ՎՏԲ-Հայաստան Բանկի մանրածախ բիզնեսի զարգացումը

ՎՏԲ-Հայաստան Բանկը, որպես ունիվերսալ բանկ, ակտիվորեն շարունակում է զարգանալ և ամրապնդում է իր դիրքերը հիմնական ցուցանիշներում:

Բանկի մանրածախ բիզնեսն ուղղված է ինչպես ավանդային և վարկային պորտֆելների աճին, մանրածախ ծառայությունների արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ մանրածախ պրոդուկտային շարքի բարելավմանը, մասնավորապես՝ այն ուղղված է վաճառքի այլընտրանքային ուղղիների զարգացմանը, որոնք թույլ են տալիս պարզեցնել ձևակերպման գործընթացը և կրճատել հաճախորդների սպասարկման համար հատկացվող ժամանակը, դրա որակի բարձրացմանը, մասնաճյուղերի ստանդարտացման վերահսկմանը և հաճախորդների հետ հետադարձ կապի ամրապնդմանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ խոշորագույն միջազգային և տեղական վճարային համակարգերի հետ համատեղ, մշտապես թողարկում է նոր բանկային քարտեր, խթանելով անկանխիկ գործարքների աճը բնակչության շրջանում:

2016 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկը հայաստանյան շուկայում հանդիսանում է բացարձակ առաջատար քարտերի քանակով և շրջանառությամբ: Բանկը զբաղեցնում է Հայաստանի բանկային շուկայում 1-ին տեղը հետևյալ ցուցանիշներով.

• Քարտերի քանակով՝ 23% մասնաբաժինը շուկայում, ընդ որում՝ 35% մասնաբաժինը միջազգային քարտերի քանակով;

• Թողարկված քարտերի շրջանառությամբ՝ 19%;

• Էկվայրինգային ցանցում շրջանառություն՝ 19%:

ՎՏԲ-Հայաստան Բանկը զբաղեցնում է 2-րդ տեղը երկրում սեփական բանկոմատային ցանցի ցուցանիշով՝ 12% մասնաբաժինով, և 1-ին տեղը՝ 37 %, հաշվի առնելով շուկայում այլ խաղացողի հետ միավորված բանկոմատային ցանցը:

2016 թ. մանրածախ բիզնեսի զարգացման ուղղությամբ իրականացվել են հետևյալ հիմնական նախաձեռնությունները, որոնք նպաստում են վարկային պրոդուկտների վաճառքի և պորտֆելի աճին, ինչպես նաև ամենապահանջված նոր ապրանքների և ծառայությունների շուկայում առաջարկություններ.

• Գործարկվել են լոմբարդային վարկերի արտոնյալ պայմաններ ՎՏԲ-Հայաստան Բանկի հավատարիմ հաճախորդների համար, 2 ամիս ժամկետով ակցիայի տեսքով, ինչի արդյունքում լոմբարդային վարկերի վաճառքներն աճել են 50% - ով:

• Ներդրվել է վարկերի ձևակերպման հետ զուգահեռ ապահովագրական պրոդուկտների վաճառքի նոր մոդել, ինչի արդյունքում վարկ ստանալու հետ զուգահեռ կամավոր ապահովագրական պրոդուկտներ ձեռք բերող հաճախորդների թիվը աճել է 76% - ով:

• ՎՏԲ-Հայաստան Բանկի POS-վարկավորման կետերում POS-վարկի ձևակերպումից բացի հաճախորդը կարող է ստանալ նաև վարկային քարտ մինչև 800 հազար ՀՀ դրամ սահմանաչափով: Վարկային քարտը տրամադրվում է հաճախորդին անմիջապես, հենց առևտրի կետում և առանց լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության:

2016 թ. ընթացքում Բանկն իր ծառայություններն է մատուցել շուրջ 522.8 հազ. ֆիզիկական անձանց: Բանկի մասնաբաժինը շուկայում 2016 թ. 2-րդ եռամսյակում կազմել է 7.9% վարկերի գծով և 8.5% ներգրավված միջոցների ցուցանիշով:

Միխայիլ Զադորնով, ՎՏԲ 24 Բանկի Նախագահ, Վարչության Նախագահ. «2016 թ. ֆինանսական ցուցանիշները վկայում են այն մասին, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը հաջողությամբ և ռազմավարապես ճիշտ է զարգացնում մանրածախ բիզնեսը, ներկայացնելով իր գործունեության տպավորիչ ցուցանիշները: ՎՏԲ-Հայաստան Բանկը վստահորեն պահպանում է իր առաջատար դիրքը Հայաստանի բանկային շուկայի քարտային սեգմենտում, իսկ մանրածախ պորտֆելի ցուցանիշներով Բանկը զգալիորեն գերակատարել է պլանը, ինչպես նաև մի քանի անգամ գերազանցել է անցած տարվա արդյունքները: 2016 թ. 8 ամսվա համար պլանը գերակատարվել է գրեթե 3 անգամ՝ -1 մլրդ դրամի փոխարեն փաստացի շահույթը կազմել է +560 մլն դրամ, ինչը 2 անգամ գերազանցում է 2015 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

ՎՏԲ 24 Բանկը, որը հանդիսանում է ՎՏԲ խմբի դուստր բանկերի մանրածախ բիզնեսի զարգացման համակարգող, բարձր է գնահատում բանկի կողմից ձեռք բերված արդյունքները մանրածախ բիզնեսում, և հետագայում էլ շարունակելու է աջակցել մանրածախ բիզնեսի բոլոր ուղղություններով»:

Յուրի Գուսև, ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության Նախագահ. «Մեզ համար մանրածախ բիզնեսի զարգացումը՝ առանցքային խնդիրներից մեկն է, որում հիմնական շեշտը դրվում է հաճախորդների սպասարկման որակի, առաջարկվող ծառայությունների ու ապրանքների հարմարավետության վրա: Բանկը մշտապես ընդլայնում է հեռահար ծառայությունների շրջանակը, օգտագործելով նորարարական մոտեցումներ հաճախորդների սպասարկման ոլորտում: Նկատվում է ներգրավված միջոցների պորտֆելի հիմնական բիզնես-ցուցանիշների, զուտ տոկոսային եկամտի, պահուստներից և շահույթից հետո գործառնական եկամտի ակնհայտ աճ: Պահուստներից հետո գործառնական շահույթը կազմել է 6 մլրդ դրամ, ինչը գերազանցում է 2015 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը 7%-ով: Ֆիզիկական անձանց ներգրավված միջոցների պորտֆելը կազմել է 120 մլրդ դրամ (105%՝ պլանի համեմատ), ֆիզիկական անձանց ցպահանջ միջոցները հասել են մինչև 21 մլրդ դրամ (126%՝ պլանի համեմատ): Մենք վստահ ենք, որ 2017 թվականը արդյունավետ կլինի, և ակնկալում ենք մանրածախ բիզնեսի ցուցանիշների բարձր աճ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6941 դիտում

Կառավարությունը շահագրգիռ է քննարկել ՀՀ-Ֆրանսիա ներդրումների, առևտրատնտեսական կապերի խորացման ուղղությունները

Որոշ տարածաշրջաններում ձյուն ու անձրև է․ Տավուշի ավտոճանապարհներին՝ մառախուղ

ՀՀ-Թուրքիա պետական սահմանի «Ախուրիկ» անցման կետում ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ ՍԶ զինծառայողները

Հռոմում ընդունվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի՝ Հայաստանի 2026-30թթ. ծրագիրը

Երևանի համայնքային մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը կբարձրանան․ Ավինյանն ասել է՝ երբ և որքանով

Զգուշորեն բաց ենք ԵՄ-ն ընդլայնելու ժողովրդավարությունը, անկախությունը, խաղաղությունը ընտրող երկրների համար

«Կիա»-ի օրինազանց վարորդը հայտնաբերվել է․ մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք․ տեսանյութ

Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր է ստորագրվել․ տեսանյութ

Բարի օր, և սիրում ենք բոլորիդ․ սրտիկ՝ Լեհաստանի վարչապետից․ տեսանյութ

Լեհաստանը շահագրգիռ է ՀՀ-ի հետ փոխգործակցության ամրապնդման հարցում․ Փաշինյան-Տուսկ առանձնազրույց է կայացել

Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Լեհաստանի վարչապետի հետ․ տեսանյութ

Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ի պատասխանատուին է հանձնել հունիսի 9-ին ստորագրված համաձայնագրի ՀՀ վավերագիրը

Դիմավորման պաշտոնական արարողություն Լեհաստանի վարչապետի կեցավայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

80 մլրդ դրամ կհատկացվի թոշակների բարձրացումն ապահովելու համար, գումարն ունենք. Թորոսյան

Երեկոյան ժամերից ցիկլոնը կակտիվանա. կցրտի, սպասվում են տեղումներ ձյան ու ձնախառն անձրևի տեսքով, բուք

Կհստակեցվեն ճանապարհների գովազդային վահանակների պատշաճ տեսքի համար գովազդակիրների պարտականությունները

Կառավարությունը սահմանել է հայտարարագրման ոչ ենթակա եկամուտների նոր տեսակներ ու շեմեր

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի նախագծին

Կոչ եմ անում ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահին՝ չանսալ ղազինյանական խեղված ապատեղեկատվությանը. Պետրոսյան

Արաբկիրի «Երևան սիթի»-ի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Գազաբալոնների վկայագրման գործընթացը պարտադիր պետք է տեսագրվի

Ոստիկանները հայտնաբերել են Նշավան գյուղի բնակչի այգին հրկիզած տղամարդկանց

Իրանը հայտարարել է NOTAM՝ փակելով օդային հաղորդակցությունը Ադրբեջանի հետ սահմանի գոտու ողջ երկայնքով

Մինչև 1 միլիոն դրամ անձնական փոխանցումներն այլևս հայտարարագրման ենթակա չեն լինի. ֆինանսների նախարար

Սամվել Կարապետյանը չի կարող լինել պատգամավորի կամ վարչապետի թեկնածու. ո՞ւմ համար է նա փորձում ձայներ հավաքել

ԿԳՄՍ նախարարը և Ղազախստանի դեսպանը քննարկել են սպորտի ոլորտում իրականացված համագործակցության հարցեր

Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան պայմանավորված էր խաղաղություն հաստատելու ձգտմամբ. Բոճորիշվիլի

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ

Կենսաթոշակ ստանալու համար բանկային քարտ չունեցողներին մինչև ապրիլի 1-ը քարտը կառաքվի սուրհանդակային առաքմամբ

Իրանը շարունակում է ներդրումներ անել հեռահար հրթիռների արտադրության մեջ. սա լուրջ սպառնալիք է. Ռուբիո

Վլադիմիր Պուտինի դերը վճռորոշ եղավ հրադադարի հաստատման հարցում. վարչապետ

Ակադեմիական քաղաքի բուն շինարարական աշխատանքները նախատեսում ենք մեկնարկել 2027-ից. ԿԳՄՍ նախարար

ՀՀ-ում այսօր կան 700 հազար դրամ ստացող ուսուցիչներ և զինվորականներ. վարչապետ

Քննարկում ենք ԵՄ-ի ներգրավվածության ձևը տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցում․ Փաշինյան

Վիճաբանություն և դանակահարություն Լոռու մարզում. վնասվածքներով հոսպիտալացվել են եղբայրներ

Պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրվող նախկին քննիչի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում ապամոնտաժվել է 65 շենք, այդ թվում՝ Արմեն Աշոտյանի եղբոր կառույցը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

Վաշինգտոնում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված ՀՀ ԶՈՒ կազմավորման 34-րդ տարեդարձին

ՀՀ ամենամեծ շինհրապարակում՝ Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածում, 2-րդ թունելն է փորվել. տեսանյութ