Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը քննարկման առարկա է դարձել. տարբեր կարծիքներ են հնչում

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեսյբուքյան էջում արված գրառումը սոցցանցերում քաղաքական եւ լրատվական ոլորտի ներկայացուցիչների կողմից բուռն քննարկման առիթ դարձավ:

«Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից՝ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել:

Սա, թերեւս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի՛ արեք։ Պարզապես մի՛ արեք», - գրել էր Փաշինյանը:

Ի պատասխան վարչապետի գրառման ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանն իր էջի միջոցով դիմել է որոշ կառույցների, որպեսզի գնահատական տան վարչապետի գրառմանը:

«Երեկ երեկոյան վարչապետի արած գրառման ի պատասխան ակնկալում եմ լրագրողական կազմակերպությունների, խոսքի եւ մամուլի ազատության հարցերով զբաղվող կառույցների եւ առանձին իրավապաշտպանների գնահատականը:

Հետաքրքիր կլինի լսել նաեւ ԱՄՆ եւ ԵՄ դեսպանների կարծիքը: Կանխավ շնորհակալ եմ», - գրել է Աշոտյանը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, արձագանքելով Արմեն Աշոտյանին, պատասխանել է:

«Այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, թե ակնկալում է լրագրողական կազմակերպությունների, խոսքի եւ մամուլի ազատության հարցերով զբաղվող կառույցների եւ առանձին իրավապաշտպանների գնահատականը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ։ Հիշեցնենք, որ վարչապետը որոշ հեռուստաընկերությունների մասին ասել է, որ հակապետական քարոզչություն են իրականացնում՝ «օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից»: «Մի' արեք։ Պարզապես մի' արեք»,- վերջում ասել էր վարչապետը:

Իսկապես հետաքրքիր տրանսֆորմացիաներ են տեղի ունենում։ Երբ Արմեն Աշոտյանը, լինելով իշխող ՀՀԿ-ի փոխնախագահ, Հանրային հեռուստաընկերությունում վարում էր «Եռանկյունի» հասարակական-քաղաքական հաղորդումը, եւ լրագրողական կազմակերպությունների փորձագետները, եւ անձամբ ես ասում էի, որ դա անթույլատրելի է, նրա համար մեր կարծիքը որեւէ արժեք չուներ։ Երբ մենք ասում էինք, որ հայաստանյան հեռարձակման ոլորտը եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքն արմատական բարեփոխումների կարիք ունի, մեզ անտեսում էին։

Երբ պահանջում էինք բացահայտել եւ պատժել «Էլեկտրիկ Երեւանի» եւ Սարի թաղի իրադարձությունների ժամանակ լրագրողներին բռնությունների եւ հետապնդումների ենթարկողներին, իշխանություններն ընդամենն իմիտացիոն նախաքննություն սկսեցին։ Իսկ հիմա Արմեն Աշոտյանի համար մեր կարծիքը կարեւոր դարձավ։ Անկեղծ ասած, այստեղ նաեւ 2 միտում է նկատվում։

Առաջինը՝ փորձել օգտագործել անկախ լրագրողական կազմակերպություններին՝ ինչ-ինչ քաղաքական նպատակների համար, եւ երկրորդ՝ հնարավորինս շեղել հասարակության ուշադրությունը՝ այսօր տեղի ունեցող շատ ավելի կարեւոր իրադարձություններից։ Կարծում եմ՝ չի հաջողվի թե մեկը, թե մյուսը:

Անկախ լրագրողական կազմակերպությունները եւ, մասնավորապես՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, անթույլատրելի համարելով ցանկացած իշխանության միջամտությունը կամ ճնշումը լրատվամիջոցների նկատմամբ, միշտ արտահայտել է իր դիրքորոշումը ոլորտի ցանկացած խնդրի վերաբերյալ։

Քանի որ հայաստանյան լրատվամիջոցները բաժանված են տարբեր քաղաքական ճամբարների, վերջին ժամանակներում հատկապես աչքի են ընկնում կողմնակալ, աչառու հրապարակումներով եւ հաղորդումներով։ Այսպիսին է, պարոն Աշոտյան, ՀՀԿ-ի իշխանության օրոք ձեւավորված հեռարձակման դաշտը, եւ կրկնում եմ, այն պետք է արմատապես փոխվի։ Մենք պատրաստ ենք աջակցել դրան ուղղված ցանկացած նախաձեռնության, նաեւ՝ ինքներս հանդես գալ առաջարկություններով:

Այդուհանդերձ, ցանկացած իշխանություն պետք է առավել հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերի լրատվամիջոցների հրապարակումների եւ դրանցում տեղ գտած գնահատականների նկատմամբ։

Եվ այս առումով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործածած «հակապետական քարոզչություն» եւ «մի՛ արեք, պարզապես մի՛ արեք» կոչը կարող է գնահատվել որպես միջամտություն հեռուստաընկերությունների գործունեությանը կառավարության ղեկավարի կողմից։

Թերեւս, տեղին կլիներ, եթե վարչապետը մատնանշեր իր նկատի ունեցած հեռուստաընկերությունների հաղորդումներում էթիկական նորմերի բացահայտ խախտումները եւ դիմեր ԶԼՄ-ների ինքնակարգավորման Դիտորդ մարմնին՝ փորձագիտական եզրակացություն ստանալու համար։ Սա լավագույն նախադեպը կարող էր դառնալ մեր հեղափոխական երկրում ԶԼՄ-ներին վերաբերող վեճերը լուծելու համար։ Ասածս թող ընդունվի որպես առաջարկ՝ եւ՛ ներկա, եւ՛ նախկին իշխանություններին»,- ասված է Մելիքյանի պատասխանի մեջ:

Հարցի շուրջ իր կարծիքն է հայտնել նաեւ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը՝ նշելով, թե ուրախ է, որ վարչապետը հասել է հեռուստատեսային դաշտ:

«Ուրախ եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասավ հեռուստատեսային դաշտ, որը կոշմառ եղել է, կոշմառ էլ մնացել է: Այդ դաշտն անհապաղ մաքրել է պետք, դեմը ընտրություններ են ու չպետք է թույլ տրվի, որ ամեն մեկը, ով կապուղի ունի, հեռուստաեթերը վերածի սեփական բեսեդկի: Հիշեցնեմ, որ Ա1+-ն էլ դեռ եթերում չէ»,- գրել է Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7550 դիտում

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները