Զիդանը հեռացավ «Ռեալից». պաշտոնական

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հեռանում է թիմից: Նա այդ մասին հայտարարել է այսօր՝ մայիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ասուլիսի ընթացքում ֆրանսիացի մասնագետը նշել է, որ այլ թիմ չի փնտրում,  պարզապես «արքայական ակումբին» փոփոխություններ են անհրաժեշտ հաջողությունները շարունակելու համար:

«Որոշել եմ չշարունակել զբաղեցնել «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնը: Մի փոքր տարօրինակ պահ է, բայց  փոփոխություն է պետք, որ թիմը շարունակի հաղթել, պետք են այլ մեթոդներ: Ինձ հետ դժվար կլիներ հաղթել հաջորդ մրցաշրջանում: Դա տեսանք նաեւ այս մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում: Եթե պետք է մնան, ու վատ լինի, չեմ ուզում: Ցանկանում եմ՝ այս փուլը «Ռեալում» լավ ավարտ ունենա: Սա որոշում է, որը լավ կլինի բոլորի՝ առաջին հերթին ինձ, եւ նաեւ թիմի համար: Փոփոխությունը պետք է հաղթանակները շարունակելու համար: Այս ակումբը մեծ պատմություն ունի, ու խաղացողներից միշտ ավելին ենք պահանջում, բայց գալիս է պահ... էլ ի՞նչ պահանջեմ նրանցից, այն ամենից հետո, ինչին ինձ հետ հասան»,- ասել է նա:

Որոշման մասին նա նախօրեին հայտնել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին: Վերջինս ասուլիսի ժամանակ նշել է, որ իր համար անսպասելի որոշում է եղել, շատ կցանկանար համոզել նրան մնալ, սակայն պետք է ընդունել ու հարգել մարզչի որոշումը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրա նվիրվածության, սիրո ու այն ամենի համար, ինչ այս տարիների ընթացքում արել է հանուն «Ռեալ Մադրիդի»: Սա հրաժեշտ չէ, սա ցտեսություն է, բայց նա հանգստի կարիք է զգում ու ունի դրա իրավունքը»,- ասել է Պերեսը:

Օրերս Զինեդին Զիդանը պատմական հաջողության հասավ «արքայական ակումբի» հետ: 3-րդ տարին անընդմեջ նվաճեց Չեմպիոների լիգայի գավաթը: Նրա գլխավորությամբ «Ռեալը» դարձավ առաջին թիմը, որը մրցաշարի անվանափոխությունից հետո կարողանում է 3 տարի անընդմեջ հաղթել այդ մրցաշարում:

Զիդանը «Ռեալը» գլխավորել է 2016 թ. հունվարին՝ մրցաշրջանի կեսից փոխարինելով իսպանացի Ռաֆայել Բենիտեսին, որի գլխավորությամբ թիմի խաղն անկում էր ապրում: Ընդհանուր առմամբ, ֆրանսիացու ղեկավարությամբ «Ռեալը» 9 տիտղոս է նվաճել: Բացի Չեմպիոնների լիգայի 3 գավաթներից՝ «սերուցքայինները» 2016-17 մրցաշրջանում դարձել են Իսպանիայի առաջնության չեմպիոն, 2017-ին նվաճել են Իսպանիայի սուպերգավաթը, 2016-ին ու 2017-ին՝ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը, 2016-ին ու 2017-ին նաեւ հաղթել են աշխարհի ակումբային առաջնությունում:

Սա կարող է 2017-18 մրցաշրջանից հետո «Ռեալի» միակ լուրջ կորուստը չլինել: Թիմը կարող է լքել նաեւ պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4241 դիտում

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան