Արցախն անկախության այնքան իրավունք ունի, որքան Սլովակիան, Հայաստանը, Ադրբեջանը. Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մայիսի 24-ին Սլովակիա կատարած այցի շրջանակում հանդիպել է Սլովակիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Դուշան Տիտելի հետ:

ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ, կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Հայ-սլովակյան միջխորհրդարանական համագործակցության զարգացման հարցում առանձնակի դեր է վերապահվել պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությանը: Կարեւորվել է միջազգային հարթակներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների արդյունավետ համագործակցությունը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը երախտիքի խոսք է հայտնել Դուշան Տիտելին Հայոց ցեղասպանության հարցում անձնական անվերապահ դիրքորոշման ու Սլովակիայի խորհրդարանում «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցելու համար: Նա բարձր է գնահատել Սլովակիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը:

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է. «Մենք՝ խորհրդարանականներս, պետք է մերժենք բռնության ու այլատյացության ցանկացած դրսեւորում: Այսօր էլ Թուրքիան ու Ադրբեջանն իրականացնում են հայատյացության քարոզ, որը դատապարտելի է: Միջազգային հանրությունը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի անքակտելի ինքնորոշման իրավունքը: Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Սլովակիան, Հայաստանն ու Ադրբեջանը»:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Սլովակիա-Հայաստան բարեկամական կապերի ամրապնդման համար ՀՀ ԱԺ պատվո մեդալ է հանձնել Դուշան Տիտելին, իսկ ԱԺ նախագահի հուշամեդալ` հայ բարերար Բագրատ Հակոբյանին` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում ներդրած նշանակալի ավանդի համար: 

Տպել
2073 դիտում

Կառավարության որոշմամբ բասկետբոլի ազգային հավաքականի 3 խաղացողներ ազատվեցին զինծառայությունից

Ինձ էս օրը քցողը, ոչնչացնողը պետք ա ստանա արժանի պատիժ, ընտանիքս ոչնչացել ա. Մարտի 1-ի գործով տուժող

Միջադեպ Վրաստանի խորհրդարանում. հայկական պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը

The Sun-ը պատմում է բրիտանացու մասին, որը ՀՀ-ում հիմնել է «Դիլիջան» ֆուտբոլային թիմը

Կառավարությունը 50 մլն դրամ կհատկացնի՝ Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված միջազգային փառատոնի իրականացման համար

Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել Միհրան Պողոսյանին կալանավորելու որոշումը. բողոքը մերժվել է

Գյումրիում որդին սպանել է մորը. ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին

Մեղավորները պետք է պատժվեն. Զաքար Հովհաննիսյանի քույրը եկել է դատարան

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգում ներառված է 30 հարց

Վերնագրեր եմ կարդում, թվում է՝ պատուհանից դուրս նայեմ՝ դրսում տարբեր կողմերով փախնող տարերային խմբեր եմ տեսնելու

Թեղուտի հանքավայրը սկսում է շահագործումը․ մի քանի հարյուր մարդ նորից ընդունվել է աշխատանքի

Փորձել է ազդել դատախազի վրա. Սարկոզին կկանգնի դատարանի առաջ կոռուպցիոն մեղադրանքով

Ինչպե՞ս իրականացնել ստվերային տնտեսության դեմ պայքարի ՊԵԿ ռազմավարությունը. քննարկում

Խորհրդարանը հաստատեց 2018 թվականի պետական բյուջեի կատարողականը

Առանց դատավորների աշխատավարձերի բարձրացման՝ մենք չենք կարող իրապես անկախ դատական համակարգ ունենալ

Պահանջել է 800 հազար դրամ. լրագրողը ձերբակալվել է՝  խոշոր չափերի շորթում կատարելու կասկածանքով

Հայաստանը նոր դեսպան կունենա Ուզբեկստանում. նախագահը հրամանագիր է ստորագրել

Մի քանի օրից ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հովսեփյանը կասի՝ որտեղ է խաղալու

Կառավարությունը 2018 թվականի արդյուքներով բյուջեում չունի չկատարված ոչ մի պարտականություն․ վարչապետի եզրափակիչ ելույթը

Մի 10 միլիոն դոլարն ի՞նչ ա՝ չկա ոչ մեկիդ երեխու հաշվին․ սա ինչ է, եթե ոչ բյուջեի վատ նախագծի փայլուն գերակատարում