Երևան
12 °C
Հունիսի 13-ին ՀԺ-ն տպագրել էր նախկին գլխավոր դատախազ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանի այն հայտարարությունը, որ իրեն աշխատանքից ազատել են առանց դիմում գրելու: Գեւորգ Կոստանյանը ՀԺ-ին տրամադրել է Դանիելյանի այն հարցազրույցները, որտեղ իր նախկին տեղակալն ասում է, որ ինքն աշխատանքից ազատման դիմում գրել է համատեղ քննարկման արդյունքում:
«Ես երբեք ֆեյսբուքից չեմ օգտվում եւ իր գրածը չեմ տեսել: Ես այդ մասին ծանոթացել եմ ձեր թերթում տպագրված նյութից: Ես որքան այդ հոդվածից հիշում եմ` խնդիրը վերաբերում էր նրան, որ Արմեն Դանիելյանը հայտնում է, որ դիմում չի գրել, բայց իրեն աշխատանքից ազատել են: Ես ուզում եմ ասել մի բան, որ նույն Արմեն Դանիելյանը իր աշխատանքից ազատվելու հաջորդ օրը հարցազրույց է տվել, որտեղ ասում է, որ որոշել է ազատման դիմում գրել եւ այդ որոշումը կայացրել է համատեղ: Նա այնտեղ պատճառաբանում է, թե ինչու է որոշել դիմում գրել: Ես այսքանից հետո ավելորդ եմ համարում այդ հարցին անդրադառնալ, քանի որ ինձ համար կարեւոր չի եղել: Այսինքն, նա պնդում էր, որ դիմում չէր գրել աշխատանքից ազատման, բայց ինքը ազատման հաջորդ օրն ասում է, որ դիմում է գրել»,- ասաց նա:
Գեւորգ Կոստանյանն ասում է, որ այսպիսով իր նախկին տեղակալն իրեն զրպարտում է, քանի որ հիմա մեկ բան է հայտարարում, իսկ նախկինում՝ այլ:
«Ճիշտ է զպարտությունը եւ վիրավորանքն ապաքրեականացված են, բայց քրեական օրենսգրքի 344 հոդվածը՝ արդարադատության դեմ ուղղված հանցագործություններ, հստակ սահամանում է` դատախազին, դատավորին, քննիչին զրպարտելը դեռեւս հանցագործություն է: Հետագայի համար ես կորոշեմ, թե ինչ քայլեր եմ կատարելու»,- նշեց Կոստանյանը:
Մասնավորապես, Դանիելյանը պատասխանելով հարցին, թե՝ աշխատանքից ազատվում է ստիպվա՞ծ, 2013 թվականին ասել էր. «Այդ որոշումը կայացվել է նախագահի հետ համատեղ: Ու ասեմ, որ շատ հարգում եմ այդ որոշումը եւ հպարտ եմ, որ հնարավորություն ունեցա այս ժամանակահատվածում աշխատել դատախազության համակարգում: Կարծում եմ՝ ապագայում նորից հնարավորություն կընձեռվի աշխատել դատախազության համակարգում` իմ իրավաբանական գիտելիքները, իմ անձը դրսեւորելու համար: Ես շնորհակալ եմ հանրապետության նախագահին»:
Ճշտող հարցին՝ համատեղ ասելով ու՞մ նկատի ունի, Դանիելյանը պատասխանել էր. «Համատեղ ասելով՝ ես նկատի ունեմ, որ քննարկել եմ գլխավոր դատախազի հետ, եւ ընդհանուր որոշում է եղել, որ ցանկալի կլինի, որպեսզի ես չաշխատեմ: Ես նաեւ իմ համոզմունքներն ունեմ: Նոր գլխավոր դատախազը թող լինի անփորձանք, առողջ, մենք դեռեւս առիթ կունենանք շփվելու իր հետ մասնագիտական տիրույթում»:
ՀԺ-ն թեմայի շուրջ պարզաբանում խնդրեց նաեւ Արմեն Դանիելյանից, մասնավորապես, այն մասին, թե ինչու՞ է 2013 թվականին համատեղ որոշմամբ աշխատանքից հեռացել, իսկ հիմա հայտարարում է, որ անօրինական է ազատվել:
«Ես չեմ ցանկացել Գեւորգ Կոստանյանի հետ իմ աշխատանքը շարունակել: Նախկին Սահմանադրության համաձայն՝ դատախազի տեղակալին նշանակում եւ ազատում է ՀՀ նախագահը: Ես ասում եմ, որ որպես այդպիսին դիմում՝ իրավաբանական փաստաթուղթ չեմ ներկայացրել: Ես մտածել եմ, որ դիմում պետք է ներկայացնեմ նախագահին, բայց ինձ չեն հրավիրել նախագահական, որպեսզի ես այդ դիմումը ներկայացնեմ: Լսել եմ նախագահի հրամանագիրը եւ դիմումը պատռել, թափել եմ»,- ասաց Արմեն Դանիելյանը:
Արմեն Դանիելյանը մեր զրույցում չհերքեց, որ աշխատանքից ազատվելու թեմայով, այնուհանդերձ, համատեղ քննարկում եղել է:
«Մենք քննարկել ենք այն, որ ես եւ ինքը չենք կարող շարունակել մեր համատեղ աշխատանքը, եւ ես կներկայացնեմ դիմում, որը չեմ ներկայացրել: Ես պատրաստ եմ եղել չաշխատելու»,- ասաց նա, իսկ ճշտող հարցին՝ ինչու՞ փակագծերը չի բացում, Դանիելյանն արձագանքեց. «Դե հիմա ճաշակի խնդիր է, այդպես ձեւակերպենք»:
Գեւորգ Կոստանյանը շարունակում է պնդել. «Արմեն Դանիելյանը շատ լավ գիտի, թե ինչու է ազատվել աշխատանքից»: Այս հայտարարության հետ կապված, Դանիելյանը հակադարձում է.
«Գեւորգ Կոստանյանը, ես չգիտեմ` ինչ գիտի, ինչ չգիտի: Ես մի բան գիտեմ, որ իմ դիմումը պետք է ներկայացնեմ ՀՀ նախագահին: Ինձ հրամանագրով պետք է ազատեին աշխատանքից, բայց ես դիմում չեմ ներկայացրել: Ինձ աշխատանքից հանելը իրավաչափ չէ: Ինչ որ Գեւորգ Կոստանյանը գիտի, ես էլ մեկ այլ բան գիտեմ, որի մասին չեմ հայտարարում: Ես էլ գիտեմ այն պատճառը, որի համար դիմում չեմ ներկայացրել: Եթե որեւէ խնդիր կար, ապա Գեւորգ Կոստանյանը երկար ժամանակ գլխավոր դատախազ էր, թող բացահայտեր»:
Մեր հարցին՝ ինչու՞ ի վերջո երկու կողմներից եւ ոչ մեկը չի հայտնում, թե ազատման պատճառը որն է եղել, Դանիելյանը նկատեց. «Մենք կոլեգիայի անդամներ ենք եղել եւ աշխատել ենք: Մենք տարբեր իրավական մտածողության արժեքներ ունեցող մարդիկ ենք: Ես այլ կերպ եմ մտածում ամեն ինչ, նա կարող է այլ կերպ է մտածում»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT