Երևան
12 °C
Բռնապետական կարգերը Երեւանի քաղաքապետարանում վաղուց են հաստատվել: Նոր Հայաստանում էլ դրանք շարունակում են ամուր հիմքերի վրա մնալ: Ու եթե որեւէ մեկն այդ կառույց մտնելուց հետո իրեն իրավունք վերապահի շրջել տարածքում, մտքով անցկացնի մի հարկից մյուսն անցնել, անմիջապես կհանդիպի քաղաքապետարանի պահապանների ուղղիչ գործողություններին:
Երեւանի քաղաքապետարանի շքեղ ու հսկայական շենքում ավելի շատ ու ավելի հաճախ ոստիկանների կարելի է հանդիպել, քան որեւէ խնդրով այնտեղ եկած քաղաքացիների:
Ավագանու վերջին նիստի օրը՝ մայիսի 30-ին, փորձեցինք մի քանի հարց ուղղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Եթե դեպքն այն բացառիկներից չէ, երբ նա որոշում է պատասխանել լրագրողների հարցերին, ապա նիստերի դահլիճից դուրս է գալիս ետնամուտքով: Այդ օրը, պարզելով, որ քաղաքապետն ավանդույթը խախտել չի պատրաստվում, որոշեցինք նրան սպասել նիստերի դահլիճից դեպի իր աշխատասենյակ տանող աստիճանավանդակին: Քաղաքապետարանի, կամ ավելի ճիշտ, Տարոն Մարգարյանի անվտանգությունը հսկող ոստիկաններն անմիջապես նկատեցին օտարի գոյությունը, աստիճանաբար հավաքվեցին, հավաքվեցին՝ հետաքրքրված, զննող ու նաեւ տագնապած հայացքով փորձելով պարզել, թե ինչպես հայտնվեցինք այդտեղ, ով է մեզ ասել, որ քաղաքապետն այդ կողմով է իջնում եւ այլն: Եկան նաեւ քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակցները՝ մեզ բացատրելու, որ այդտեղ գտնվելու իրավունք չունենք, որ մենք պետք է ուղիղ շարժվեինք դեպի ավագանու նիստերի լուսաբանման սենյակ եւ նույնկերպ էլ լքեինք քաղաքապետարանի շենքը:
Խնդրեցինք հիմնավորել, թե որտեղ է ամրագրված, որ լրագրողն ու հենց թեկուզ քաղաքացին իրավունք չունի քաղաքապետարանի շենքում մի տեղից մյուսը գնալ եւ ինչու չէ նաեւ փորձ անել մոտենալ քաղաքապետին:
«Շենքը հանդիսանում է հատուկ պահպանվող տարածք: Հատուկ պահպանվող տարածքում կան կոնկրետ տեղեր, որտեղ մուտքը սահմանափակված է: Այդ թվում նաեւ այս տարածքի մասին է խոսքը, խնդրում եմ ազատել տարածքը... Խնդրում եմ դուրս գալ, այլապես ես ստիպված եմ լինելու դիմել ոստիկանության միջամտությանը»,- հայտարարեց քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը: Մեր հարցին, թե որտեղ են արձանագրված իր նշած սահմանափակումները, նա խոստացավ տեղեկացնել Իրավաբանական վարչության պետից հստակ պարզելուց հետո: Հետո, սակայն որոշակի փաստաթղթի հղում անելու փոխարեն մեզ տրամադրվեց հետեւյալ պատասխանը.
«Երևանի քաղաքապետարանի շենքի այն հատվածը, որտեղ այսօր (մայիսի 30-ին՝ խմբ.) գտնվել եք Դուք, համարվում է ծառայողական մուտք, որը, ինչպես նկատել եք, երկու կողմերից հսկվում է ոստիկանների կողմից եւ համարվում է ոստիկանների կողմից պահպանվող տարածք, ինչն իր հերթին հուշում է ազատ անցուդարձի սահմանափակում: Հարկ եմ համարում նաեւ հիշեցնել, որ Երեւանի քաղաքապետարանի վարչական շենք մուտք գործելու Ձեզ տրամադրված անցագրում հստակ նշված է եղել, թե շենքի որ հատված եւ ում մոտ այցելելու համար է տրված անցագիրը, ինչի մասին Ձեզ մի քանի անգամ հիշեցրել են, այնուհետ նաեւ իմ կողմից է Ձեզ մատնացույց արվել տվյալ հանգամանքը, որից հետո հորդորել եմ լքել ոստիկանների կողմից պահպանվող տարածքը»:
Կառավարության N1008-Ն որոշմամբ հաստատված է ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա մարմինների ցանկը: Դրանում նաեւ Երեւանի քաղաքապետարանն է, որի պահպանության ծախսերը պետք է իրականացվեն պետական բյուջեի միջոցների հաշվին:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից խնդրեցինք պարզաբանել՝
- ինչ ասել է պետական պահպանություն, ինչպես եւ ինչ կարգով է այն իրականացվում, մասնավորապես, Երեւանի քաղաքապետարանի շենքում,
- քանի ոստիկան է պահպանություն իրականացնում Երեւանի քաղաքապետարանում, շենքի որ հատվածներում նրանք պետք է գտնվեն եւ ինչ է մտնում նրանց գործառույթների մեջ,
- Երեւանի քաղաքապետարանում ոստիկանության կողմից պետական պահպանություն իրականացվելու համար տարեկան որքան գումար է նախատեսվում պետական բյուջեով:
Հարցումը ստանալու երրորդ օրը ոստիկանությունից պատասխանել են, որ մեր հայցած տեղեկությունը պարզելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով՝ տեղեկությունը, կտրամադրվի 30-օրյա ժամկետում:

Հ.Գ. Մոտ մեկ տարի առաջ ականատես էինք եղել Երեւանի քաղաքապետարանում խստագույն ռեժիմի մեկ այլ օրինակի, երբ Տարոն Մարգարյանի ներկայությամբ տնտեսական մասի աշխատակիցներն իրավունք չունեին ազատ տեղաշարժվելու: Քաղաքապետի աշխատասենյակի հարկում հերթապահություն իրականացնող ոստիկանը կանգնեցրել էր հավաքարարին` թույլ չտալով անցնել այն միջանցքով, որտեղ Տարոն Մարգարյանը ծխում էր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT