Երևան
12 °C
Սույն թվականի հունվարի 8-ին ՃՈ տեսուչների մահվան պատճառ դարձած ողբերգական ավտովթարի մասնակից, գործով մեղադրյալ Ճըվճվ Արոյի որդին՝ Սարգիս Վարդանյանը, դեպքի օրը վարել է սահմանված թույլատրելի առավելագույն 60 կմ/ժ-ը գերազանցող արագությամբ՝ 160 կմ/ժ:
Ողբերգական ավտովթարը տեղի էր ունեցել հունվարի 8-ի լուսադեմին: Իրար էին բախվել Ճանապարհային ոստիկանության ծառայություն իրականացնող «Toyota Corolla» մակնիշի եւ «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «Toyota Corolla»-ի վարորդ, ՃՈ ծառայող Արեգ Դավթյանը եւ ուղեւոր, ՃՈ ծառայող Խաչիկ Գասպարյանը մահացել են:
ՃՈ տեսուչների մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակից Սարգիս Վարդանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ ՀՀ ՔՕ 244 հոդվածով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը): Նա գտնվում է կալանքի տակ:
Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց սույն գործով նախաքննության ավարտի մասին: Ըստ այդմ՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «BMWX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սայաթ-Նովա պողոտայի ուղղությամբ ընթացել է լապտերը միացված վիճակում՝ բնակավայրերի համար սահմանված թույլատրելի առավելագույն 60 կմ/ժ-ը գերազանցող արագությամբ եւ դրանով իսկ ստեղծել վթարային իրադրություն։
Մեր տեղեկություններով, դատաքիմիական փորձաքննության արդյունքների համաձայն՝ Սարգիս Վարդանյանը դեպքի պահին ո՛չ ալկոհոլի, ո՛չ էլ թմրանյութի ազդեցության տակ չի եղել: Բանն այն է, որ ըստ որոշ ցուցմունքների՝ Սարգիս Վարդանյանը դեպքի օրը ոգելից խմիչք է օգտագործած եղել: Նախաքննության սկզբում նշանակվել էր դատաքիմիական փորձաքննություն, սակայն բացասական պատասխանը, ըստ էության, չէր գոհացրել նախաքննական մարմնին եւ քննիչը դատաքիմիական համալիր փորձաքննություն նշանակելու որոշում էր կայացրել: Սակայն այդ անգամ էլ փորձաքննության պատասխանը բացասական էր եղել:
ՃՈ ոստիկան Արեգ Դավթյանի հայրը՝ գործով իրավահաջորդ Գարիկ Դավթանը, սակայն, հակառակն է պնդում. «Հարյուր տոկոս ինքը եսիմ ինչի դոզայի տակ է եղել, դա միանշանակ: Մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը կարգերն ուրիշ էր, պապին (նկատի ունի Սարգիսի պապին՝ Գազի Կոլյա մականունով հայտնի Նիկոլայ Գաբրիելյանին,-հեղ.) երեւի փողերը տվեց, իրա գործերն արեց: Եթե այդ փորձաքննությունը նշանակվեր Նիկոլի ժամանակով, այդպիսի արդյունք չէր լինի, կտային, ինչպես եւ կարգն է»,- մեր զրույցում ասաց Գարիկ Դավթյանը:
Վերջինս նշեց, որ տեսանյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Սարգիս Վարդանյանը գերազանցել է արագությունը. «Արագությունը որ նայում ես, ոնց որ կայծակ լինի, այդտեղ տվել են 110 կմ/Ժ արագություն, բայց 110-ի տակ չէր կարող նման արագություն լինել, տեսագրություններում նայում ես, նույնիսկ չի երեւում, որ ավտոմեքենա է անցնում, այնքան արագ է տեղի ունենում, ինչի դա 110 արագություն է՞: Ինչի իր պապի հզորությունն ու փողերի քանակը ո՞վ չգիտի, սաղ աշխարհը գիտի, բա տենց էլ պիտի լիներ»,- նշեց մահացած ոստիկանի հայրը: Նա ասաց, որ ստացել է գործի նյութերը եւ հավելեց, որ դատարանում փորձաքննությունների արդյունքների վերաբերյալ հանդես կգա հայտարարություններով: «Եթե այսօր արդարություն կա, թող իրենց արած հին գործերի համար, որը պապին ծածկեց, մեյդան կանչեն այդ ժամանակվա գործը քննող քննիչին, դատավորին ասեն՝ ինչպե՞ս եղավ, որ մարդը մի հատ պեչենի գողանում ա, դատում եք, էդ հանցագործներին ոչ մի բան: Քանի այդ ձեւի դեպքեր ա եղել, եթե այդ ժամանակ պատժեին, չէր գա էսօր իմ երեխու կյանքի հետ խաղար»,- հավելեց Գարիկ Դավթյանը: Վերջինս Սարգիս Վարդանյանի համար օրենքով սահմանված ամենախիստ պատիժն է պահանջում:
ՃՈ ոստիկան Խաչիկ Գասպարյանի քույրը՝ Տաթեւիկ Գասպարյանն էլ մեր զրույցում ասաց, որ այս ժամկետներում նախաքննությունն ավարտելը արդեն իսկ դրական տեղաշարժ է նշանակում, ինչը նա երկրում տեղի ունեցած հեղափոխության հետ է կապում: «Եթե նախկինում լիներ, ապա բավականին երկար նախաքննություն կկատարվեր, ամեն դեպքում չեմ կարող չնշել, որ իրոք օպերատիվ կերպով են նախաքննությունն ավարտել: Իհարկե, դեռեւս չգիտեմ, թե նախաքննության ընթացքում ինչ հանգամանքներ են բացահայտվել, բայց այն, որ արդեն կա մեղադրական եզրակացություն ՀՀ ՔՕ 242 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով եւ ՀՀ ՔՕ 244 հոդվածով արդեն իսկ դրական տեղաշարժ է: Այստեղ միանշանակ մեծ դեր խաղաց հեղափոխությունը: Դատավարության ընթացքում արդեն իսկ կծանոթանամ գործի հանգամանքներին: Մենք հույս ունենք, որ արդար դատավճիռ կկայացվի»,- եզրափակեց Տաթեւիկ Գասպարյանը:
Սարգիս Վարդանյանը նախաքննության ընթացքում ընդունել է, որ «BMW»-ի ղեկին ինքն է եղել: Նա նաեւ ցուցմունք է տվել, որ եթե հիմնավորվի իր մեղավորությունը, պատրաստ է օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվել: Կհաջողվի արդյո՞ք այս անգամ էլ Գազի Կոլյային թոռանը ջրից չոր դուրս բերել, կպարզվի դատաքննության ընթացքում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT