Երևան
12 °C
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ձերբակալության շուրջ ստեղծված իրավիճակը երկիշխանության դասական դրսեւորում է: Իսկ երկիշխանությունը սահմանակցում է անիշխանության հետ: Իշխանությունը ենթադրում է ե՛ւ պատասխանատվություն, ե՛ւ իրավունք: Իսկ Հայաստանում ստեղծված իրավիճակը խոշոր հաշվով տարանջատել է իրավունքը պատասխանատվությունից: ՀՀԿ-ն դե յուրե չունի պատասխանատվություն, քանի որ, ինչպես իրենք են հայտարարում, ընդդիմություն են: Եթե ՀՀԿ-ն լիներ զուտ քաղաքական կուսակցություն, ապա դա այնքան էլ վտանգավոր չէր լինի: Սակայն ՀՀԿ-ն խիստ ընդգծված նոմենկլատուրային կուսակցություն է՝ մարդկանց մի հավաքածու, որի միակ նպատակն էր անընդհատ լինել իշխանության, անընդհատ վերարտադրվել: Ու որպես նոմենկլատուրային կուսակցություն՝ ՀՀԿ-ն զավթել է չափազանց ազդեցիկ լծակներ ունեցող պաշտոններ ու օրենսդրությամբ օժտել նրանց անձեռնմխելիությամբ: Մասնավորապես դատախազությունը, քննչական կոմիտեն, դատարանները, տեղական ինքնակառավարման մարմինները...: Ու ահա այս մարմինները ունեն լիարժեք իրավունքներ, սակայն չունեն ստանձնած քաղաքական պատասխանատվություն:
Մյուս կողմից կա ժողովրդի բացարձակ մեծամասնության սերն ու վստահությունը վայելող թիմ, որը թավշյա, առանց բռնությունների, առանց ցնցումների կարողացել է հեռացնել պաշտոնից ՀՀ թիվ մեկ պաշտոնյային, ձեւավորել է կառավարություն, սակայն իշխանությունն ամբողջությամբ դեռ չի ստանձնել: Այս թիմի վրա է ընկած երկրում տեղի ունեցող ամեն ինչի պատասխանատվությունը, սակայն չունի բավարար իրավունքներ այդ պատասխանատվությունից բխող լիազորություններն իրականացնելու համար:
Այս իրավիճակը չափազանց հարմարավետ է ՀՀԿ-ի համար եւ նույնքան անհարմարավետ՝ նոր կառավարության համար: Մասիսի քաղաքապետին ազատ արձակելու պահանջով բողոքի ցույցը սնվում է հենց այս երկիշխանության տված «բարիքներից»: Հատկապես տեղացիները շատ լավ գիտեն այդ քաղաքապետի, նրա հարազատների, սանիկների «քաջագործությունները»: Հենց տեղացիներն են տարիներով ապրել այն մթնոլորտում, որը ստեղծել են Մասիսում քաղաքապետն ու նրա հարազատները: Հեղափոխությունը հնարավորություն է տվել մասիսցիներին ազատագրվել այդ մթնոլորտից եւ բողոքի ցույցին դուրս եկած խմբերին քաղաքակիրթ հակազդելու համար: Բայց նրանք չօգտվեցին այդ հնարավորությունից: Ավելին, քաղաքապետի թիմից անհատական արտոնություններ ու տարբեր տեսակի «լավություններ» ստացած մի քանի տասնյակ մասիսցիներ առանձնակի «դուխով» էին ցույց անում: Իսկ պատճառը մեկն է՝ մարդիկ ենթագիտակցակորեն վստահ չեն, որ հեղափոխությունը վերջնական հաղթանակի կհասնի ու իրենք կազատագրվեն ՀՀԿ-ի կրիմինալ խմբավորումներից, որ այդ խմբավորումները կկորցնեն հասարակական կյանքի վրա իրենց ազդեցությունը եւ հենց ժողովուրդը կդառնա կամք թելադրող նաեւ Մասիսում ու այլուր: Այս իրավիճակին նպաստում է նաեւ նոր կառավարության որդեգրած հանդարտությունը, որը դեռ դիտվում է որպես թուլության նշան:
Ունենալով պատասխանատվություն, կառավարությունը բնականաբար պարտավոր է Հայաստանում ցրել անպատժելիության մթնոլորտը: Բնականաբար, առաջին քայլերը արվում են ոչ թե տարիներ շարունակ իրականացված ալան-թալանը, կոռուպցիոն խոշոր գործարքները բացահայտելու եւ ներկա ու նախկին պաշտոնյաներին բացահայտելու ու պատժելու ուղղությամբ, այլ, օրինակ, նախահեղափոխական օրերին ցուցարարների վրա հարձակումներ կատարած քրեական տարրերին հայտնաբերելու ուղղությամբ: Բայց այստեղ առաջ են գալիս այլ խնդիրներ: Եթե, օրինակ, այդ հարձակումներին մասնակցել են 100 հոգի, ինչպես օրինակ Էրեբունիում, իրավապահներին ու լրատվամիջոցներին հաջողվում է բացահայտել նրանցից ընդամենը մի քանիսին: Նորմալ պայմաններում իրականացվող քննության շնորհիվ այդ մի քանիսի ցուցմունքների հիման վրա կարելի է բացահայտել բոլոր հարձակվածներին, սակայն դա տեղի չի ունենում: Նրանք մի քանի օր կանցկացնեն անազատության մեջ, բայց ցուցմունքներ չեն տա, թե ով է կազմակերպել, ով է ֆինանսավորել, ով է մասնակցել այդ հարձակումներին: Ցուցմունք չեն տա, քանի որ վստահ են, որ դատախազությանը, դատարաններին «ասողը» դեռ իրենց նախկին հովանավորներն են՝ ՀՀԿ-ական «էլիտան»: Իսկ քանի որ նոր կառավարությունը որդեգրել է օրինականությունը որպես գերակայություն, նրանք շատ շուտով կհայտնվեն ազատության մեջ: Իսկ դա հենց անպատժելությունն է, ինչն էլ խիստ բարդացնելու է հեղափոխությունը տրամաբանական ավարտին հասցնելու ճանապարհը:
Իրավիճակի միակ լուծումը հնարավորինս արագ արտահերթ ընտրություններ անցկացնելն է, որի արդյունքում հեղափոխության թիմը կնյութականացնի ժողովրդի վստահությունը, այսինքն կստանա նույնքան իրավունք, որքան պատասխանատվություն ունի, եւ միայն այդ դեպքում կհաստատվի ներդաշնակություն: ՀՀԿ ԳՄ երեկվա նիստից հետո ակնհայտ դարձավ որ ՀՀԿ-ն փորձում է հեղափոխության թիմին ներքաշել ընտրական օրենսդրության ստորակետների ու միջակետների քննարկման տիրույթ: Դրանով ՀՀԿ-ն ժամանակ է շահելու, իսկ հեղափոխության թիմը կորցնելու է այդ ժամանակը: Արդյունքում ՀՀԿ-ի իրավունքները շատանալու են, շատանալու է նաեւ հեղափոխության թիմի պատասխանատվությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT