Երևան
12 °C
Մայիսի 28-ին Բուլղարիայում ՀՀ դեսպանությունում կազմակերպվեց Հայաստանի առաջին Հանրապետության եւ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված ընդունելություն, որին ներկա էին Սոֆիայում գործող բուլղարահայ համայնքային կառույցների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ:
ԱԳ մամուլի ծառայության փոխանցմամբ, օրվա առիթով շնորհավորական խոսքով հանդես եկավ դեսպան Արմեն Սարգսյանը: Նա, մասնավորապես, նշեց, որ հարյուր տարի առաջ, մայիսյան այս օրերին, հայ ժողովուրդը դժվարին հաղթանակներ տարավ թուրքական զորքերի դեմ մղված հերոսական մարտերում: Տոնելով Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերում հաղթանակները՝ 1918թ. մայիսի 28-ին հայ ժողովուրդը հռչակեց Հայաստանի առաջին Հանրապետությունը եւ դարավոր ընդմիջումից հետո վերականգնեց իր պետականությունը: «Հիշելով մեր պատմության հերոսական էջերը՝ մենք նայում ենք առաջ՝ դեպի առաջադեմ, ժողովրդավար Հայաստան կերտելու ապագան»,- նշեց դեսպանը:
Դեսպան Սարգսյանն անդրադարձավ ՀՀ ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերին՝ կարեւորերով Հայաստանի տնտեսական զարգացմանն ու միջազգային ասպարեզում երկրի դերի բարձրացմանն ու ամրապնդմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը: Ընդգծվեց նաեւ Հայաստան-Սփյուռք կապերի հետագա ամրապնդման անհրաժեշտությունը, մասնավորապես, բուլղարահայ համայնքային կառույցների եւ անհատների գործունեության ակտիվացումը՝ ի նպաստ Հայաստանի բարգավաճմանը:
Համայնքի ներկայացուցիչներն իրենց հերթին տեղեկացրեցին Բուլղարիայի տարբեր հայաշատ համայնքներում համատեղ համագործակցությամբ իրականացվող Հայաստանի առաջին Հանրապետությանը նվիրված միջոցառումների մասին: Քննարկվեցին տարվա ընթացքում նախատեսված միջոցառումները պատշաճ կերպով անցկացման հետ կապված հարցեր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումRocket Line միավորում և հետաձգում. Idram&IDBank հավելվածի նոր թարմացումը
Ապօրինի արդյունահանում Դարբնիկ գյուղի տարածքում. ձերբակալվածների թվում է ընկերության տնօրենը. տեսանյութ
Ինտելեկտուալ ղզիկներ տեսե՞լ եք. ոչ գիտեն՝ պատերազմն ինչ է, թշնամին ինչ է, «պոստն» ինչ է. Հակոբյան
Վարչապետին կոռուպցիայի մեջ մեղադրող Քոչարյանը հիշեցնում է բարոյականության դասեր տվող կուրտիզանուհու. Չախոյան
Ջո Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ տեսակ է ախտորոշվել
Պապիկյանն ու Արսենյուն քննարկել են Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայաստանի ազգային պատկերասրահը վերանորոգված և վերաբացված է․ վարչապետ
«Երևանի ավտոբուս» ընկերությունը համալրվելու է հրահանգիչներով. դասընթացներ կլինեն վարորդների հետ
Խաչատուրյանը հանդիպել է Հայոց կաթողիկոս-Պատրիարք Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի և Լևոնյան վարժարանի սաների հետ
Համալրվել է ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի կազմը
Սինգապուրում Հայաստանի պատվավոր հյուպատոսություն է բացվել
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պատճառված վնասից վերականգնվել է 140 հազար դոլար
Հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
22 հազար դոլարով կեղծ փաստաթղթեր և շենգենյան վիզա. ԱԱԾ-ն բացահայտել է անօրինական միգրացիայի դեպք. տեսանյութ
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահն Արագածոտնում հանդիպել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների հետ
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է իր լիազորությունները
Կան բաց հարցեր, որոնք համաձայնեցված չեն ՀՀ-ի հետ, բայց դե ֆակտո տարածաշրջանում խաղաղություն է. Հաջիև
Որևէ «Զանգեզուրի միջանցքի» մասին քննարկում չկա, մենք նույնիսկ նման տերմին չենք օգտագործում․ Արմեն Գրիգորյան
Տաթևում «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումն առանձնացել է մասնակիցների մեծ հետաքրքրվածությամբ
Իսրայելը զանգվածային հարձակում է սկսել Գազայում. ահագնանում են տարածաշրջանում սաստիկ սովի մասին լուրերը
Պաղպաղակ փարթի Շինուհայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ
Հերթական հետաքրքիր քննարկումներով լի հանդիպումը չնաշխարհիկ Տաթև համայնքում էր. Աննա Հակոբյան
«Կրթվելը նորաձև է» Տաթևում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Պայթյուն Այգեձորի գերեզմանատանը. մեքենան վերածվել է մոխրակույտի, վնասվել են գերեզմանաքարեր. լուսանկարներ
Եթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն
«Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին Գրիգորյանը խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության մասին
Հրդեհ Արգավանդի բենզալցակայանի մոտակա շինությունում. այրվել են բենզինով տարաները և տանիքը
Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի հետ
Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ պապի գահակալության արարողությանը. լուսանկարներ
Նուբարաշենի քաղաքային տրանսպորտի կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լեո 14-ի հետ
Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը. լուսանկարներ
Մեքենան բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել մայթին, հրդեհ է բռնկվել. կան տուժածներ
Հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տիրանայի գագաթնաժողովին. Սվետլանա Տիխանովսկայա
Երևանում 32 և 24-ամյա ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հռոմի Պապի գահակալության արարողությանը
Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի նոր պապ Լեո 14-ի երդմնակալության արարողությունը. լուսանկարներ
Լեհաստանում նախագահական ընտրություններ են
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT