Լեհաստանն ու Կոլումբիան ԱԱ 2018-ի H խմբում կպայքարեն առաջին տեղի համար

Աշխարհի 2018 թ. առաջնության H խմբում կենտրոնականը լինելու է Լեհաստան-Կոլումբիա դիմակայությունը: Դրանից մեծապես կախված է՝ ով խմբային փուլում ի վերջո կզբաղեցնի առաջին տեղը: Այս թիմերի հանդիպումը կկայանա հունիսի 24-ին: 2 հավաքականում էլ կան տաղանդներ, որոնք կարող են իրենց ելույթներով գեղեցկացնել աշխարհի առաջնությունը: Հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանում ընթացող մրցաշարի խմբային փուլում նրանց փորձելու են խանգարել Սենեգալն ու Ճապոնիան:

Լեհաստան

Առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցել է 1930 թ., վերջին անգամ՝ 2006-ին: Լավագույն արդյունքը 3-րդ տեղն է: Նման ցուցանիշ է գրանցել 1974 եւ 1982 թթ.:

Գլխավոր մարզիչ՝ Ադամ Նավալկա

Հավաքականի ղեկն ստանձնել է 2013 թ.: Նրա գլխավորությամբ 2016 թ. թիմը պատմության մեջ առաջին անգամ հասել է Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ: Հետո էլ 12 տարի անց կրկին Լեհաստանին առաջնորդել է դեպի աշխարհի առաջնություն: ԱԱ 2018-ի ընտրական փուլում Լեհաստանը Հայաստանի հետ E խմբում էր: 10 խաղից 8-ում հաղթեց, այդ թվում՝ Երեւանում 6:1 ջախջախեց ՀՀ ընտրանուն: Մեկական անգամ էլ պարտվել ու ոչ ոքի է խաղացել: Արդյունքում լեհերը վաստակեցին 25 միավոր ու առաջին տեղով որակավորվեցին աշխարհի առաջնությանը:

Թիմի աստղը՝ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկի

Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստն այս պահին աշխարհում լավագույններից է իր դիրքում: Իր հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է: Ընտրական փուլի 10 խաղերում խփեց 16 գոլ՝ դառնալով որակավորման փուլում եվրոպական գոտու լավագույն ռմբարկուն: Այդ գոլերից 4-ը նա ուղարկել է Հայաստանի հավաքականի դարպասին:

Սենեգալ

Առաջին եւ միակ անգամ աշխարհի առաջնությանը մասնակցել է 2002 թ.: Ռուսաստանում Սենեգալը 2-րդ անգամ հանդես կգա ԱԱ-ում: 2002-ին կարողացել է հասնել մինչեւ քառորդ եզրափակիչ:

Գլխավոր մարզիչ՝ Ալիու Սիսե

Սիսեն 2002-ին եղել է Սենեգալի ավագը: Նրա հետ թիմը պատմություն է կերտել ԱԱ-ում առաջին իսկ մասնակցությամբ քառորդ եզրափակիչ հասնելով: Որպես մարզիչ նա գլխավորել է թիմը 2015-ին ու ԱԱ դուրս բերել այն:

Թիմի աստղը՝ կիսապաշտպան Սադիո Մանե

Աֆրիկայի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից է: 2016 թ. 34 մլն ֆունտ ստեռլինգով տեղափոխվելով «Լիվերպուլ» դարձավ աֆրիկացի ամենաթանկ խաղացողը:

Կոլումբիա

Առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցել է 1962 թ., վերջին անգամ՝ 2014-ին: Լավագույն արդյունքն ունեցել է հենց 2014-ին. հասել է քառորդ եզրափակիչ:

Գլխավոր մարզիչ՝ Խոսե Պեկերման

Թիմը գլխավորել է 2012 թ.:

Թիմի աստղը՝ կիսապաշտպան Խամես Ռոդրիգես

«Լոս կաֆատերոսի» ոչ միակ, բայց այս պահին գլխավոր աստղն է: «Բավարիայում» վարձավճարով հանդես եկող «Ռեալի» խաղացողից այս մրցաշարում շատ բան կախված կլինի: Մնում է, որ վնասվածքները չխանգարեն: Երեկ՝ հունիսի 14-ին, չի մասնակցել թիմի մարզմանը:

Ճապոնիա

Առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցել է 1998 թ., վերջին անգամ՝ 2014-ին: Լավագույն ցուցանիշը 1/8 եզրափակիչ հասնելն է: Նման բան անել հաջողվել է 2 անգամ՝ 2002 եւ 2010 թթ.:

Գլխավոր մարզիչ՝ Ակիրա Նիսինո

Հավաքականը գլխավորել է 2018-ին:

Թիմի աստղը՝ պաշտպան Մայա Յոշիդա

Առանցքային դեր է կատարել ընտրանու կազմում աշխարհի 2 առաջնությունների ընտրական փուլերում: Լինելով պաշտպան իր թիմին օգնում է նաեւ գոլեր հեղինակելով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3093 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս