Երևան
12 °C
Այսօր սպասվում էր քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի եւ Ներսես Պողոսյանի ազատ արձակումը:
Բանն այն է, որ ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանը, Հրաչյա Հակոբյանը, Ալեն Սիմոնյանը եւ Հայկ Կոնջորյանը անձնական երաշխավորություն էին ներկայացրել: Մասնավորապես Լենա Նազարյանը եւ Հրաչյա Հակոբյանը անձնական երաշխավորություն էին ներկայացրել Ներսես Պողոսյանի համար, իսկ Հայկ Կոնջորյանը եւ Ալեն Սիմոնյանը՝ Գեւորգ Սաֆարյանի:
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում մինչ բողոքի քննությանն անցնելը պաշտպանական կողմը հանդես եկավ նրանց անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություններով: Նախ միջնորդությամբ հանդես եկավ Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը: Նա նշեց, որ պատգամավորները այսպիսով երաշխավորել են, որ Սաֆարյանը, գտնվելով ազատության մեջ, կդրսեւորի պատշաճ վարքագիծ, չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալուց:
Այսօր սույն գործով ներգրավվեց նոր դատախազ, որը դատարան էր եկել այսպես ասած պատրաստված՝ պատգամավորների երաշխավորագրերի վերաբերյալ միջնորդություններին: Այդ դատախազը Արմեն Փանոսյանն էր: Նա չառարկեց Գեւորգ Սաֆարյանին պատգամավորների երաշխավորությամբ ազատելու միջնորդության դեմ: Մասնավորապես, Փանոսյանը նշեց. «2018 թվականի մայիսին ՀՀ-ում ծավալված իրադարձություններն ու դրանց արդյունքում ձեւավորված իրողությունները էական ազդեցություն ունեն արգելանքից ազատելու դեպքում Գեւորգ Սաֆարյանի հավանական վարքագծի կանխատեսման առումով: Մասնավորապես, իրադրության փոփոխման արդյունքում էապես նվազել է ամբաստանյալի կողմից հանցագործություններ կատարելու հավանականությունը»,- ասաց նա եւ հավելեց, որ չի առարկում պաշտպանի միջնորդության դեմ:
Գեւորգ Սաֆարյանի մյուս պաշտպան Տիգրան Հայրապետյանն էլ, դիմելով երեք դատավորներին՝ Մանուշակ Պետրոսյանին, Ռուզաննա Բաղդասարյանին եւ Մխիթար Պապոյանին, կարծիք հայտնեց, որ եթե նրանք միջնորդությունը մերժեն, դա կլինի ամենաանարդար որոշումը: Դատավորներից Մանուշակ Պետրոսյանին պաշտպանի այս հայտարարությունը դուր չեկավ: Նա կոչ արեց դատարանի հետ սպառնալիքների տոնով չխոսել: Իսկ Գեւորգ Սաֆարյանն էլ առարկեց մեղադրող դատախազ Փանոսյանի գործողությունների դեմ՝ նշելով, որ ինքը որեւէ վտանգ չի ներկայացրել, որ իր նկատմամբ շինծու քրեական գործ է հարուցվել: «Քրեական գործում դրված են իմ ելույթները դրանք եղել են հանրային, չեն եղել թաքուն, ես երբեւէ հանրության համար վտանգ չեմ ներկայացրել»,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ այո, երկրում իրավիճակ է փոխվել, ապա շարունակեց. «Եթե դատախազությունը վտանգավոր է համարում իմ՝ հավաքներում ելույթ ունենալը, ապա ասեմ, որ լավ եմ արել՝ ունեցել եմ եւ շարունակելու եմ ունենալ»: Դատավորները հեռացան խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Մինչ դատարանի խորհրդակացական սենյակից վերադառնալը ընդմիջմանը լրագրողները հասցրին մի քանի հարց ուղղել Ժիրայր Սեֆիլյանին: Մեր հարցին, թե ինքն ընդունելո՞ւ է պատգամավորների երաշխավորությամբ ազատ արձակվելու տարբերակը, Սեֆիլյանը պատասխանեց. «Ես լավատես եմ, օրերի խնդիր է, բոլոր քաղբանտարկյալները, մասնավորապես Սասնա ծռերը շուտով պետք է ազատության մեջ լինեն: Մենք պետք է լուրջ աշխատանք տանենք այսօրվա բոլոր բանտարկյալների ոչ միայն քաղբանտարկյալների»,- ասաց նա:
Սեֆիլյանը նշեց, որ շատ ասելիք ունի, բայց առայժմ կլռի, քանի դեռ բոլոր քաղբանտարկյալներն ազատ չեն արձակվել։ Նա ընդգծեց, որ նշյալ անձանց ազատ արձակումը կնճռոտ խնդիր է. «Մեր քայլերով պետք է գործող իշխանությանը հանձինս պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նեցուկ կանգնենք, որ այս դժվարին գործընթացից միասին պատվով դուրս գանք, հետո սկսենք պետական շինարարությունը: Շատ կարեւոր է, որ առաջիկայում մեր ազատություններից հետո, մեր երկրում լինի այնպիսի գործընթաց, որ ռեվանշիստների հույսերը մեկընդմիշտ վերանան, նրանք նույնիսկ երազում չպետք է տեսնեն, որ կարող են նորից վերադառնալ: Այդ արգելքը մենք չենք դրել, մեր ժողովուրդն է դրել, մեր ժողովուրդը ոչ միայն մեզ է զարմացրել, այլ՝ ամբողջ աշխարհին: Մեքն տեր պիտի կանգնենք այս զարթոնքին: Գաղափարական, քաղաքական տարաձայնություններ եթե լինում են նաեւ մարտավարական իմաստով, ապա կարծում եմ՝ առաջիկա ամսիների ընթացքում բոլոր գիտակից ուժերը պետք է կարողանան մի կողմ դնել այդ տարաձայնությունները եւ վերջապես երկրի մաքարգործման աշխատանքը հիմնավոր իրականացնեն: Մեր դեմ կանգնած հրեշը այսօր տապալված է, բայց գերեզմանոցում չէ, մենք պետք է նոր իշխանությունների հետ իրար օգնելով, օր առաջ այդ վիշապին թաղենք եւ վերջացնենք»,- ի պատասխան լրագրողների հարցերի, ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավորները այսպես ասած անսպասելի որոշում կայացրին. նախագահող դատավորը հրապարակեց որոշումը՝ համաձայն որի պաշտպանի կողմից ներկայացված միջնորդության լուծումը հետաձգվում է: Որպես պատճառաբանություն նշվեց այն, որ վերաքննիչ բողոքի քննությունը դեռ ընթացքի մեջ է, եւ որ դատարանը կանդրադառնա խափանման միջոցին դատական ակտ կայացնելիս:
Այնուհետեւ պաշտպան Արայիկ Պապիկյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ իր պաշտպանյալ Ներսես Պողոսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Նա միջնորդեց ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանի եւ Հրաչյա Հակոբյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել իր պաշտպանյալին: Ապա դատարանին ներկայացրեց պատգամավորների գրավոր երաշխավորագիրն ու 1 միլիոն դրամի երաշխավորագիրը: Նշենք, որ եթե դատարանը բավարարում է նման միջնորդությունները, ապա պատգամավորներից յուրաքանչյուրը պետք է դատարանի դեպոզիտ հաշվին 500 հազար դրամ վճարի:
Մեղադրող դատախազ Արմեն Փանոսյանը այս միջնորդությանը եւս չառարկեց՝ նշելով, որ իրադրության փոփոխության արդյունքում նվազում է մտահոգությունը, որ ազատության մեջ գտնվելով՝ Պողոսյանը նոր հանցագործություններ կկատարի։ Մեղադրողները որպես ծանրակշիռ փաստ նշեցին այն հանգամանքը, որ Պողոսյանի խնամքին կինն են եւ երեք անչափահաս երեխաները։ Եթե Սաֆարյանի դեպքում նմանատիպ միջնորդության վերաբերյալ դատարանը խորհրդակցական սենյակում որոշում կայացրեց, ապա Պողոսյանի պարագայում որոշեց տեղում խորհրդակցել եւ որոշում կայացնել՝ միջնորդության լուծումը կրկին հետաձգելու մասին կրկին նույն պատճառաբանությամբ: Ներսես Պողոսյանը վրդովվեց այս որոշումից եւ հայտարարեց հացադուլ սկսելու մասին: Ի դեպ, այսօրվա նիստում Սեֆիլյանը հրաժարվեց իր կալանքը փոխելու եւ իրեն ազատ արձակելու միջնորդություն ներկայացնել, ասելով, որ կսպասի գործով մյուս անձանց առնչությամբ նույն միջնորդությունների մասին դատարանի որոշումներին: Խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրեց նաեւ Հրայր Թոփչյանի պաշտպանը: Նա միջնորդեց, որ պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց ընտրվի ստորագրություն չհեռանալու մասին կամ կիրառվի այլընտրանքային խափանման միջոց՝ 500 հազար դրամ գրավ` հաշվի առնելով պաշտպանյալի ֆինանսական վիճակը։ Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը, մեղադրող դատախազը այս միջնորդության դեմ նույնպես չառարկեց։ Նույն հիմքով դատարանը հետաձգեց միջնորդության լուծումը։ Դատարանին խափանման միջոց կալանավորում փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց նաեւ Գալուստ Գրիգորյանի պաշտպան Աննա Ջուվանովան։ Նա ասաց, որ դատարանը պետք է վերանայի խափանման միջոցը։ Պաշտպանը հայտնեց, որ գրավի միջնորդություն չի կարող ներկայացանել, որովհետեւ պաշտպանյալը գումար չունի: Այս միջնորդության դեմ, սակայն, մեղադրող դատախազ Փանոսյանն ու Պետրոսյանն առարկեցին: Դատարանը տեղում խորհրդակցեց եւ որոշեց միջնորդության լուծումը կրկին հետաձգել։
Դատարանն անցավ վերաքննիչ բողոքների քննությանը, որը կշարունակվի վաղը: Նշենք, որ զուգահեռ այսօր քննվում էր նաեւ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը: Այս նիստին Արեգ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը միջնորդեց ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանի եւ Հրաչյա Հակոբյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել իր պաշտպանյալին: Եվ այս միջնորդության վերաբերյալ եւս մեղադրող դատախազներից այս անգամ էլ Արամ Արամյանը չառարկեց՝ նշելով, որ այս տարվա մայիսին տեղի ունեցած իրադարձություններն ու դրանց արդյունքում ձևավորված իրողությունը որոշակիորեն նվազեցնում են Արեգ Կյուրեղյանի` ոչ իրավաչափ գործողություններ կատարելու հավանականությունը: Հաշվի առնելով դատախազների տեքստերի նմանությունը, ապա ըստ էության ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր դիրքորոշումն է պատգամավորների անձնական երաշխավորությամբ Սեֆիլյանին եւ մյուսներին ինչպես նաեւ Սասնա ծռերին ազատ արձակելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը Վերաքննիչ դատարանից պահանջում է ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ կայացնել արդարացման դատական ակտ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից 1,5-ամյա երեխան ընտանիքի անդամների հետ տեղափոխվել են հիվանդանոցներ
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՝ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի
Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել
Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT