Բրազիլիան ԱԱ E խմբում գուցե խնդիր չունենա, բայց 1/8-ում կարող է հանդիպել Գերմանիային

Տեսականորեն Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականը պետք է որ խնդիրներ չունենա աշխարհի 2018 թ. առաջնության E խմբում: Հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանում կայանալիք մրցաշարի խմբային փուլում աշխարհի 5-ակի չեմպիոնը պայքարելու է Շվեյցարիայի, Կոստա Ռիկայի եւ Սերբիայի դեմ: Մոտավորապես նման կազմով խումբ առաջին անգամը չէ, որ հանդիպում է ԱԱ-երում: 1950 թ. նույն խմբում են ընդգրկված եղել Բրազիլիան, Շվեյցարիան եւ Սերբիան (այն ժամանակ որպես Հարավսլավիայի մաս):

Բրազիլիայի մոտ դառը հիշողություններ են մնացել աշխարհի նախորդ առաջնությունից: Սեփական հարկի տակ 2014 թ.՝ կիսաեզրափակչում, խայտառակ պարտություն կրեց Գերմանիայից, որն ի վերջո 4-րդ անգամ աշխարհի չեմպիոն դարձավ: Յոախիմ Լյովի թիմը 7:1 հաշվով ջախջախեց «Սելեսաոյին»:

Այս անգամ դեպքերի որոշակի դասավորության արդյունքում չի բացառվում, որ այս 2 հավաքականները մրցաշարի շատ ավելի վաղ փուլում կրկին հանդիպեն, ու խմբային փուլի առաջին հայացքից «զբոսանքից» անմիջապես հետո Բրազիլիայի համար իսկական եզրափակիչ կլինի: Գերմանիան F խմբում է, ու եթե այս թիմերից մեկն իր խմբում զբաղեցնի առաջին, իսկ մյուսը՝ 2-րդ տեղը, նրանք միմյանց դեմ դուրս կգան 1/8 եզրափակչում:

Բրազիլիա

Առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցել է 1930 թ., վերջին անգամ՝ 2014-ին: Այս մրցաշարում հաղթանակների քանակով ռեկորդակիրն է՝ 5 անգամ: Գավաթը նվաճել է 1958, 1962, 1970, 1994, 2002 թթ.:

Գլխավոր մարզիչ՝ Տիտե

Գլխավոր մարզչի պաշտոնն ստանձնել է 2016 թ. հունիսին, երբ Հարավային Ամերիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի գոտու ընտրական փուլի սկզբում սայթաքելուց հետո Դունգան հեռացավ: Նրա գլխավորությամբ մեկը մյուսի հետեւից հաղթանակներ տանելով Բրազիլիան դարձավ աշխարհի 2018 թ. առաջնության որակավորման փուլի առաջին հավաքականը, որին հաջողվեց ԱԱ ուղեգիր ձեռք բերել՝ չհաշված Ռուսաստանը, որը որակավորվել է ավտոմատ կերպով որպես հյուրընկալող երկիր:

Թիմի աստղը՝ հարձակվող Նեյմար

Բրազիլիան այն ընտրանիներից է, որտեղ աստղերը բազմաթիվ են, սակայն չի կարելի չառանձնացնել ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերին: 2017-ի օգոստոսին Նեյմարը «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխվեց ռեկորդային 222 մլն եվրոյով: Նրա համար սա աշխարհի 2-րդ առաջնությունն է:

Շվեյցարիա

Առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցել է 1934 թ., վերջին անգամ՝ 2014-ին: Լավագույն արդյունքը քառորդ եզրափակիչ հասնելն է: Նման հաջողության է հասել 1934, 1938, 1954 թթ.:

Գլխավոր մարզիչ՝ Վլադիմիր Պետկովիչ

Հավաքականը գլխավորել է աշխարհի 2014 թ. առաջնությունից հետո: Եվրո 2016-ում նրա գլխավորությամբ թիմը հասել է մինչեւ 1/8 եզրափակիչ:

Թիմի աստղը՝ կիսապաշտպան Գրանիտ Ջակա

«Արսենալում» ՀՀ ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանի թիմակիցն իր հավաքականի առանցքային խաղացողներից է: Շվեյցարիայի 2017 թ. տարվա լավագույն ֆուտբոլիստը տպավորել է աշխարհի 2014 թ. առաջնությունում եւ նույնը պետք է փորձի անել նաեւ այս անգամ:

Կոստա Ռիկա

Առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցել է 1990 թ., վերջին անգամ՝ 2014-ին, եւ հենց այդ ժամանակ էլ գրանցել է իր պատմության լավագույն արդյունքը: Հասել է քառորդ եզրափակիչ:

Գլխավոր մարզիչ՝ Օսկար Ռամիրես

Թիմը գլխավորել է 2015 թ. օգոստոսին:

Թիմի աստղը՝ կիսապաշտպան Բրայան Ռուիս

Նա առանցքային դեր է կատարել աշխարհի 2014 թ. առաջնությունում օգնելով իր ընտրանուն հասնել քառորդ եզրափակիչ: Կոստա Ռիկայի ավագը 3 գոլի հեղինակ է դարձել աշխարհի 2018 թ. առաջնության որակավորման փուլում:

Սերբիա

Առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցել է 1930-ին, վերջին անգամ՝ 2010-ին: Լավագույն արդյունքը 4-րդ տեղն է: Նման ցուցանիշ է ունեցել 1930, 1962 թթ. (հաշվի առնելով Հարավսլավիայի, ինչպես նաեւ Սերբիա եւ Մոնտենեգրոյի մասնակցությունը):

Գլխավոր մարզիչ՝ Մլադեն Կրստաիչ

Հավաքականի գլխավոր մարզիչ է դարձել 2017 թ. հոկտեմբերին:

Թիմի աստղը՝ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչ

Ավագն է: Փորձառու ֆուտբոլիստը հայտնի է Լոնդոնի «Չելսիի» կազմում իր ելույթներով: Եղել է «ազնվականների» առանցքային ֆուտբոլիստներից մեկը, բազմաթիվ տիտղոսներ է նվաճել լոնդոնցիների կազմում: Այժմ Սանկտ Պետերբուգի «Զենիթի» խաղացող է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2871 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս