Իմանալով, որ նորապսակ եմ, հրաժարվում են աշխատանքի վերցնել. բաց նամակ Թանդիլյանին

Երևան քաղաքի բնակչուհի Արմենի Ղուկասյանը բաց նամակ է գրել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին: Նամակը տեղադրված է Թանդիլյանի Ֆեիսբուքի պաշտոնական էջում, որում մասնավորապես ասված է.

«Մեծարգո տիկին Թանդիլյան. Ես՝ Թերեզա Արմենի Ղուկասյանս ծնվել եմ 1995թ. ՌԴ Կրասնոդարի երկրամասում և անմիջապես ծնողներիս հետ տեղափոխվել Երևան: Ներկայումս ՀՀ քաղաքացի եմ: Սովորում եմ Ռուս-Հայկական(Սլավոնական) Համալսարանում 2015թ-ից: Սոցիալական վիճակիցս ելնելով, նախընտրեցի ուսանել հեռակա բաժնում, որպեսզի կարողանամ զուգահեռ աշխատել և լուծել ուսման վարձավճարի խնդիրը:

Աշխատում եմ փոքրիկ հյուրանոցում, սակայն, որպես աշխատակից ձևակերպված չեմ: Ամուսնացել եմ 2017թ.-ին: Ամուսնուս հետ բնակվում եմ վարձով: Որոշակի պահից սկսած գործատուի կողմից պատեհ-անպատեհ կոնֆլիկտային իրավիճակներ են հրահրվում իմ հանդեպ։

Վերջերս նույնիսկ բաց տեքստով ինձ ասվել է, որ ես աշխատանք փնտրեմ չնայած հանգամանքին, որ իրենք այլ աշխատող դեռ չեն կարողանում գտնել և անընդհատ ձգձգում են վերջնականապես ինձանից, որպես աշխատողի, հրաժարվելը: Ես, իհարկե, արդեն փնտրում եմ նոր աշխատանք, սակայն ամենուր մասնագիտական ունակություններիս հավանություն տալուց հետո, գործատուները, երբ իմանում են նորապսակ լինելուս մասին, միևնույն պատճառաբանությամբ հրաժարվում են վերցնել ինձ աշխատանքի:

Կարծում եմ, եթե այսպես շարունակվի, մենք, երիտասարդներս, աշխատանքի ընդունվելուց առաջ ստիպված ենք լինելու ստորագրություն տալ, որ մոտակա տասնամյակում կամ չենք ամուսնանալու, կամ ուղղակի երեխա չենք ունենալու, ինչը ես, բարեբախտաբար, թե ցավոք սրտի, չգիտեմ, ամենևին չեմ կարող երաշխավորել:

Սա, իհարկե, խորքային խնդիր է, որին առընչվում են երիտասարդների ճնշող մեծամասնությունը և որի օրենսդրական լուծումների մասին ամենևին չեմ հավակնում խորհուրդներ տալ, ուղղակի բարձրաձայնում եմ ակնկալելով, որ այդ ուղղությամբ առջարկություններով և նախաձեռնություններով հանդես կգաք, որպես նախարար…

Դառնալով ինձ, կասեմ, որ լի եմ եռանդով և ՀՀ աշխատունակ քաղաքացի եմ, մեծ ցանկություն ունեմ աշխատելու և ռեալիզացնելու ուժերս: Չեմ շեշտի, որ երիտասարդ ընտանիք ենք, բնակվում ենք վարձով, միաժամանակ վերջին կուրսի ուսանող եմ և սոցիալապես ծանր վիճակում կհայտնվենք, եթե ես չաշխատեմ: Ուստի խնդրում եմ որևէ կերպ աջակցել ինձ գտնելու աշխատանք»: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10102 դիտում

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ