Նախարարի կարգավիճակով խնդիրներն ավելի արագ են լուծվում. Թանդիլյանը՝ սկզբունքների մասին

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը չի կարծում, որ պաշտոնավարելու որոշումը սկզբունքային քայլ չէ։ Այս մասին կառավարության նիստից լրագրողների հետ զրույցում ասաց Մանե Թանդիլյանը։

«Սկզբունքայնությունն ունի նպատակ՝ բարեփոխել օրենքը, եւ եթե քայլեր կան, որոնք ծառայելու են բարեփոխելու նպատակին, սա է առաջնայինը, բազմաթիվ անգամներ եմ ասել՝ պետության շահն առաջնային է ինձ համար, ինձ համար առաջնային է կուտակային համակարգի՝ այնպիսի տեսքով ներդրումը, որը ընդունելի կլինի լայն հասարակության համար»,- ասաց նախարարը։

Խորհրդարանը քիչ առաջ երկրորդ ընթերցմամբ ընդունել է Կառավարության ներկայացրած «Կուտակային կենսաթոշակային օրենքում» փոփոխություններ կատարելու նախագիծը: Հարցին՝ նոր նախագծում լինելո՞ւ է պարտադիր բաղադրիչը, Թանդիլյանը չմանրամասնեց.

«Ես կներկայացնեմ նախագիծը, կծանոթանաք, հանրության հետ քննարկումների այն կլինի հասկանալի ու ընկալելի»։

Իսկ թե ինչու հրաժարականի դիմում ներկայացրեց եւ հետ վերցրեց, երբ իր ներկայացրած նախագիծը չարժանացավ կառավարության հավանությանը, Թանդիլյանն ասաց.

«Անհրաժեշտություն կար, որ համակարգը ներդրվի այն տեսքով, որ նոր միացողների համար լինի ընդունելի, սակայն ունենք պայմանավորվածություն վարչապետի հետ, որ աշխատանքները շարունակվեն՝ դիտարկելով նաեւ իրավական կողմը, մենք պետք է բերենք այն տեսքի, որ հանրության համար լինի ընդունելի»։

Թե որն է լինելու վերջնական լուծումը նախարարը չհստակեցրեց, միայն ասաց, որ հիմքում լինելու է այն, որ մարդկանց կամահայտնությունն արտահայտվի։

«Նախարարի կարգավիճակով խնդիրները ավելի արագ են լուծումներ ստանում»,- ասաց նա։

Հարցին, որ համակարգի պարտադիր բաղադրիչին ընդդիմացողները սոցիալական ցանցերում արդեն մի շարք առաջարկներով են հանդես գալիս, օրինակ՝ փոփոխել 1974 թվականի շեմը, նախարարն ասաց, որ առաջարկներին ծանոթ է, սակայն այն «տեղը չէ, որ առաջարկները քննարկվեն առանձին-առանձին»։

Հետաքրքրվեցինք, թե երբվանից են քննարկումները սկսելու համակարգին ընդդիմացողների հետ, նախարարն ասաց.

«Նախատեսում եմ մաքսիմալ սեղմ ժամկետներում քննարկումները սկսել, եւ նորից եմ ասում, որ կենսաթոշակային համակարգը սոցիալական ոլորտի ամենամեծ խնդիրը չէ, այլ խնդիրներ եւս կան։ Հանդիպելու եմ այն մարդկանց հետ, որոնք փաստացի առաջարկներ ունեն, կամփոփենք եւ կունենանք այնպիսի պատկեր, որ լինի ընդունելի տարբերակ»։

Նա տեղեկացրեց, որ մնալու է նաեւ Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2882 դիտում

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ