Երևան
12 °C
Ազգային ժողովում անհասկանալի իրավիճակ է: ԵԼՔ խմբակցությունն իշխանության մաս է, բայց փոքրամասնություն, Հանրապետականն այլեւս բացարձակ մեծամասնություն չէ, սակայն խորհրդարանում ամենաշատ պատգամավորներ ունեցող խմբակցությունն է. այստեղից մեկը մյուսի հետեւից դուրս եկան պատգամավորներ Ֆելիքս Ցոլակյանը, Արտակ Սարգսյանը, Արթուր Գեւորգյանը, Շիրակ Թորոսյանը, Արման Սահակյանը, Սամվել Ալեքսանյանը, երեկ էլ արդեն Աշոտ Արսենյանը:
Բացի այն, որ ՀՀԿ-ն իրեն խորհրդարանական ընդդիմություն է հայտարարել՝ առանց համապատասխան օրենքները հաշվի առնելու, հանրապետական խմբակցությունը լքած պատգամավորները խորհրդարանը Սահմանադրության դրույթներին կրկնակի անհամապատասխան են դարձրել:
Նախ՝ ՀՀԿ խմբակցությունը լքած պատգամավորները այս պահին համարվում են անկախ, իսկ Ազգային ժողովի կայքում վերջիններս գրանցված են որպես խմբակցություններում չընդգրկված պատգամավորներ: Սակայն եթե նախկինում պատգամավորները կարող էին դուրս գալ խմբակցությունից և կազմել անկախ պատգամավորների ֆրակցիա, ապա այժմ Ընտրական օրենսգրքում նման կարգավորում չկա:
ԱԺ կանոնակարգ օրենքի տրամաբանությունը հստակ է՝ խմբակցությունները ձեւավորվում են ԱԺ-ի առաջին նստաշրջանի առաջին նիստի օրը եւ ձեւավորվում են պատգամավորական մանդատներ ստացած համապատասխան կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների շրջանակներում ու ընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորներից: Իսկ ԱԺ կանոնակարգը սահմանում է, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ 54 տոկոս ստացած ուժը խորհրդարանում համարվում է կառավարող, մյուս ուժերը՝ ընդդիմադիր: Երրորդ ուժ չի կարող լինել: Այսինքն՝ խմբակցությունից դուրս եկած պատգամավորները հիմա փաստացի ո՛չ ընդդիմություն են, ո՛չ իշխանություն:
Այս պահին Ազգային ժողովում Հանրապետական խմբակցությունն ունի 51 պատգամավոր, Ծառուկյան խմբակցությունը՝ 31, ԵԼՔ-ը՝ 9, ՀՅԴ-ն՝ 7: Իսկ ՀՀԿ-ից դուրս եկած պատգամավորները յոթն են:
Այնուհետեւ՝ ՀՀ Սահմանադրության հոդված 89-ի երրորդ մասի համաձայն` Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Սակայն պատգամավորների՝ ՀՀԿ ֆրակցիայից դուրս գալու պատճառով խորհրդարանում կայուն մեծամասնություն այլեւս չկա:
Այս պարագայում էլ խնդրի լուծման որեւէ հստակ տարբերակ չկա, որովհետեւ խնդիրը ոչ այնքան խորհրդարանում է, որքան խորհրդարանին ու պատգամավորներին վերաբերող օրենքների մեջ: Անհամապատասխանությունն առաջացել է այն պատճառով, որ ԱԺ կանոնակարգ օրենքի երկրորդ գլխի հոդված երեքի իններորդ մասի համաձայն՝ պատգամավորն իրավունք ունի դուրս գալ խմբակցության կազմից: Սակայն որեւէ օրենք չի մեկնաբանում, թե ինչ է լինում, երբ խմբակցության անդամների դուրս գալու դեպքում ԱԺ-ում կայուն մեծամասնություն չի մնում:
Ստեղծված իրավիճակը չի համապատասխանում մեր սահմանադրական կարգավորումներին, տրամաբանությանը եւ այլ օրենսդրական ակտերին: Այս դեպքում էլ Սահմանադրությունը ԱԺ-ն արձակելու տարբերակ չի նախատեսում: Ուրեմն՝ ՀՀ Սահմանադրության մի քանի դրույթներին չհամապատասխանող Ազգային ժողովը կլուծարվի միայն օրենքով սահմանված մեկ այլ դեպքում, երբ վարչապետը հրաժարական տա եւ օրենքով սահմանված կարգով նոր վարչապետ չընտրվի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT