Մխիթար Հայրապետյան. ՀՀ սփյուռքի նախարարի կենսագրությունը

Նոր ձեւավորված կառավարության ամենաերիտասարդ անդամը Սփյուռքի նախարարն է՝ 28-ամյա Մխիթար Հայրապետյանը:

Մխխիթար Հայրապետյանը ծնվել է 1990թ. մայիսի 15-ին: Սովորել է Երևանի N127 դպրոցում, ապա ընդունվել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժին: 2013թ-ին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

Հայրապետյանը 2012-13 թվականներին եղել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական Գիտական Ընկերության և Ուսանողական խորհրդի անդամ: Վերջինս մի շարք գիտական հոդվածների հեղինակ է: Վերջին տարիներին մասնակցել է ոչ ֆորմալ կրթության շրջանակներում իրականացված տասնյակ միջազգային կրթական ծրագրերի: 2011 թվականին հիմնադրել է «Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիան» և մինչև 2015-ի ապրիլը իրականացրել է նույն կազմակերպության փոխնախագահի լիազորությունները:

Սփյուռքի նորանշանակ նախարարը «Քաղաքացիական կրթության և երիտասարդության զարգացման կենտրոնի» հիմնադիր նախագահն է: 2010-17 թվականներին հասարակական-քաղաքական գործունեությանը զուգահեռ աշխատել է մի քանի տեղական թերթերում` որպես Մերձավոր Արևելքի, մասնավորապես՝ Թուրքիայի հարցերով փորձագետ:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ #ԻմՔայլը շարժման քայլերթի օրերին

Մխիթար Հայրապետյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամներից է: 2016 թվականի դեկտեմբերին ընտրվել է կուսակցության Նոր Նորքի տարածքային կազմակերպության նախագահ` միաժամանակ ընդգրկվելով կուսակցության քաղաքական խորհրդում: Եղել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության՝ Սփյուռքի հարցերով համակարգող:

Մխիթար Հայրապետյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախաձեռնած #ԻմՔայլը շարժման քայլարշավի գաղափարի հեղինակն է: Հայրապետյանը քայլարշավի ողջ ընթացքում համակարգում էր քայլերթի հետ կապված բոլոր հարցերը:

#ԻմՔայլը շարժման հաղթանակից հետո՝ 2018 թվականի մայիսի 12-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ սփյուռքի նախարար:

Հայրապետյանը նոր ձեւավորված կառավարության ամենաքննարկված ու քննադատված նախարարներից է, թեպետ նշանակումից անցել է ընդամենը տասնութ-տասնինը օր: Քննադատում են Հայրապետյանի երիտասարդ տարիքն ու նախարարության իր աշխատասենյակից ընկերների հետ արված լուսանկարները: Սակայն վերջինս արդեն մտել է աշխատանքային ակտիվ գործընթացի մեջ եւ ամեն օր ֆեյսբուքյան իր էջում հրապարկում է օրվա կատարած աշխատանքները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13683 դիտում

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել