Մենք ենք ստիպում խմբակցությունից դուրս գալ, որ իշխանությունը վստահ զգա իրեն. Բաղդասարյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ՀԺ-ի հետ զրույցում պաշտոնապես հայտարարեց, որ ղեկավարությունն է գործարար թեւի պատգամավորներին հորդորում՝ լքել կուսակցության շարքերը: Բաղդասարյանն ասաց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է պատրաստ լինի նրան, որ գործընթացների արդյունքում իշխանությունից կարող է դառնալ ընդդիմություն եւ հակառակը:

«Աշխարհում նման երեւույթ չկա, որ իշխանությունը լինի մեկ քաղաքական ուժ, իսկ մեծամասնությունը լինի ընդդիմություն: Սա խոսում է ՀՀԿ-ի միասնական լինելու մասին եւ մենք ենք հորդորել բիզնեսի մարդկանց, որ եթե կլինեն խանգարող հանգամանքներ, ապա ազատ են եւ կարող են գնալ»:

- Պարոն Բաղդասարյան, ակնկալե՞նք, որ էլի պատգամավորներ դուրս կգան ՀՀԿ-ից եւ խմբակցությունից:

- Սպասենք զարգացումներին, մենք որեւէ անգամ կառչած չենք եւ պետք է մեր գաղափարական հենքով առաջ գնանք, որպես ընդդիմություն:

- Քանի՞ հոգի կմնա ՀՀԿ-ում՝ վերջնարդյունքում, եթե այսպես շարունակում են դուրս գալ:

- Ֆելիքս Ցոլակյանն ինքն էր խնդրել մնալ խմբակցությունում եւ, բնականաբար նրան հորդորել էինք, որ եթե կրկին կլինեն մեր խմբակցությանը ոչ համահունչ գործողություններ, ապա մենք հարցը նորից կվերանայենք: Հետո նա ինձ հետ հեռախոսազրույց էր ունեցել եւ ասել, որ ցանկանում է դուրս գալ խմբակցությունից: Նա մայիսի մեկից խմբակցության սիրողական անդամ է եղել: Մենք հեռացրել ենք նաեւ Շիրակ Թորոսյանին: Մենք սա հիվանդագին եւ ցավալի չենք տանում: Նաեւ անում ենք, որ իշխանությունը վստահ զգա իրեն, կաշկանդվածություն կա:

- Ի վերջո, քանի՞ հոգի է մնալու խմբակցությունում: Արդեն հաշվարկներ ունե՞ք:

- Եթե մենք շատ չստիպենք, 54 հոգի կմնա:

- Պարոն Բաղդասարյան, որ կուսակցությունը ստիպում է պատգամավորներին դուրս գալ, սա չի՞ անում այն պատճառով, որ նրանք այսպես, թե այնպես պետք է կողմ լինեն կառավարության տարբեր ծրագրերի, օրենսդրական նախագծերի եւ ՀՀԿ-ն ուզում է, որ այդ անձինք իր հետ կապ չունենան:

- Մենք արհեստական բաներ չենք անում, դուք բարդ հարցեր եք բարձրացնում, որը մենք չենք քննարկել: Նախկինում իշխանություն լինելը շատ հեշտ էր, իշխանություն լինելը գործարարներին ձեռք է տալիս, երբ իշխանության մեջ են: Երբ մենք ընդդիմություն ենք, արդեն պետք է հենված լինենք գաղափարախոսության վրա: Մենք ասել ենք, որ լինելու ենք ընդդիմություն եւ դուք պատրաստ պետք է լինենք դրան, եթե որեւէ խոչընդոտ տեսնում ենք, ազատ եք, ձեր որոշումների մեջ: Նրանք, գնահատելով իրենց կարողությունները, կարող են նաեւ պառլամենտից ընդհանրապես հրաժարվել: Գաղափարականների համար հեշտ է ընդդիմություն լինելը, քանի որ միայն պետք է քննադատի:

- Դուք ընդունու՞մ եք, որ եղել են մարդիկ, ովքեր միայն իշխանության համար են ՀՀԿ-ում եղել:

- Նրանց համար, ովքեր քաղաքական չեն, իրենց համար կարեւոր է մանդատի իրողությունը:

- Դուք, ՀՀԿ-ի քաղաքական դեմքերը տեղյա՞կ եղել են այդ մասին, գիտակցե՞լ են:

- Բա իհարկե, որովհետեւ ամբողջ աշխարհում չկա պառլամենտ, որտեղ չլինեն քաղաքական մարդիկ եւ հնարավորություններ ու հարգանք վայելող մարդիկ: Իրենց տարածքներում իրենք լուրջ հեղինակություն ունեն, եւ նրանք իրենք են վաստակել այդ ձայները: Մենք նրանց հետ պետք է հաշվի նստենք: Նրանց գաղափարական բավարարումները ընդդիմության կողմից հանդես գալու:

- Երեկ ԱԱԾ ղեկավարը հայտարարեց, որ հարցաքննության են հրավիրել ՊԵԿ փոխնախագահին, որը նշել էր, թե սուպերմարկետներին արտոնություն տալը հայտնի սխեմա է եղել: Դուք եւս ներկա եք եղել այդ հանդիպմանը: Պատրաստ ե՞ք գնալ ու ցուցմունք տալ:

- Ես որեւէ անգամ իմ ասածներից չեմ հրաժարվում: Դա եղել է մի ձեւ, որ գյուղացիների բոյկոտը դադարեցնենք, որովհետեւ հնարավոր չէ նրանց ապրանքը փաստաթղթավորել: Օրենքում կազուս կար եւ ժամանակավոր լուծում է տրվել: Ես ներկա եմ եղել, իսկ մեկնաբանությունները մասնագետները կտան: Իսկ ինչ մնում է ԱԱԾ-ի հարցաքննություններին, չեմ ցանկանում մեկնաբանել, երբ կանեն հայտարարություն, ես էլ կխոսեմ:

- ԱԱԾ տնօրենը նաեւ ասաց, որ այս արտոնությունը կամ ինչպես դուք եք ասում՝ կազուսից խուսափումը, 11 սուպերմարկետի համար է գործել, ինչո՞ւ մյուս խանութները չեն ներգրավվել, երբ վաճառել են տեղական բանջարեղեն կամ միս: Սա առավելություն չէ՞ հատուկ ընկերությունների համար:

- Դա ազատ է եղել, բայց 11-ն են ցանկացել: Մի մասն անփույթ է եղել, չի գնացել կամ չի ցանկացել: Ես հետաքրքրվել եմ մնացած տնտեսվարողներից, եւ նրանք ասում են, որ ուշացել են կամ անփույթ են եղել:

- ԱԱԾ-ն ասում է, որ ներկրված լոլիկ, ելակ է գնացել այդ արտոնության տակ, գյուղացուն օգուտ չի եղել:

- Դուք ինձ տալիս եք մասնագիտական հարցեր, որի պատասխանը կտան: Ինչպե՞ս կարող է գյուղացուն օգուտ տրված չլինել: Ներկրվածները պետք է պատժվեն, եթե այդ շրջանակներից դուրս որեւէ գործողություն կատարվել է, ամենայն խստությամբ պետք է պատժվեն, եւ այդ գումարները պետք է վերականգնվեն:

- Հիմա այս փոփոխությունները ի վնաս գյուղացու կլինե՞ն:

- Ինձ թվում է՝ ինչ փոփոխություն էլ լինի, գյուղացու վրա բացասական ազդեցություն կլինի:

- Պարոն Բաղդասարյան, կառավարության ծրագրում նշված է, որ 1 տարվա ընթացքում պետք է արտահերթ ընտրություններ լինեն: ՀՀԿ-ն ի՞նչ կարծիք ունի այս մասին:

- Մենք պետք է շարժվենք Սահմանադրությամբ: Պետք է քննարկենք ԸՕ փոփոխությունները:

- Եթե կառավարության ծրագիրը հաստատվեց, ուրեմն ընտրությունները մեկ տարվա ընթացքում են լինելու, եթե չհաստատվեց՝ նոր վարչապետի ընտրություններ են լինելու, որի ձախողման երկու փորձից հետո եւս արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու: ՀՀԿ-ին ո՞րն է ձեռնտու:

- Երբ կառավարության ծրագիրը մենք կուսումնասիրենք, կքննարկենք այդ ժամանակ էլ պարզ կդառնա: Դա չի նշանակում, որ մեկ տարվա ընթացքում ցանկությունները պետք է իրականացնենք: Դա որպես ցանկություն է:

- Իսկ հնարավո՞ր է, որ ծրագիրը ձախողվի, ՀՀԿ-ն էլ վարչապետի թեկնածու առաջադրի:

- Դուք էլի երազանքների գիրքն ընկաք, երբ ծրագիրը չի հաստատվի, առաջինը ձեզ կասեմ մեր հետագա քայլերի մասին:

- Իսկ սպասու՞մ եք, որ գործադիրը չներկայանա ծրագիրը ներկայացնելու:

- Լավ երեւակայություններ ունեք, գործադիրը մեկ մարդու նման կներկայանա, մենք էլ կքննարկենք եւ ամեն ինչ նորմալ կլինի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6512 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել