Ֆրանսիան ԱԱ 2018-ի ֆավորիտներից է. Մասկերանոն՝ ՀԺ-ի հարցին

Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն ԱԱ 2018-ի1/8 եզրափակչի իրենց մրցակցին՝ Ֆրանսիային, մրցաշարի ֆավորիտներից է համարում: Այս մասին նա նշեց երեկ՝ հունիսի 27-ին, խմբային փուլի 3-րդ տուրում Նիգերիային հաղթելուց (2:1) ու հաջորդ փուլ դուրս գալուց հետո: Խառը գոտում պատասխանելով՝ ՀԺ-ի հարցին նա գովեց ֆրանսիացիներին:

«Ֆրանսիան մեծ թիմ է: Աշխարհի առաջնությունը հաղթելու հավակնորդներից մեկն է»,- ասաց նա:

Արգենտինացիները մեծ հույսեր ունեն աշխարհի 2018 թ. առաջնության հետ կապված: Այդուհանդերձ, իրենց չեմպիոնի գլխավոր հավակնորդների թվին չեն դասում: ՀԺ-ի հարցին՝ արդյո՞ք իրենց ֆավորիտ զգում են, Մասկերանոն բացասական պատասխան տվեց:

«Ո՛չ: Մենք ֆավորիտ չենք: Այստեղ ենք պայքարելու համար, տեսնենք, Աստված տա»,- ասաց նա:

Ֆուտբոլիստը խոսեց նաեւ Նիգերիայի դեմ լարված հանդիպումից: Ֆրանսիայի դեմ 1/8 եզրափակչում պայքարելու իրավունք ստանալու համար նիգերիացիներին անգամ ոչ ոքին էր բավարարում, իսկ իրենց դրա համար միայն հաղթանակ էր պետք: Նրանք այդ հաղթանակը կորզեցին հանդիպման վերջին րոպեներին: Մասկերանոն ընդգծում է, որ դրան հասել են մինչեւ վերջ պայքարելու շնորհիվ:

«Գոհ ենք, թեթեւացած ենք: Գիտեինք՝ ինչ բարդ իրավիճակում էինք եւ ինչ մեծ պատասխանատվություն կար: Առաջ շարժվեցինք, իհարկե կան առավելություններ, թերություններ, որոնք պետք է շտկել: Սա պարգեւն էր այն բանի, որ թիմը չհանձնվեց, պայքարեց: Մեծ ուրախություն է»,- ասաց նա:

Այդ ուրախությունը կարող էր չլինել հենց Մասկերանոյի պատճառով: 2-րդ խաղակեսում հաշիվը երկար ժամանակ 1:1 էր, ինչը նիգերիացիների օգտին էր: Նրանք պատասխան գնդակը խփել էին այն բանից հետո, ինչ Մասկերանոն սեփական տուգանային հրապարակում խախտել էր կանոնները մրցակցի նկատմամբ, եւ մրցավարը 11-մետրանոց էր նշանակել:

«Իհարկե, փորձում էի կանգնեցնել խաղացողին, բայց ոչ մի դեպքում նրան չեմ գցել»,- ասաց նա:

Նիգերիայի դեմ խաղից հետո Արգենտինան միավորների քանակը հասցրեց 4-ի ու D խմբում 2-րդ տեղով դուրս եկավ հաջորդ փուլ: Առաջին տեղով 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեց Խորվաթիան (9 միավոր): Խորվաթների մրցակիցը կլինի Դանիան:

Ֆրանսիա-Արգենտինա հանդիպումը կկայանա հունիսի 30-ին: Խորվաթիան ու Դանիան կմրցեն հուլիսի 1-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2696 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ