Լավ հանդիպում էր ՀՀ հավաքականի հետ. Յուրա Մովսիսյան (լուսանկար)

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հանդիպել է ՀՀ հավաքականի խաղացողների ու մարզիչների հետ: Նա լուսանկարներ է հրապարակել ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի եւ դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկու հետ: Ֆուտբոլիստը նաեւ գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:

«Ավստրիայում լավ հանդիպում էր Հայաստանի հավաքականի հետ մինչեւ ծնկիս վնասվածքի բուժումը սկսելը»,- գրել է նա:

Շվեդական «Յուրգորդենում» հանդես եկող Մովսիսյանը մոտ 2.5 տարի դադարից հետո հավաքական էր հրավիրվել կրկին հավաքականի ղեկն ստանձնած Վարդան Մինասյանի կողմից: Նա պետք է մասնակցեր Մալթայի եւ Մոլդովայի հետ ընկերական խաղերին: Հավաքականի ուսումնամարզական հավաքից առաջ, սակայն, նա վնասվածք ստացավ եւ չկարողացավ միանալ թիմակիցներին: Վերջին անգամ Մովսիսյանը հավաքականում խաղացել է 2015 թ. հոկտեմբերի 11-ի Եվրո 2016-ի ընտրական փուլի Ալբանիայի դեմ խաղում:

Օրերս Ավստրիայում կայացած ընկերական խաղում Հայաստանը 1:1 խաղաց Մալթայի հետ: Հունիսի 4-ին նույնպես Ավստրիայում տեղի է ունենալու Մոլդովայի դեմ հանդիպում: Այս խաղերը նախապատրաստական են աշնանը մեկնարկող Ազգերի լիգայից առաջ:

Տպել
2726 դիտում

Համալիրի տնօրենի մրցույթի օրը հստակեցված է. հայտնի երկու թեկնածուները փաստաթուղթ չեն ներկայացրել

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը մասնակցել է ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նիստին

Հայաստանում կբացվի խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիա

Ստեղծվում է ուսուցիչների արհմիություն. առիթը ԿԳՆ-ի մշակած էթիկայի կանոնների նախագիծն է

Արցախում գրանցվել է երկնիշ տնտեսական աճ. ներդրումների նվազման մասին լուրերը տեղին չեն. Արայիկ Հարությունյան

Տիգրան Ավինյանը եւ Մհեր Գրիգորյանը վերանշանակվել են փոխվարչապետերի պաշտոնում

Երջանկության նախագիծ. Սահակ Պողոսյան

Ամանորին ընդառաջ ՀՀ-ում գրանցվեց գնանկում, բայց դա եղավ չվճարված հարկերի եւ չկայացած բիզնեսի հաշվին. ՊԵԿ նախագահ

Թեհրանը կաջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար

Մոսկվան ողջունում է Բաքվի՝ ԼՂ հակամարտության կարգավորման լուծումներ գտնելու փորձերը. Լավրով

Լավրովը հույս ունի, որ կկարողանան ՌԴ վերադարձնել Ադրբեջանում ձերբակալված Մարատ Գալուստյանին

Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը, խոսել է Պրահայում պահվող եղբոր՝ Նարեկ Սարգսյանի հետ

Մոսկվան պատրաստվում է հյուրընկալել Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

Մենք ապրում ենք մշտական հեղափոխություննների ժամանակաշրջանում. Արմեն Սարգսյանի խոսքը Աբու Դաբիի համաժողովում

«Իմ քայլի» պատգամավորը հրաժարվել է մանդատից պատգամավորի ցածր աշխատավարձի պատճառո՞վ

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

2018 թվականին արտաքին առեւտրով ՀՀ է ներմուծվել 67 հազար 255 մեքենա. ՊԵԿ նախագահ

Փարիզում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ հանդիպումը

Փաթաթում ենք, տաքացնում ենք․ Գյումրու թիվ 10 դպրոցը դրսից սառցակալել է (տեսանյութ)

Ոչ ազնիվ մեղադրանքներ. դեսպան Սերգեյ Մինասյանը պատասխանել է Արման Բաբաջանյանին