Երևան
12 °C
Ճանապարհային Ոստիկանության նախկին աշխատակից եւ մարտական գործողությունների մասնակից Սուրեն Պետրոսյանը կանգնած է ամեն ինչ կորցնելու եւ երկրից արտագաղթելու շեմին: Այն, որ աշխատանքից դուրս գալուց եւ թոշակի գնալուց հետո քաղաքացին չունի ապրուստի միջոց վաստակելու եւ ուսանող երեխաներին պահելու հնարավորություն, հարցի մի կողմն է, իսկ մեկ այլ խնդիր է վերջինիս վարկային պատմություններն ու գնալով աճող պարտքերը:
Քաղաքացին ՀԺ-ին պատմեց, որ 2010 թվականին ՎՏԲ-Հայաստան բանկից 8 հարյուր հազար դրամ է վերցրել, հետագայում առողջական եւ ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողացել վճարել եւ գումարն օր օրի ավելացել է: Սուրեն Պետրոսյանը առաջին երկու տարին կարողացել է նորմալ վճարել, ապա առողջական խնդիրներ է ունեցել, հայտնվել հիվանդանոցում եւ փոխանցումները դադարեցրել, այնուհետեւ աշխատավայրում դիմում է գրել եւ թոշակի գնացել:
2015 թվականին ԴԱՀԿ-ն կալանք է դրել Սուրեն Պետրոսյանի հաշվեհամարին եւ պարբերաբար գանձել նրա թոշակի 30 տոկոսը, սակայն վերջինիս վարկը նվազելու փոխարեն ավելացել է, դարձել 3 միլիոն 706 հազար դրամ: Սուրեն Պետրոսյանը ստանում է 108 հազար դրամ թոշակ, որից 5 հազարը՝ որպես մարտական գործողությունների մասնակից:

Սուրեն Պետրոսյանի մարտական գործողությունների, պատերազմի մասնակցի վկայականը
2015 թվականին ՎՏԲ-ից քաղաքացուն տեղեկացրել են, որ թոշակից պահումներ են կատարվելու. Պետրոսյանի 103 հազար դրամ թոշակից առանձին գումար է գանձվել, 5 հազարից՝ առանձին: Մինչ օրս էլ քաղաքացու թոշակից պահում է կատարվում, սակայն վարկը նվազելու փոխարեն եռապատկվել է՝ 8 հարյուր հազարը դարձել է 3 միլիոն 706 հազար եւ դեռ շարունակում է ավելանալ:
ՎՏԲ-ից Սուրեն Պետրոսյանին հաղորդել են, որ եթե 2015 թվականին պայմանագիր կազմեր իրենց հետ, ապա ԴԱՀԿ-ի միջոցով գանձվող գումարն առաջին հերթին կուղղեին մայր գումարին, բայց քանի որ ԴԱՀԿ-ն Սուրեն Պետրոսյանից յուրաքանչյուր ամիս գանձած գումարը մի քանի ամիսը մեկ է փոխանցել, ըստ այդմ՝ քաղաքացու վարկը ոչ միայն չի նվազել, այլեւ ամեն ամիս դրան տոկոսներ է ավելացել:
«ԴԱՀԿ-ն, որպես հաշտարար, ինձ բացատրեց, որ եթե ես 2 միլիոն 259 հազար դրամի համար տեղեկանք եմ տանում՝ արգելանքը հանում են, գումարն էլ ըստ տարիների հաշվել են, ասել, որ 2023 թվականին 3 միլիոն 706 հազար դրամը մարված է լինելու, բայց ինչպես է մարվելու, եթե այս ընթացքում ինձնից գանձված 1 միլիոն 206 հազար 180 դրամը ոչ մի ձեւով չի նպաստել դրան, քանի որ պարտքս գնալով ավելանում է»,- ասաց Սուրեն Պետրոսյանը:
Ապրիլի 27–ին ՀՀ Ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչությունից Սուրեն Պետրոսյանին տրված տեղեկանքի համաձայն՝ 2015 թվականից մինչեւ 2018 թվականը ներառյալ՝ վերջինիս հաշվեհամարից 1 միլիոն 206 հազար 180 դրամ փոխանցվել է Երեւանի թիվ 1 գանձապետական բաժանմունքի ԴԱՀԿ ծառայության հաշվեհամարին:
Նույնը եւ հաստատեց ԴԱՀԿ-ն՝ ՀԺ-ի հարցմանն ի պատասխան նշելով, որ Կատարողական գործողությունների ընթացքում պարտապան Սուրեն Պետրոսյանից բռնագանձվել է 1 միլիոն 206 հազար 180 դրամ, որից 1 միլիոն 145 հազար 872 դրամը փոխանցվել է ՎՏԲ-Հայաստան բանկին, իսկ 60 հազար 308 դրամը՝ ծառայության հաշվեհամարին: «ԴԱՀԿ-ի եւ բանկերի սխալ աշխատաոճից ես եմ տուժում»,- ասաց Սուրեն Պետրոսյանը:
ՀԺ-ն Սուրեն Պետրոսյանի խնդրով դիմեց ՎՏԲ-Հայաստան բանկին. մեզ փոխանցեցին, որ մոտակա մի քանի օրերին կապ կհաստատեն քաղաքացի Սուրեն Պետրոսյանի հետ եւ կփորձեն խնդրի շուրջ հնարավորինս օբյեկտիվ լուծման տարբերակներ առաջարկել եւ եւս մեկ անգամ վերանայել ԴԱՀԿ-ի եւ իրենց փոխանցումներն ու որոշումները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT