Փոխմարզպետի կողմնակիցները ծեծել են Մեխակի պապին, ապա հնչել են կրակոցներ. նոր մանրամասներ

Այսօր՝ ժամը 12:00-ին, Սեւանի դատարանի բակում հնչած կրակոցների գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Ըստ այդմ՝ սպանության գործով այսօրվա դատական նիստին դատարան են գնացել Մեխակ Հարությունյանի ազգականները՝ երկու ավտոմեքենայով: Նրանցից մեկի ձեռքում որսորդական հրացան է եղել:

Այսօր այս դատարանում պետք է շարունակվեր Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ 29-ամյա Հայկ Հակոբյանի (Նորատուսցի Հայկո մականվամբ) աղմկոտ սպանության գործով դատական նիստը: Սակայն նիստից առաջ զինված միջադեպ է տեղի ունեցել:

Մեր զրույցում տուժողի իրավահաջորդ Անդրանիկ Հակոբյանի ներկայացուցիչ Հովսեփ Սարգսյանն ասաց, որ դատարանի բակում հավաքված են եղել, երբ միջադեպ է տեղի ունեցել: «Այդ ժամանակ ես եւ Անդրանիկ Հակոբյանը կանգնած զրուցում էինք, երբ մոտեցան «Նիվա» մակնիշի` 35-704 պետհամարանիշներով, եւ սեւ գույնի «Միցուբիշի պաջերո» մակնիշի՝ 01-071 պետհամարանիշներով ավտոմեքենաներ: Դատարանի բակում այդ պահին հավաքված էին ոստիկաններ, դատարանի կարգադրիչներ եւ տուժող Հայկ Հակոբյանի ընկերները, հարազատները: Մոտ մի 40 մարդ կլիներ այդ պահին դատարանի բակում»,- պատմեց Սարգսյանը, ապա հավելեց, որ տուժողի հարազատները մոտեցել են այդ երկու ավտոմեքենային, որտեղից, ըստ ականատեսների՝ իջել են Գագիկ Հակոբյանը, որը Մեխակ Հարությունյանի քեռին է, Հայկասար Հակոբյանը՝ Մեխակ Հարությունյանի հայրական պապն է, Գեւորգ Խուդոյանը, որը Հայկասար Հակոբյանի վարորդն է եւ Արտակ Խաչատրյանը՝ Հայկասար Հակոբյանի եղբոր փեսան:

«Գագիկ Հակոբյանն առանց խզակոթի ավտոմատ հրացանը ձեռքին սկսեց սպանության սպառնալիքներ հնչեցնել Անդրանիկ Հակոբյանի եւ նրա հարազատների հասցեին: Գոռում էր՝ կկրակեմ, եւ դրան զուգահեռ սեռական բնույթի հայհոյանքներ էր հնչեցնում: Նույնպիսի հայհոյանքներ էր հնչեցնում նաեւ Հայկասար Հակոբյանը, բայց հրազեն կար միայն Գագիկ Հակոբյանի ձեռքին: Ոստիկանները փորձում էին հանգստացնել, խափանել նրանց գործողությունները, բայց սկզբում չէր հաջողվում: Նշեմ, որ այդ ամենը տեւեց շուրջ 10 րոպե: Տուժողի հարազատները եւ Անդրանիկ Հակոբյանը հետ քաշվեցին դեպի դատարանի դռների մոտ, իսկ նրանք նստեցին իրենց ավտոմեքենաները: Այդ պահին դատարանի մոտ կանգնած էր տուժող Անդրանիկ Հակոբյանի հորեղբոր որդին՝ Ռաֆիկ Հակոբյանը, որը պարզապես հետեւում էր, հենց նա էլ հրազենային վիրավորում ստացավ: «Միցուբիշի պաջերո» մեքենայի վարորդը՝ Գագիկ Հակոբյանը, մեքենայի ղեկին նստած վիճակում որսորդական հրացանով կրակեց Ռաֆիկ Հակոբյանի ուղղությամբ: Ռաֆիկ Հակոբյանը ոտքի շրջանում հրազենային վիրավորում ստացավ, ինչքան հասկացա ծունկը փշրվեց, շատ ուժեղ արյունահոսում էր»,- մեր զրույցում մանրամասներ ներկայացրեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:

Անդրանիկ Հակոբյանի հորեղբոր որդին Սեւան բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երեւան: Նրա առողջական վիճակը, ըստ Սարգսյանի՝ ծանր է գնահատվում՝ կյանքին վտանգ սպառնացող: Հովսեփ Սարգսյանը նաեւ մեր հարցին ի պատասխան ասաց, որ ոստիկանների փոխանցմամբ՝ քիչ առաջ Նորատուս գյուղում հայտնաբերվել է մեքենաներից մեկը:

Մեր տեղեկություններով, մինչ կրակոցները տուժողի կողմնակիցներից մի քանիսը ծեծի են ենթարկել Մեխակ Հարությունյանի հայրական պապին՝ Հայկասար Հակոբյանին: Ինչը նկատել է Հայկասար Հակոբյանի որդին՝ Գագիկը եւ որսորդական հրացանը վերցրել եւ եկել է դատարանի բակ: Ինչի ժամանակ էլ կրկին վիճաբանություն է եղել, հնչել են կրակոցներ:

Մեր զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասաց, որ ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանության ժամանակ բռնություն է գործադրվել Հայկասար Հակոբյանի նկատմամբ, ապա նաեւ կրակոցներից տուժել է Ռաֆիկ Հակոբյանը: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նշենք, որ փոխմարզպետի որդու սպանության գործով նիստերը պարբերաբար լարված մթնոլորտում են անցել. մշտապես միջադեպեր են տեղի ունեցել ինչպես տուժող կողմի, այնպես էլ ամբաստանյալ Մեխակ Հարությունյանի հարազատների միջեւ: Բանը հասել է նրան, որ դատարանը որոշել էր սույն գործով նիստերը դռնփակ անցկացնել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13199 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը