28-ամյա երիտասարդը 20 տարի Բելգիայում ապրելուց հետո որոշել է հաստատվել Հայասատնում

28-ամյա Մարզպետ Վարդանյանը 20 տարի Բելգիայում ապրելուց հետո 2016 թվականին վերադարձել է Հայաստան, իսկ արդեն թավշյա հեղափոխությունից հետո ցանկանում է հայրենիքում մշտական բնակություն հաստատել: Այժմ հարմար տուն է փնտրում՝ գնելու համար, որն, ինչպես ինքն է նշում, կարողանա իրենը կոչել:

Մարզպետը երեխա է եղել, երբ նրա ընտանիքը հեռացել է Հայաստանից: Ասում է՝ նպատակ չեն ունեցել այնտեղ մնալ ընդմիշտ, բայց որքան տարիներն անցել են, այնքան վերադառնալն ավելի է դժվարացել: Խոսելով Բելգիա մեկնելու պատճառների մասին՝ նա պատասխանեց. «Գնալ ես չեմ որոշել, որովհետեւ 7 տարեկան եմ եղել, բայց ինձ թվում է խնդիրը եղել է ֆինանսական կամ ապագա չեն տեսել մեր երկրի մեջ: Բայց իմ ընտանիքը նպատակ չի ունեցել ընդմիշտ այնտեղ ապրել: Ընդամենը որ գնում են մարդիկ, շատ դժվար է դառնում վերադառնալը, անընդհատ նոր բաներ են կյանքում առաջանում՝ աշխատանք, դպրոց եւ այլն: Կապող բաները շատանում են ու պիտի շատ բան բաց թողնես, որ հետ գաս: Իսկ որ պետք է հետ գաս՝ չիմանալով՝ ապագա կլինի, թե չէ, դա արդեն լրացուցիչ դժվարություն է»:

Մեր զրուցակիցն ասում է, որ միշտ է ուզել վերադառնալ Հայաստան: Եկել է փորձնական՝ տեսնելու, թե որքան կկարողանա մնալ: «Հիմա այս փոփոխություններից հետո այդ մտահոգություններն ու կասկածները մեծ չափով ոչնչացել են, ու արդեն կարելի է ասել՝ հաստատ գիտեմ, որ ուզում եմ մշտապես Հայաստանում՝  Երեւանում ապրել»,- փաստեց Մարզպետ Վարդանյանը:

Իսկ հատկապես ինչն է նախկինում նրան խանգարել ու մտահոգության տեղիք տվել, թե գուցե հնարավոր չլինի Հայաստանում մշտական բնակություն հաստատել: «Մտահոգության պատճառը հիմնականում կոռուպցիան էր: Բոլորն էլ լսած կլինեն, որ ասում են՝ բիզնես որ բացում ես, ինչեր է լինում, վատ կարող է լինի, այստեղ պիտի փող տաս, այնտեղ պիտի փող տաս, հետո մարդիկ ամեն ձեւով փորձելու են օգտվել»,- պատասխանեց Մարզպետը:

Նոր Հայաստանի հետ նա հույսեր է կապում: Հեղափոխությանն, ի դեպ, ակտիվ մասնակցել է՝ գործընկերների հետ օրեր շարունակ գործադուլ անելով: «Այս հեղափոխությունից հետո կարծում եմ բոլորս էլ նկատել ենք մարդկանց երեսների ժպիտները, ու բոլորի մեջ հույս է առաջացել: Հիմա թե նոր կառավարությունը որքանով կարդարացնի այդ հույսերը, դեռ կտեսնենք: Բայց ինձ թվում է՝ շատ պոզիտիվ է, ու բոլորն էլ շատ ուրախ են այս պահին»,- նկատեց բելգիահայ երիտասարդը:

Նա մասնագիտությամբ ծրագրավորող է: Աշխատում է Հայաստանում գործող «Appwise» կազմակերպությունում: Այստեղ հաստատվելուց հետո էլ մտադիր է նույն գործով զբաղվել: «Այս գործով կզբաղվեմ: Շատ մեծ սիրով եմ աշխատում: Ու մինչեւ հիմա որ փորձել ենք արտասահմանի շուկայի վրա մեր ֆոկուսը դնել, հիմա արդեն հույսեր ունենք, որ Հայաստանի շուկան էլ մեզ համար շատ հետաքրքիր շանսեր կունենա, մենք կտեսնենք շատ բիզնեսներ կամ տեղեր, որ կարող ենք Հայաստանը ավելի լավացնենք մոբայլ էփերի միջոցով: Մենք ստեղծում ենք մոբայլ էփեր, այսինքն՝ սմարթֆոնի ծրագրեր, ու դրանով փորձում ենք ուրիշ բիզնեսների ներքին պրոցեսները արագացնել, օպտիմալիզացնել կամ այնպես անել, որ իրենց հաճախորդներն ավելի գոհ լինեն իրենցից: Փորձում ենք տուրիստական կազմակերպությունների ուղղությամբ աշխատել, որովհետեւ Բելգիայում շատ փորձ ունենք, բելգիական փոքր քաղաքների համար տուրիստական էփեր սարքելով ենք մենք ճանաչված դարձել: Մեր նպատակն այն է, որ կարողանանք ինչ-որ մեկի կյանքում մի բան ավելի հեշտացնենք սմարթֆոնի միջոցով»,- նշեց ծրագրավորող երիտասարդը:

Մարզպետի քույրը Հայաստան է տեղափոխվել մեկ տարի վաղ: Նա, ինչպես եղբայրը նկատեց, միանգամից է հասկացել, որ Բելգիա վերադառնալ այլեւս չի ցանկանում: Մարզպետի եղբայրն ու ծնողները դեռ Բելգիայում են, բայց նրանք էլ վերադառնալու ցանկություն ունենա: «Ընդամենը պետք է հաստատ իմանան՝ աշխատանք կլինի»,- ասաց մեր զրուցակիցը:

Ի դեպ, մեր երկիրը գրավել է նաեւ Մարզպետ Վարդանյանի բելգիացի ընկերներից մեկին, որը հայտարարել է, թե ցանկանում է Հայաստանում ապրել: «Նա Հայաստանին միշտ հետեւել է՝ ինձ ճանաչելով: Կարող եմ անգամ ասել, որ ինքը ավելի շատ հայկական երգեր գիտի, քան թե ես, ու երկու անգամ եկել է Հայաստան: Հիմա ինքն էլ է ուզում աստեղ ապրել, միայն թե իր համար մի քիչ ավելի դժվար է. սկզբում պետք է լեզուն սովորի, հետո ինչ-որ մի տեղ աշխատանք գտնի»,- պատմեց ծրագրավորող երիտասարդը: Առաջիկա ամռանը նա պատրաստվում է դարձյալ այցելել Հայաստան: Ու եթե մարկետոլոգի մասնագիտություն ունեցող Թոմաս Ստիգենը հաջողի աշխատանք գտնել, այստեղ հաստատվելու որոշումն, ամենայն հավանականությամբ, կդառնա վերջնական:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4944 դիտում

Փարիզն այժմ Եվրոպայի մայրաքաղաքն է․ Մակրոն

ՖԻԴԵ-ի հունիսի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ

Տաթևի վանքի մոտակայքում մեքենան բախվել է ժայռին. կա 5 տուժած

Օրվա հերոսները փոքրիկներն են․ ՆԳՆ-ն երեխաների տոնին ուսուցողական արշավ էր կազմակերպել. լուսանկարներ

Հունիսի 1-ը՝ Երևանի կենդանաբանական այգում. տեսանյութ

Գնացի դիրեկտորի մոտ, ասի՝ ո՞ր գործն է ամենադժվարը. ինչպես Արմավիրից Գյումրի հարս եկած Ջուլիետան դարձավ գրաշար

Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գյումրիի և Մեծամորի մի շարք հատվածներում

Վարչապետի՝ Մարսելում առանձնատուն գնելու մասին տեղեկությունը կեղծ է, տարածող կայքը՝ անհայտ. fip

Մեծահասակներն ամենօրյա վարքագծով պետք է նպաստեն համերաշխ միջավայրի ձևավորմանը. ՄԻՊ-ի ուղերձը

Ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի ԶՈՒ ցամաքային զորքերի ուսումնական կետին. կան զոհեր

Բախվել են ավտոմեքենան և մոտոցիկլետը․ կա տուժած

Պարտավոր ենք կառուցել մի քաղաք, որտեղ յուրաքանչյուր երեխա կզգա իրեն պաշտպանված, սիրված ու գնահատված. Ավինյան

Երեխաների պաշտպանության համակարգի բարելավումն առաջնահերթություն է. Նարեկ Մկրտչյան

Մաղթում եմ՝ ուրախ և զվարճալի օր ունենաք` չչարաշահելով պաղպաղակը, քաղցր հյութերն ու կոնֆետները. Ավանեսյան

Պուտինը երկաթուղում տեղի ունեցած պատահարների մասին ողջ գիշեր ԱԴԾ-ից և ԱԻՆ-ից հաղորդումներ է ստացել

Մեծ Բրիտանիան մտադիր է ԱՄՆ-ից միջուկային զենքով կործանիչներ գնել

ՌԴ-ն հայտնել է՝ պայթեցվել են Բրյանսկի և Կուրսկի շրջանների երկաթուղային կամուրջները. կան զոհեր և տուժածներ

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի. սպասվում են կարճատև անձրևներ, առանձին վայրերում՝ հորդառատ

Արդեն քանի տարի է՝ ստով, ուժով, սպառնալիքով, դրսից ու ներսից ուզում են քեզ կուլ տալ. Սիմոնյանը՝ Փաշինյանին

Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ

Բախվել են բեռնատար «Գազելն» ու «Օպել»-ը․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը շնորհավորել է ՀՀ վարչապետին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Թիվ 13 դպրոցի պատուհանին օդաճնշիչ ատրճանակով կրակել է 8-րդ դասարանի աշակերտը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Հենց ինքնաթիռի ձայն եմ լսում, գիտեմ, որ իմ պապան է. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել

Ուրախ եմ, որ մեր քաղաքում նման սպորտային կենտրոններ կան. դրանք փոխում են պատանիների առօրյան. Դանիելյան

160 երկիր և համաշխարհային նմուշներ. Արշակյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» ցուցահանդեսին

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Մեզ խաղաղ ամառ և բարի վայելում. Գագիկ Սուրենյան

ՊՍԺ-ն 5-0 հաշվով հաղթել է «Ինտեր»-ին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Չեմպիոնների լիգայի գավաթակիր

Միացյալ Նահանգներ ապօրինի մուտք գործելը լի է վտանգներով. դեսպանատունը զգուշացնում է

Զորամասերից մեկում շահագործման է հանձնվել ևս մեկ նոր զինվորական ճաշարան. տեսանյութ

Հանուն ապահով, երջանիկ մանկության. Փրկարար ծառայությունը դիմել է երեխաներին

Սա չուլանապետերի ու նրանց սիրելի Սերժիկ-Ռոբիկի կառավարման դեմքն է. Չախոյան

Պարզվում է՝ Հոկտեմբերի 27-ը, մարդկանց սպանելը պոռթկում էր. ինչքա՞ն կարելի է սպառնալ. Սիմոնյանը՝ Մարգարյանին

Ոչ այնքան հարգելի եպիսկոպոսներ և ավելի բարձր, ցավով պիտի տեղեկացնեմ, որ ամեն ինչ որոշված է. Ալեքսանյան

550 վանաձորցի մասնակցել է «Կրթվելը նորաձև է» շարժման 35-րդ հանդիպմանը. լուսանկարներ

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին տարեդարձի կապակցությամբ

Ներողություն եմ խնդրում ձեր փոքրիկ, զուլալ հոգիներին ցավ պատճառելու համար, ձեր ծնողներն ամենալավն են. Հակոբյան

Կրակել են Երևանի թիվ 13 դպրոցի ուղղությամբ