ԼՂՀ ղեկավարությունը Մ. Գրիգորյանին կզրկի՞ Արցախի հերոսի կոչումից. մեկնաբանում է Դ.Բաբայանը

Երեկ ՀՀ ԱԱԾ-ն սենսացիոն կադրեր էր հրապարակել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի առանձնատան եւ ամառանոցի խուզարկությունից: Խուզարկության ժամանակ հայտնաբերվել էին պաշտպանության նախարարությանը մատակարարված «զինվորի բաժին» հատուկ գրությամբ մթերքներ, որոնք ենթակա չեն վաճառքի կամ այլ կարիքների համար օգտագործման: Հայտնաբերվել էր նաեւ մեծ քանակությամբ զենք-զինամթերք եւ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ քաղաքացիների ուղարկած օգնությունը, զինվորներին գրված նամակները:

Հարցի լրջությունը հաշվի առնելով Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ զրույցում փորձեցինք հասկանալ Արցախի դիրքորոշումն այս հարցում:

- Պարոն Բաբայան, Արցախի ղեկավարությունը ինչպե՞ս է վերաբերվում Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի մասին ՀՀ ԱԱԾ վերջին բացահայտումներին:

- Շատ ծանր տպավորություն են թողել այդ բոլոր տեսանյութերը, դա մեծ հարված է: Մյուս կողմից սա պետք է դիտարկել երկու հարթության վրա` առաջին հերթին օրենքի գերակայության հարթությունում: Բոլորը պարտավոր են լինել հավասար օրենքի առջեւ` անկախ կարգավիճակից, անկախ անցած ճանապարհից, անկախ ունակություններից, անկախ սոցիալական կարգավիճակից:

Օրենքը եւ պետությանը ծառայելը գերագույն արժեքներ են բոլորի համար: Բարոյական տեսանկյունից կրկնակի պատասխանատվություն են կրում հենց այն մարդիկ, ովքեր մեծ ներդրում ունեն պետության կայացման, պատերազմներում տարած հաղթանակների մեջ, քանի որ նրանք պետք է ուղենիշ լինեն մնացած ժողովրդի համար:

Այս բոլոր զարգացումների մեջ կարեւոր է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որտեղ նա ներկայացրեց այդ կասկածանք-մեղադրանքները: Այս բոլորի համատեքստում մենք, իհարկե ողջունում ենք, որ ամեն ինչ պետք է արվի կայունության, օրենքի գերակայությունը ապահովելու, կոռուպցիայի դեմ պայքարելու շրջանակներում: Բայց այս ամենը նաեւ պարտավորեցնում է անցկացնել բաց, թափանցիկ հետաքննություն, դատավարություն:

Միայն այդ դատավարությունից հետո հնարավոր կլինի տալ վերջնական գնահատական եւ առաջին հերթին իրավական գնահատական: Որովհետեւ քաղաքական տեսանկյունից միեւնույն է՝ լինելու են իրարամերժ կարծիքներ եւ դժվար թե բոլոր այդ մոտեցումները մեկ ուղով ընթանան: Կան մարդիկ, որոնք այս կամ այն մարդուն սրբացնում են, կան մարդիկ, ովքեր հրեշացնում են, սա բնական է, բայց իրավական գնահատականը պետք է տրվի: Կարծում եմ՝ մինչ այդ ճիշտ չէ ոչ քաղաքական, ոչ իրավական եւ ոչ էլ բարոյական տեսանկյունից վերջնական ինչ-որ եզրահանգումներ անել, որովհետեւ դրա իրավասությունն ունի միայն դատարանը:

- Եթե դատարանը որոշեց, որ ԱԱԾ բացահայտումները իրոք ճիշտ են, եւ այս ամենի հետեւում Մանվել Գրիգորյանն է կանգնած, ԼՂՀ ղեկավարությունը պատրա՞ստ է նրան զրկել Արցախի հերոսի պատվավոր կոչումից:

- Եկեք սպասենք դատավարությանը, մինչեւ դատավարության ավարտը ճիշտ չէ ոչ քաղաքական, ոչ իրավական, ոչ բարոյական տեսանկյունից ինչ-որ կանխավարկածներ անել: Իսկ միգուցե դատարանը իրեն չի մեղադրում, կամ որոշ մեղադրանքներ ապացուցվում են, որոշները չեն ապացուցվում, մենք դա չգիտենք, հետեւաբար պիտի սպասենք, որպեսզի որեւէ ձեւով դա կանխորոշում չլինի, ուղղորդում չլինի, ճիշտը դա է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9939 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս