Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքի իր էջում գրել է այն մասին, որ ինքն ու Նաիրա Զոհրաբյանը կանխել են մի քաղաքացու ինքնասպանության փորձը.

«Այսօր` վաղ առավոտյան ժամը 06։30-ի սահմաններում, գործընկերուհիս՝ Նաիրա Զոհրաբյանը, զանգահարեց և տեղեկացրեց, որ հենց այդ պահին «Հաղթանակ» կամրջով անցնելիս նկատել է ինքնասպանության փորձ կատարող երիտասարդի։
Խնդրեց շտապ մոտենամ, որպեսզի միասին օգնենք երիտասարդին:
Զանգից հաշված րոպեներ անց եղել եմ դեպքի վայրում։

Փա՛ռք Աստծո, Նաիրա Զոհրաբյանին հաջողվեց երիտասարդին համոզել անցնել կամրջի այս կողմը։
Անձամբ երիտասարդի հետ զրուցելուց հետո պարզ դարձավ, որ նրա հուսահատ քայլը պայմանավորված է իրավունքի և արդարադատության խնդիրներով։

Կարողացանք երիտասարդի հետ ընդհանուր հայտարարի գալ, որ նման քայլի նա այլևս չի դիմի: Այնուհետև, մեքենայով անձամբ եմ նրան ուղեկցել տուն։
Այլ մանրամասների հետ կապված լրացուցիչ կտեղեկացնեմ։
Մեր երկրի քաղաքացիներն իրենց հոգատարությամբ, հետաքրքրասիրությամբ և մարդասիրությամբ տարբերվում են այլ ազգերից։

Հ.Գ. Առանձնակի շեշտեմ` ոստիկանության աշխատակիցներն իրենց պարտականությունները փայլուն կատարեցին»:

Ի դեպ, Նաիրա Զոհրաբյանը այդ քաղաքացուն հանդիպել է օդանավակայան գնալու ճանապարհին: Պատգամավորը մեկնում էր Ստրասբուրգ՝ ԵԽԽՎ նիստի:

Տպել
10597 դիտում

Մենք պատրաստ ենք սատարել ցանկացած բիզնես գործունեություն․ նախարարը՝ գերմանացի գործարարներին

Դատարանում շարունակվում է Ֆլեշի Բարսեղի գործով դատական նիստը. պաշտպանը 16 էջից բաղկացած բացարկի միջնորդություն է բերել

Արարատի մարզպետն ընդունել է նորընտիր համայնքապետերին

ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը մարտին կայցելի Բաքու եւ Երեւան

Փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունում անց է կացվելու ՔՊ մարզում

Ալիեւը նորից սպառնում է. ինչպե՞ս պատրաստվել խաղաղության

Վանաձորում ամենաշատ վաճառվող ծխախոտի մի շարք տեսակներ թանկացել են 30-50 դրամով

Ընտրություններից մի քանի ամիս հետո ստորագրահավաքը, իմ կարծիքով, անլուրջ է. Գասպարյանը` իր դեմ բողոքի մասին

Ամենեւին կողմնակից չեմ կիսանախագահական կառավարման մոդելին անցում կատարելուն․ Արարատ Միրզոյան

Ինձ իրավունք եմ վերապահում Թումանյանի անունից ասել հայ ժողովրդին՝ վեր կաց և քայլիր. Նիկոլ Փաշինյան

ԱՄՆ-ն օգնել է ՀՀ իրավապահներին բացահայտել պետական միջոցներից հարյուր հազարավոր դոլարների հափշտակության դեպք․ ՔԿ նախագահ

Մաշադյանը դատախազ է դարձել մրցույթին մասնակցելու երկրորդ փորձից. Գոռ Աբրահամյան

Արարատ Միրզոյանն ու ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները

Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանը ծառայության է կոչվել Ռումինիայի հայոց թեմում․ նոր նշանակում Մայր աթոռում

Տիգրան Խաչատրյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերը

Վարչապետը Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ գետնից վերցնում է աղբը (տեսանյութ)

Տարվա սպորտային կարեւորագույն մրցանակաբաշխություններից մեկը. հայտնի են «Լաուրեուսի» հաթողները

Քաղաքացին մաքսային կանոնների խախտմամբ փորձել է ոսկյա զարդեր ներկրել Հայաստան․ ՊԵԿ

85.7 մլն դրամի վնաս․ ձերբակալվել է «Ճամբարակի անտառտնտեսության» երկու անտառապետ

Գեներալներ են հովանավորում այս գործարանը. բողոքներ ՊՆ-ի հետ խոշոր պայմանագրեր կնքող «Էլիտ կապիտալ»-ի դեմ