Լուսանկարում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Աշխարհի 2018 թ. առաջնության թալիսման Զաբիվակա գայլը. լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայության

Համաշխարհային նշանակություն ունեցող սպորտային իրադարձությունները միշտ զուգորդվում են համաշխարհային քաղաքականության որոշակի ակտիվացմամբ: Ամեն ինչից զատ դրանք նաեւ հարթակ են, որտեղ երկրների ղեկավարները կարող են հարցերը քննարկել համեմատաբար անմիջական ձեւաչափով: Ցավոք, երբեմն սպորտն ընկնում է քաղաքականության ազդեցության տակ եւ մթագնում սպորտային տոնը: Քաղաքականությունից զերծ չէր կարող լինել նաեւ Ռուսաստանում անցնող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

Հունիսի 14-ին տրվեց ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկը: Նախօրեին Մոսկվա էին այցելել մի շարք բարձրաստիճան հյուրեր՝ ներկա գտնվելու առաջնության բացման հանդիսավոր արարողությանը: Նրանց թվում էին Հայաստանի, Ադրբեջանի, Լիբանանի, Մոլդովայի, անգամ հեռավոր Բոլիվիայի, Պարագվայի եւ Պանամայի ղեկավարները:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 13-ին հանդիպեց բարձրաստիճան հյուրերից մի քանիսի հետ: Նրանց թվում էին նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Ալիեւի հետ հանդիպման ընթացքում Պուտինը հույս հայտնեց, որ բոլոր երկրների առաջնորդները «հետաքրքիր եւ օգտակար» ժամանակ կանցկացնեն Ռուսաստանում:

«Հետաքրքիր, որովհետեւ խաղն է գեղեցիկ լինելու, իսկ օգտակար, որովհետեւ հնարավորություն կա գործընկերների հետ խոսելու, մեկի հետ ծանոթանալու, մյուսների հետ տեղեկություններ փոխանակելու հնարավորություն», - պարզաբանել էր Պուտինը:

Այս հայտարարությունը պատահաբար չի արվել հենց Ալիեւի հետ հանդիպման ընթացքում: «Մեկի հետ ծանոթանալու» ակնարկն ուղղակիորեն վերաբերվում էր Նիկոլ Փաշինյանին: Ադրբեջանի նախագահի հետ զրույցի ընթացքում Պուտինը նշեց նաեւ, որ երկկողմանի հարցերը նրանք կքննարկեն Ալիեւի՝ օգոստոսին Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում: Հատկանշական է, որ Ալիեւը, որը երբեք հարմար առիթը բաց չի թողնում հիշել «Ադրբեջանի տարածքների 20%-ի օկուպացիայի մասին» այս անգամ շրջանցեց Արցախի թեման: Փոխարենը նա կենտրոնացավ քաղաքական համագործակցության վրա:

«Մեր քաղաքական համագործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է, մենք վստահելի ընկերներ, ռազմավարական գործընկերներ ենք»,- ասել է Ալիեւը:

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում Պուտինը պատրաստակամություն է հայտնել խոսել Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների մասին հենց աշխարհի առաջնության ընթացքում՝ չթողնելով այդ խոսակցությունը հետագա հանդիպումներին, որոնք, ՌԴ նախագահի հավաստմամբ, «պահանջված են»:

«Հաշվի առնելով մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը եւ տարբեր ուղղություններով համագործակցության մեծ ծավալը, կարծում եմ՝ մեր հանդիպումները պահանջված են: Շնորհակալ եմ, որ Դուք ժամանել եք, եւ մենք հնարավորություն ունենք միջազգային մարզական միջոցառման շրջանակում խոսել երկկողմ գործերից»,- ասել է Պուտինը Փաշինյանի հետ զրույցի ընթացքում:

Փաշինյանի խոսքում շեշտադրում կատարվեց սուվերենության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա, ինչն աննախադեպ է հայ-ռուսական հարաբերություններում: 

«Ես կարծում եմ, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում բոլորը գոհ են այս զարգացումներով եւ նաեւ հույս ունեմ, որ այդ հարաբերությունները կզարգանան ավելի արդյունավետ՝ երկու ժողովուրդների, երկու պետությունների շահերի եւ սուվերենության նկատմամբ հարգանքի հիման վրա», - ասել է Փաշինյանը:

Սուվերենության վերաբերյալ հատվածը, ամենայն հավանականությամբ, կդառնա քննարկումների առարկա այն փորձագետների կողմից, որոնք շարունակ պնդում են, թե իբր Հայաստանը գնում է դեպի Արեւմուտք:

Ինչ վերաբերվում է դեպի Արեւմուտք գնացողներին՝ նախկին խորհրդային երկրներից միայն Վրաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչներն էին հրաժարվել ներկա գտնվել աշխարհի առաջնությանը: Կտրականապես հրաժարվել էին Ռուսաստան գալ նաեւ Անգլիայի կառավարության եւ թագավորական ընտանիքի ներկայացուցիչները: Անգլիացիներին իրենց համերաշխությունն էին հայտնել իսլանդացիները:

Առաջնության ընթացքում սպասվում է Բելգիայի արտգործնախարարի եւ, հնարավոր է, Բելգիայի թագավոր Ֆիլիպի այցը: Չի բացառվում, որ Ռուսաստան կժամանի նաեւ Իսպանիայի թագավոր Ֆիլիպը, որը հավաքականի մոլի երկրպագու է: Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինի պաշտոնական այցը եւս կայանալու է առաջնության ընթացքում, իսկ Սենեգալի նախագահն ընդհանրապես 12-օրյա արձակուրդ է վերցրել եւ նախատեսում է այն անցկացնել Ռուսաստանում:

Ինչ վերաբերվում է մեծ քաղաքականության վրա իրական ազդեցություն ունեցող դեմքերին, ապա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նախատեսում է Մոսկվա այցելել հունիսի 20-ին եւ ներկա գտնվել Պորտուգալիայի հավաքականի խաղին:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը վերջին շրջանում բաց չի թողել աշխարհի եւ Եվրոպայի ոչ մի առաջնություն, ավելի վաղ հայտարարել էր, որ հնարավոր այցը Ռուսաստան «չի հակասում իր սկզբունքներին եւ կարող է օգտակար լինել քաղաքական հարցեր քննարկելու տեսանկյունից»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Պուտինի հետ մայիսի վերջին Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպման ընթացքում վստահություն էր հայտնել, որ Ֆրանսիայի հավաքականը դուրս կգա եզրափակիչ, և ինքը հնարավորություն կունենա «եւս մեկ անգամ հանդիպել իր ընկեր Վլադիմիրին»:

Հատկանշական է, որ բացման արարողությանը Մոսկվայում էին գտնվում նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի նախագահները: Ըստ էության, սա աշխարհին սեփական գոյության մասին հայտնելու ապաքաղաքական տարբերակներից մեկն է: Բացի այդ, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ներկայությունը գրավիչ նախադեպ է: Հետաքրքիր կլիներ Արցախի ներկայացուցիչներին տեսնել 2020 թ. Օլիմպիական խաղերին, կամ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը: Թեեւ հասկանալի է, որ ո՛չ Ճապոնիան, ո՛չ էլ Ֆրանսիան այսօրվա դրությամբ առիթ չունեն Արցախի ղեկավարությանը հրավիրելու իրենց երկրներում անկացվելիք սպորտային իրադարձություններին:

Ինչեւէ, դրան դեռ երկու տարի կա, իսկ մոտակա մեկ ամսվա ընթացքում տարբեր երկրների տարբեր մակարդակի պաշտոնյաներ հանդիպումներ եւ քննարկումներ են ունենալու տրիբունաների աղմուկի ներքո: Երկրպագուներին էլ մնում է հուսալ, որ նման քաղաքական ծանրաբեռնվածությունն իր ազդեցությունը չի ունենա խաղի վրա եւ կընթանա խաղադաշտից դուրս:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5159 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել