Երևան
12 °C
«Հայկական ժամանակ»-ը ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ, ռեժիսոր Արթուր Մանուկյանի հետ զրուցել է Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի շուրջ ստեղծված «քաղաքական» և ոչ քաղաքական աղմուկի, դժգոհությունների, նաև համերգից ստացված էմոցիաների և այլնի մասին:
- Պարո՛ն Մանուկյան, համաշխարհային մեգաաստղ Ջենիֆեր Լոպեսի համերգը Երևանում մեծ աղմուկ է բարձրացրել․ ընդդիմությունը, հասարակության որոշ հատվածը քննադատում են, որ նպատակահարմար չէր 6 միլիոն դոլար հատկացնել համերգին, այն դեպքում, երբ մի շարք խնդիրներ կան երկրում: Մյուսի մասի դժգոհությունը կապված է նրա հետ, թե ինչու է հենց Ջենիֆեր Լոպեսն ընտրվել, և ինչ սա տվեց Հայաստանին: Հետևո՞ւմ եք այս ամենին և ի՞նչ կարծիք ունեք Դուք:
- Ես Ջենիֆեր Լոպեսի կարիքը երբեք չեմ ունեցել, չեմ էլ ունենա, բայց տեսա, թե ինչքան մարդիկ կան, որոնք ունեն նրա կարիքը: 15 հազար մարդ է եկել Հայաստան՝ Լոպեսի համերգին, ծախսել կեցության, սննդի գումար և այլն, և այլն: Ցանկացած դեպքում մենք շահած ենք դուրս եկել, անգամ եթե զբոսաշրջիկներին տոմսերն անվճար տրամադրվեին, նրանց ծախսած գումարների հարկերը գնում է պետությանը, հյուրանոցների հարկերը գնում են պետությանը, ռեստորանային բիզնեսը, որի վճարած հարկերն էլի գնում են պետությանը: Փորձը ցույց տվեց, որ Լոպեսի համերգի համար հատկացված գումարը արդարացված է. վերականգնվել է կրկնապատիկ: Սա՝ միայն դրամական պատկերը: Պատկերացնո՞ւմ եք՝ 15 հազար մարդ դրսից սոցիալական տարբեր էջերում նշում է, որ Երևանում է, ուրախանում է, հաճույք ստանում: Ջենիֆեր Լոպեսը, որ ունի միլիոնների հասնող լսարան, գրում է, որ Հայաստանում է: Համոզված եմ՝ նյութական առումներով այն, ինչ ծախսվել է, բազմապատիկ ավելի օգուտ է բերել:
Իսկ թե ինչու է ընտրվել Ջենիֆեր Լոպեսը, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, պետք է պատասխանեն այն մարդիկ, որոնք սիրում են այդ աղջկան, փոփ երաժշտություն:
- Եթե սուբյեկտիվ որակումներն ու անձնական ճաշակը մի կողմ թողնենք, ինչո՞վ էր պայմանավորված, որ մեր հասարակության մի որոշ հատվածն սկսեց կասկածի տակ դնել նրա տաղանդը, կարողությունները, շահարկել տարիքը և այլն:
- Քիմ Քարդաշյանը, որ եկել էր, նույն մարդիկ ասում էին՝ էս խի՞ է եկել, Շերը, որ եկել էր, նույն մարդիկ ասում էին՝ ինչո՞ւ է եկել, այսինքն՝ ում էլ բերեն, ինչ-որ մի բան կգտնեն, դժգոհություն կարտահայտեն:
- Քննադատության է արժանանում նաև մեգաաստղի բեմական հանդերձանքը: Այս մասով ի՞նչ կասեք:
- Այն մարդիկ, որոնք ասում են՝ էս ինչ հագուկապ է, թող իրենց նայեն: Էս ինչ խոր միջնադարում ենք մենք, նույնիսկ խոր միջնադարում արտիստի հագուկապի վրա չէին խոսում: Եկել է ձեր տա՞նն է նստել, որ վատ եք զգում. բեմի վրա մարդն իր արտիստական շորերն ունի, ի՞նչ եք ուզում էդ մարդուց: Ո՞նց կարելի է արտիստի հագուկապի մասին ինչ-որ բան ասել: Ինքը ռեստորան նույն շորերո՞վ է գնացել, չէ՛, իհարկե: Մատաղի հո՛ չի եկել, որ դժգոհում եք, բեմի վրա է մարդը:
- Նրա տարիքը ևս շահարկման առարկա դարձավ:
- Եթե մեկին թվում է, թե աշխարհում կա մի տեղ, որտեղ ամեն ինչ ուղղակի տրվում է, ու 56-ում դու ունենում ես նման արտաքին, սխալվում է, դա լուրջ, խոր, ծանր աշխատանքի արդյունք է: Ես նայում եմ այդ աղջկան, ու հարգանք է առաջանում, որ այդ տարիքում երգում է, պարում, շատ ռիթմիկ է:
Մեր հասարակությունը խոր անբավարարվածության զգացողություն ունի, և դրան պետք է լուրջ վերաբերվել, հասկանալ՝ ինչ պետք է անել, որ այդպես չլինի: Պետք է սրան վերաբերվենք որպես ախտանշան, որ մարդիկ իրենց անբավարարվածությունը արտահայտելու պատճառ են փնտրում, թվում է՝ Ջենիֆեր Լոպեսից են դժգոհում, բայց իրականում դժգոհում են իրենց կյանքից, կյանքի որակից, չկատարված երազանքներից, իսկ Լոպեսը պարզապես պատրվակ է, վաղը բողոքելու այլ պատճառ կգտնեն:
- Մշակույթը, որը դուրս է բոլոր սահմաններից ու սահմանումներից, ինչո՞ւ մեր հասարակության շրջանում այսքան սահմանափակ ընկալումներ ունի:
- Արտիստը պետք է համապատասխանի իր մտահղացմանը․ ի դեպ, որոշ շատ պոպուլյար արտիստներ կան, որ ինձ ընդհանրապես դուր չեն գալիս իրենց փորի ծավալով, երգելաոճով, իրենց ադրբեջանական մուղամներով, բայց ո՞ւմ բողոքեմ, փորձում եմ չպարտադրել իմ կարծիքը:
- Տարօրինակ չէ՞, որ Լոպեսի համերգը նաև «քաղաքականացվեց». քաղաքական շրջանակներն սկսեցին դժգոհել, թե ինչու պիտի 6 միլիոն ծախսեն՝ ՋեյԼոյին Երևանում տեսնելու համար, այն դեպքում, երբ երկիրն ունի այսքան խնդիրներ:
- Ընդդիմության մեջ մարդիկ կան, որոնք ունեն տասնյակ միլիոնների հասնող ապօրինի գույք․ այ էդ շրջանակները դժգոհում են, թե ինչ-որ մարդիկ ծախսել են վեց միլիոն և ստացել Հայաստանի PR, դիվիդենտներ՝ գումարի, գովազդի տեսքով: Այն քաղաքական գործիչները, ընդդիմադիրները, որոնք դժգոհում են համերգի վրա ծախսված գումարի չափից, թող հիշեն, որ իրենցից ամեն մեկի ապօրինի գույքը տասն անգամ, քսան անգամ ավելին է, քան այն, ինչ ծախսվել է համերգի վրա: Նույն վրդովվածությամբ թող մարդիկ կողքերը նայեն ու ամբողջ ձայնով գոռան, թե ինչի է կողքինը ապօրինի հարստացել մի քանի միլիոն դոլարով:
- Ընդդիմությունը նաև ասում է, թե նպատակահարմար կլիներ այս գումարները ծախսել ոչ թե, օրինակ, համերգի, այլ անվտանգային խնդիրների լուծման համար:
- Այդ հարցը անգամ հնչելու իրավունք չունի, որովհետև էն մարդը, որը որ նման բան է ասում, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը, կամ իր շրջապատը՝ թիմակիցները, «կոլեկտիվ Ռոբերտ Քոչարյանը» երբ ասում է, որ անվտանգության վրա պետք է ծախսենք, էդ մարդուն պետք է հարցնես, թե 2008 թվականին երբ մեր ռազմական բյուջեն 4 անգամ զիջում էր Ադրբեջանի ռազմական բյուջեին, այդ ժամանակ ինչո՞ւ այդ նույն հարցը չէր տալիս, անվտանգային խնդիրներ չկայի՞ն:
Անվտանգային խնդիրներ ունեն աշխարհի բոլոր երկրները՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ն և այսպես շարունակ: Հետո այդ խնդիրները լուծելու համար բյուջե գոյություն ունի, բյուջեի քննարկման ժամանակ գնա ասա՝ 6 միլիոն փող ունեիր, ինչո՞ւ կալաշնիկով չես առել, ասենք, էդ մարդիկ պետք է իմանան այդ հարցը բարձրացնելու օրը, ժամը բարձրացման տեղը, թող գնան բարձրաձայնեն, երբ ռազմական բյուջեն է քննարկվում:
Ինչ էլ անես, ընդդիմությունը քննադատելու է, հենց հիմա եթե Ադրբեջանը մեր սիրուն աչքերի համար Ղարաբաղը վերադարձնի մեզ, ներողություն խնդրի, փոխհատուցում վճարի, ընդդիմությունը պետք է քննադատի: Ուղղակի քննադատության որակ գոյություն ունի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման արարողությանը
Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան
ՀՌՀ-ն դադարեցրել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագրի գործողությունը ընկերության դիմումի հիման վրա
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ, երկու փուլով. մանրամասներ
Սամոների համար մարդիկ եղել են ու կմնան ընտրակաշառք բաժանելու ու ցույցի մատերիալ. Չախոյան
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվն արդեն 1,7 մլն է, գործընթացն անցել է սահուն. նախարար
Ընտրությունների արդյունքները անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն. Սրբուհի Գալյան
2027-ի հունվարի 1-ից տաքսի ծառայությունների վարորդները և աշխատողները կմիանան առողջապահության ապահովագրությանը
Ավելի քան 79 հազար անձնագիր չի ընթերցվել ընտրության օրը. տվյալները մուտքագրվել են ձեռքով. ՆԳ փոխնախարար
Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պարգևատրվել են ՊՊԾ աշխատակիցները
Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տալ անհետ կորածների, թաղման վայրերի մասին
Ողբերգական ավտովթար Երևանում. վնասվել են նաև կայանված մեքենաներ, կան զոհ և տուժած
Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում
Կրակոցները եղել են օդաճնշիչ ատրճանակից, ամայի տարածքում. ՔԿ-ն՝ պայմանագրային զինծառայողին առնչվող լուրի մասին
Արտահանող ընկերություններին կոչ է արվում առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերի արտոնյալ պայմաններից
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում 14-ամյա աղջիկ է մահացել
«Էսա տաշոն կրի, լիքը թեմաներ կան». «էդ փողը ոչ իրանց ջեբից ա, ոչ էլ, ռոճիկ ա, ստացեք». նոր ձայնագրություններ
Լոռու գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է
Մոնակոյում մահափnրձ է տեղի ունեցել ուկրաինացի գործարարի ու նրա ընտանիքի դեմ. Երմոլաևի վիճակը ծայրահեղ ծանր է
Վանաձորում կրակոցներ են հնչել. պայմանագրային զինծառայողը հայտնել է՝ ատեստավորման է պատրաստվել
Իջևանի կենտրոնական այգու՝ վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 5-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում
Որքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ են արտահանվել 3 օրում․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Ընտրակաշառքի գործերով 258 մեղադրյալից 182-ը «Ուժեղ Հայաստան»-ից է․ բողոքում են, որ ՀԿԿ-ն իրենց թիրախավորել է
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
Իրանն առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի պլանավորում
ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը՝ անվտանգային պաշտպանիչներով և հատուկ դիզայնով․ տեսանյութ
Ոստիկանության 2 ծառայող ազատվել է աշխատանքից, 3-ը խիստ նկատողություն է ստացել
Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ․ վարչապետ
ՌԴ-ն մեզ կանգնեցրել է երկընտրանքի առջև. ինչքան սեղմում են օղակը, ավելի շահեկան ենք դուրս գալիս. տեսանյութ
Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չենք տեսնում․ վարչապետն ասել է՝ ինչու
Իմ ու Ալեն Սիմոնյանի միջև անձնական խնդի՞ր, ո՛չ, բացարձակ չկա. Փաշինյան
Կրեմլը չի հանդուրժում Փաշինյանին՝ որպես ժողովրդի ընտրյալի. ՌԴ-ն կարող է պայթել ներսից. Միսկարյան. տեսանյութ
ՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը․ Պապոյանը ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը
ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT