«Հարսանիք թիկունքում». Գյումրիից Աննա Հակոբյանը հեռացավ հուզված, Լիլիթ Մակունցը՝ ցնցված

Գյումրու դրամատիկականի բեմում «Հարսանիք թիկունքում» ներկայացումն էր: Այն նվիրված է ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին:

 Աննա Հակոբյանը, Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն ու այլ հյուրեր էին ներկա դահլիճում:

Աննա Հակոբյանը Գյումրի էր եկել որդու՝ Աշոտի հետ, ով առաջիկա օրերին կմեկնի պարտադիր զինվորական ծառայության: Նրանց մուտքը դահլիճ ողջունվեց որոտընդոստ ծափերով, երկար ժամանակ դահլիճը չէր հանդարտվում՝ողջույններ, ժպիտներ, սելֆիներ:

Ոչ թե կառավարական օթյակներում, այլ դահլիճում, բոլորին հավասար եւ հանդիսատեսի շարքերում նստեցին Աննա Հակոբյանը, Աշոտ Փաշինյանը, Մշակույթի նախարարն ու Երեւանից ժամանած մյուս հյուրերը:

«Հարսանիք թիկունքում» ներկայացումը պատմություն է սովորական մի ընտանիքի մասին, որտեղ որդու հարսանիքին են պատրաստվում: Օրը՝ ապրիլի 2: Տոնական տրամադրությունը կոտրվեց հարսանիքին ներկա հարեւանուհու ստացած հեռախոսազանգից՝ Ղարաբաղ պատերազմ է, խառն են: Դրամատիկ պատկերներն հաջորդեցին իրար: Հարսանիքը հետաձգվեց, փեսան եւ հարսանիքին ներկա մյուս երիտասարդներն առանց վարանելու մեկնեցին Արցախ:

«Հարսանիք թիկունքում»-ը մարմնավորում է հայ ժողովրդի միասնականությունը, պայքարող ոգու անմահությունը, հայրենասիրությունը: Միաժամանակ ներկայացման մեջ կան հատվածներ, որոնք պատմում եմ զինվորների զենք չունենալու եւ այլ խնդիրների մասին:

Դերասանական խաղն այնքան բնական է, որ հանդիսատեսը հարսանիքի մասնակցի, այնուհետ պատերազմական դաշտում որդի ունեցողի զգացմունքներով է լցվում: Զգում այն լարվածությունն, ինչն ապրիլյան պատերազմի օրերին մարտի դաշտում զավակներ ունեցողներն են զգացել: Ինչպես իրական կյանքում, այնպես էլ ներկայացման մեջ բոլորը չէ, որ վերադարձան տուն: Զոհվեց հարսանիքը թողած եւ փեսայի հետ  պատերազմ մեկնած Արամը, ով ընկերոջ հարսանիքին երազում էր խենթի պես պարել ու ուրախանալ…

-Անի, գնա քողդ բեր,-նորահարսին է դիմում պատերազմից վերադարձած Արմենը: Բոլորի զարմացած հայացքները սահում եւ կանգ են առնում Արմենի քարացած աչքերին:  Այո,-շարունակում է Արմենը,-այս հարսանիքը պետք է շարունակվի այնտեղից, որտեղ կանգ է առել, եւ պետք է շարունակվի այնպես, ինչպես իմ ընկերը՝ Արամն էր երազում: Պետք է պարել, պարել, պարել, պետք է ապրել:

Դահլիճում հուզված էին բոլորը: Արցունքներ կային շատերի աչքերում: Ներկայացման սկզբում Աննա Հակոբյանը խոստացել էր պատասխանել լրագրողների հարցերին կամ ընդմիջման ժամանակ, կամ ավարտից հետո: Հարցազրույցը, սակայն, չստացվեց:

«Ես, ճիշտ է, խոստացա ներկայացման վերջում կամ սկզբում, որ  այս  թեմայով կխոսեմ, բայց կներեք չեմ կարող»,-ասաց Աննա Հակոբյանը:

Հուզվա՞ծ եք հարցի պատասխանը կարճ էր. «Ոչ թե հուզված եմ, այլ չեմ կարող ոչ մի բան ասել եւ սա կարող եք համարել գնահատական այս ներկայացման»,-ժպտաց, ներողություն խնդրեց, նաեւ շնորհակալություն հայտնեց Առաջին տիկինն ու արագ հեռացավ:

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը խոստովանեց՝ ես ցնցված եմ: «Տպավորված եմ, ամբողջ ընթացքում արտասվել եմ, չկարողացա էմոցիաներս զսպել, երկար ժամանակ նույնիսկ խոսել չէի կարողանում:  Եվ դա նորմալ է, որովհետեւ եւ խաղն էր տպավորիչ եւ  բովանդակությունը: Վերապրեցի կրկին ապրիլյան այդ օրերը»,-ասաց նախարարը:

«Մեր ուժն այսօր նաեւ այս մշակույթի մեջ է, որը որ հավերժացնում է մեր հերոսների սխրագործություններն ու քաջագործությունները, ինչպես նաեւ պարտավորեցնում, որ պետք է  ապագային մենք նայենք լիահույս, եւ հավատով, որ կյանքը շարունակվում է»,-ասաց ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:Ներկայացման մեջ քննադատություն կար ուղղված եւ երկրի կառավարությանը, եւ Պաշտպանության նախարարությանը: Ինչպե՞ս եք  վերաբերվում արծարծվող խնդրին, հատկապես որ այդ օրերին Դուք եք հանդիսացել ՀՀ Պաշտպանության նախարարը, հարցին Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Իհարկե, յուրաքանչյուր այսպիսի ներկայացումից մենք հետեւություններ ենք անում, բայց կարծում եմ, որ ամենակարեւոր հետեւությունը դա մեր մարտական ընկերների սխրագործություններն են»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
41988 դիտում

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև