Թոշակից զրկված անձինք կստանան իրենց գումարները մինչեւ հարցին լուծում տրվի. Մանե Թանդիլյան

 ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, անդրադարձել ազատամարտիկներին, զինվորականներին եւ նրանց ընտանիքի անդամներին տրամադրվող հաշմանդամության խմբի հետ կապված խնդիրներին, ինչպես նաեւ Բժշկասոցիալական փորձաքննություններում առկա համակարգային բացերին:

«Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը իմ կողմից գլխավորելու առաջին մեկ շաբաթվա ընթացքում, մայիսի 15-21-ին, կտրուկ ավելացել է նախորդ համեմատելի ժամանակահատվածում նախարարությանը եւ անձամբ ինձ հասցեագրված դիմումների քանակը՝ 3.5 անգամ, հասնելով 211 դիմումի։ Եվ սա ընդամենը մեկ շաբաթում, չհաշված սոցցանցերը։ Հարյուրավոր դիմումներ, բողոքներ, առաջարկություններ եմ ստանում նաեւ ֆեյսբուքի միջոցով։ Ակնհայտ են հասարակության դրական սպասումները՝ տարիների ընթացքում կուտակված խնդիրների լուծումները մարդկանց համար դարձել էին չկատարվող երազանքներ, եւ նոր իշխանությունից յուրաքանչյուր քաղաքացի սպասում է բոլոր խնդիրների շուտափույթ լուծում»,- գրառման մեջ նշել է Մանե Թանդիլյանը:

Նախարարը նշել է, որ անվերջանալի թվացող բոլոր խնդիրները պահանջում են արագ եւ արդյունավետ, որոշ դեպքերում՝ հեղափոխական, լուծումներ։ Եւ հավելել, որ սրանով է պայմանավորված իր անձնական ծանրաբեռնվածությունը՝ կապված քաղաքացիների ընդունելության, լրագրողների հետ շփման հետ. «Իմ քաղաքական գործունեությունը միշտ եղել է թափանցիկ, նախարարի պաշտոնում այդ ամենը լինելու է ավելի մեծ պատասխանատվությամբ: Մանե Թանդիլյանը, մասնավորապես  նշել է.

«Հարգելի հայրենակիցներ. Յուրաքանչյուր խնդրի ծանոթանալով անձամբ՝ ուսումնասիրել եմ նաեւ ազատամարտիկներին, զինվորականներին եւ նրանց ընտանիքի անդամներին տրամադրվող հաշմանդամության խմբի հետ կապված խնդիրը: Հսկողական փորձաքննության շրջանակներում հայտնաբերվել են դեպքեր, երբ հաշմանդամության խմբերը տրվել են առանց հիմնավորող փաստաթղթի, դիտարկվել են խախտումների այլ դեպքեր:

Բժշկասոցիալական փորձաքննության գործառույթներում առկա համակարգային խնդիրներից ելնելով, այսօր հանձնարարել եմ դադարեցնել հսկողական վերափորձաքննությունները եւ խախտումների վերաբերյալ փաստերը ուղարկել իրավապահ մարմիններին:  Միեւնույն ժամանակ, չարաշահումների արդյունքում վիճելի կարգավիճակում հայտնված անձանց մասով քննարկում են հնարավոր շուտափույթ լուծումները, որի արդյունքում այդ անձինք կշարունակեն ստանալ իրենց գումարները մինչեւ հարցին կտրվի ամբողջական եւ վերջնական լուծում:

Մենք հասկանում ենք, որ սոցիալապես անապահով յուրաքանչյուր քաղաքացու, ընտանիքի մեկ օր ավել աղքատությունը անընդունելի է, եւ անում ենք առավելագույնը արագ դրական արդյունքներ արձանագրելու համար»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8050 դիտում

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ