահների համար նրա ինքնությունը շարունակում է «անհայտ» մնալ:

Կարեն Տոնոյանը

Հանցախմբի մյուս անդամը Էդմոն Պետրոսյանն է. աշխատում է Երեւանի քաղաքապետարանում, առաջատար մասնագետ է: Նա Կարեն Տոնոյանի հետ նույն վայրում է եղել, կրկին՝ բժշկական դիմակով: Նա եւս դասվել է «անհայտների» շարքը:  

էդմոն Պետրոսյանը

Արդեն տեղեկացրել ենք, որ Ավանում ցուցարարների մեքենան մահակներով ջարդուփշուր անելու գործին լծված են եղել Ավանի թաղապետարանի աշխատակիցները: Ավանում տեղի ունեցած դեպքերով վեց քրեական գործ է հարուցվել, բայց գործով միայն թաղապետարանի մեկ աշխատակից է կասկածյալ՝ այն էլ լրագրողի աշխատանքը խոչըդնոտելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում: Խոսքը Ավան վարչական շրջանի աշխատակազմի աշխատակից, գլխավոր մասնագետ Արթուր Գասպարյանի մասին է. նա կասկածվում է ապրիլի 22-ին Ավանում «Հանրային ռադիոյի» պրոդյուսեր Վրույր Թադեւոսյանի լրագրողական աշխատանքը խոչընդոտելու մեջ: Այդ օրը ջարդուփշուր էին արել Թադեւոսյանի մեքենան, ձեռքից վերցրել հեռախոսը:

Այնուամենայնիվ, նախաքննական մարմինը չի շտապում Տարոն Մարգարյանի մտերիմներին, օրինակ, ապրիլի 22-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով կասկածյալի կարգավիճակ տալ՝ չնայած այն հանգամանքին, որ արդեն իսկ նրանց տվյալները, լուսանկարները եւ նրանց մասնակցությամբ տեսանյութերը հրապարկված են: Բայց նույն դանդաղկոտությունը նախաքննական մարմինը չի դրսեւորել օրինակ ՊՊԾ գնդի գրավման օրերին՝ 2016 թվականի հունիսի 20-ին, Խորենացիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքով հարուցված քրեական գործի ժամանակ. իրավապահները հենց հաջորդ օրը ձերբակալեցին մի քանի ակտիվիստների՝ կասկածելով նրանց զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ:

Ավանի թաղապետարանի մյուս աշխատակիցներն էլ իշխանափոխությունից հետո սկսեցին ի պաշտպանություն Տարոն Մարգարյանի ակցիա կազմակերպել հենց քաղաքապետարանի մոտ, այն բանից հետո, երբ մի խումբ ակտիվստներ մի քանի օր ընդդեմ Տարոն Մարգարյանի ակցիաներ էին կազմակերպում քաղաքապետարանի մոտ՝ պահանջելով նրա հրաժարականը:

Տարոն Մարգարյանի պաշտպանության գործին կրկին լծված է եղել Ավանի թաղապետ, Տարոն Մարգարյանի մտերիմ ընկեր Մանվել Ջավադյանն իր ենթակայության տակ գտնվող ողջ ռեսուրսով: «Տարոնը մերն ա», «Տարոն քաղաքապետ» վանկարկողները պարզվեց, ոչ թե սովորական մտահոգ քաղաքացիներ են եղել, այլ նրա ենթակաները:

Ստորեւ ներկայացնում ենք այն անձանց, ովքեր մասնակցում էին Տարոն Մարգարյանի պաշտպաննությանն ուղղված ակցիային:

Լուսինե Պողոսյան. Տարոն Մարգարյանի սանիկն է՝ «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի տնօրեն: Վերջինիցս այսօր հետաքրքվեցինք, թե ինչպե՞ս է որոշել մասնակցել ակցիային եւ արդյո՞ք նման հրահանգ անձամբ Տարոն Մարգարյանն է տվել: Ի պատասխան Պողոսյանն ասաց. «Ոչ, ոչ մի հրահանգ չի եղել, բայց ո՞վ է ասել, որ ես հիմա այս մանկարտեզում եմ (54 մանկապարտեզի մասին է խոսքը,-հեղ.), միայն բաժնում գիտեն այդ մասին»,- ասաց նա, ապա հավելեց, թե հեռախոսով որեւէ հարցի չի պատասխանում եւ որ մենք խանգարում ենք իր ստուգայցին:

Արարատ Մարկոսյան՝ կնոջ հետ. վերջինս ակցիային մասնակցել է ընտանիքով՝ կնոջ եւ դստեր հետ միասին: Մարկոսյանը Ավանի թաղապետ Մանվել Ջավադյանի տեղակալն է, Տարոն Մարգարյանի զարմիկը:

 

Բորիս. Մանվել Ջավադյանի վարորդն է:

Տիգրան Մուրադյան. Լուսինե Պողոսյանի ամուսինը: Վերջինս Տարոն Մարգարյանի ընկերն է: Նախնական տեղեկություններով, Մուրադյանն աշխատում է «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունում:

Անահիտ. Ընտրությունների ժամանակ Տարոն Մարգարյանի փեսայի՝ Ռոբերտ Սարգսյանի շտաբում աշխատել է որպես քարտուղարուհի

Սերոբ Կարապետյանի կինը. Սերոբ Կարապետյանը «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ում Երևանի ԳՀՏՍ ծառայության պետ է: Ավան համայնքի ավագանու անդամ:

Արարատ Մարկոսյանի դուստրը

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14360 դիտում

Քաղցրահամ ջուրն անհետանում է տագնապալի արագությամբ

Հին Կապանի պեղումները առավել հետաքրքիր փուլ են թևակոխել. տեսանյութ

Տավուշում մեքենաներ են բախվել. ընտանիքի 7 անդամները, այդ թվում 4 երեխա, տեղափոխվել են հիվանդանոց

Քննարկվել են Համաշխարհային բանկի հետ ՀՀ-ում իրականացվող ծրագրերը. փոխվարչապետն ընդունել է Փրայսին և Ձարկոնեին

Ստանձնել եմ ՀԷՑ-ի «Նաիրի» մասնաճյուղի տնօրենի պատասխանատու պաշտոնը. Վարդևանյան

Պարո՛ն նախագահ, այդտեղ ի՞նչ եք անում. Թրամփը լրագրողների հարցերին պատասխանել է Սպիտակ տան տանիքից. տեսանյութ

Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է Դիլիջանի թիվ 5 մանկապարտեզը. Խուդաթյան. տեսանյութ

Տնտեսվարողն իր ՀԷԿ-ի շահագործման նպատակով արգելափակել է Գետիկի ջրերի թողքը՝ վտանգելով էկոհամակարգի գոյությունը

Էս ինչ խոր միջնադարում ենք մենք, մատաղի հո չի եկել, որ դժգոհում եք. Մանուկյանը՝ Լոպեսի համերգի մասին

Ազգային երիտասարդական համաժողովի մասնակիցներին ներկայացրեցի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը. վարչապետ

Հրդեհ է բռնկվել «Ծիրան» սուպերմարկետում

Արագածավանում կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ է բացվել. լուսանկարներ

Վարչապետն Ազգային երիտասարդական համաժողովի մասնակիցներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Սաստիկ շոգերից հետո՝ ողողված փողոցներ. Սանկտ Պետերբուրգը հայտնվել է հորդառատ անձրևի տակ. տեսանյութ

Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. ինչ հարցեր են եղել քննարկման առանցքում

Որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր՝ Հայաստանը լավ է գիտակցում բաց սահմանների կարևորությունը. նախագահ

Պետք է սուգ ու պատերազմ լինի, որ ընդդիմադիրները գոհ լինեն. չի կարելի այդքան տականք լինել. Հակոբյան. տեսանյութ

Աշոտյանի նման քաղաքական փտախտի համար բոլորն են մեղավոր Արցախի հարցում՝ բացի Սերժիկ պապայից. Չախոյան

Թուրքիայում փորձել են հրկիզել Սուրբ Սոֆիայի տաճարը. տեսանյութ

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը. տեսանյութ

Դեպի ծով ելք չունեցող երկրների կյանքը, տնտեսությունը փոխակերպելու համար ունենք ճանապարհային քարտեզ. ՀՀ նախագահ

27 վարչական տույժ և 2 մլն 750 հզր դրամ տուգանք. ԲԸՏՄ-ի 2025թ. 1-ին կիսամյակի վերահսկողության արդյունքները

6 հերթական, 1 արտահերթ նիստ. ԱԺ մշտական հանձնաժողովն ամփոփել է 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանը. տեսանյութ

Առարկայի վայր ընկնելու ձայն է լսվել. ԱԹՍ-ով ՔԿՀ տարածք արգելված իրեր են ներնետվել

Եվ զարմանալի չէ, որ ժողովուրդը սրա նմաններին «Աշոտյան է արել». Իոաննիսյանը սքրինշոթ է հրապարակել

Ինչի հետևանքով է խնդիրներ ծագել Arca վճարային համակարգում. ԿԲ նախագահի տեղակալը պարզաբանել է

Նախկինում ցմահ դատապարտվածը այլ անձանց հետ փորձել է ՀՀ թմրանյութ բերել. ով է նա և ինչ էր արել. մանրամասներ

Սևանում 6 քաղաքացի ջրային ներքնակով ափից հեռացել և չի կարողացել վերադառնալ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան օգոստոսի 5-ին

ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարել է կազմակերպության տեղեկատվական ռեսուրսներին անօրինական մուտքի փորձերի մասին

Երևանում բախվել են մարդատարն ու տրակտորը. վարորդներից մեկը վարելու իրավունքի վկայական չի ունեցել

Առևանգել է անչափահասին, կատարել սեքսուալ գործողություններ, փորձել նույնը ևս մեկի նկատմամբ. նախաքննության ավարտ

Բենզագազալցակայաններում հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճ է արձանագրվել. ՔՏՀԱՏՄ

Ասադովն ու Կոբախիձեն քննարկել են Ադրբեջանի և Վրաստանի միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Հուլիսին 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ հարկային մուտքերն աճել են 18.1%-ով. ՊԵԿ նախագահ

Ես հիացած եմ Ջենիֆեր Լոպեսով, բայց ավելի շատ՝ Երևանով, Հայաստանով ու հայերով. վրաց դերասան և բլոգեր

Քանի՞ աստիճանով կցանկանայիք օդի ջերմաստիճանը նվազեր. Սուրենյան

Թորման սարքավորում, կաղնու փայտից տակառներ. «Իմ քայլը» հիմնադրամի դրամաշնորհով իրականություն դարձած երազանքը

Դուք տեսաք՝ ինչպես էր հագնվել 56-ամյա Լոպեսը, այսուհետև ինձ չքննադատեք, եթե հագնեմ բոդի. Իվետա Մուկուչյան

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արմավիրի մարզում