Կայացել է ՎՏԲ-Հայաստան Բանկի  առաջին Սպարտակիադան

Հունիսի 23-ին «Պարկ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցային  համալիրի տարածքում տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջին Սպարտակիադան: Սպարտակիադային մասնակցեցին Բանկի գլխամասային գրասենյակի եւ մասնաճյուղերի ավելի քան 500 աշխատակիցներ: Մրցումները անցնում էին 8 մարզաձեւում. ֆուտբոլ, վոլեյբոլ, պարանի ձգում, վազք, սեղանի թենիս, բազկամարտ, դարթս, արագ շախմատ:Սպարտակիադայի բացման հանդիսավոր արարողությանը իր ողջույնի խոսքով հյուրերին եւ մասնակիցներին դիմեց ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը՝ շեշտելով սպորտային միջոցառումների կարեւորությունը թիմում:Բանկի Սպարտակիադան, որի հիմնական նպատակը առողջ եւ ակտիվ կենսակերպի ամրապնդմանը եւ թիմային ոգուն աջակցությունն է, անցավ համառ պայքարում, իսկ թիմերը ցույց տվեցին համախմբվածություն եւ ֆիզիկական պատրաստվածության գերազանց մակարդակ։Մրցումների ավարտից հետո տեղի ունեցավ Սպարտակիադայի հանդիսավոր փակման եւ հաղթողների պարգեւատրման արարողությունը: Թմբկահարների եւ հրավառության ուղեկցությամբ մրցանակակիրներին հանձնվեցին գավաթներ եւ պատվոգրեր: ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջին Սպարտակիադայի հաղթողներ դարձան.

  1. Արագ շախմատ՝ Մարտիկ Հակոբյան,
  2. Բազկամարտ. կանայք՝ Արմինե Աբրահամյան, տղամարդիկ՝ 80 կգ-ից ցածր քաշային կարգում՝ Վիգեն Մեհրաբյան, 80 կգ–ից բարձր քաշային կարգում՝ Սարգիս Առաքելյան,
  3. Սեղանի թենիս՝ Միքայել Զարգարյան,
  4. Դարթս՝ Զարուհի Հարությունովա,
  5. Վազք. կանանց մրցավազք՝ Արեւիկ Խաչատրյան, տղամարդկանց մրցավազք՝ Սարգիս Սամսոնյան,
  6. Պարանի ձգում՝ Ֆելիքս Թումանյան, Գրիգոր Այվազյանը, Արմինե Աբրահամյան, Լուսինե Ստեփանյանը, Գարեգին Համբարձումյան
  7. Վոլեյբոլ՝ Մարտունի Վարդապետյան, Վահե Ադյան, Վաչագան Առաքելյան, Մերի Հովհաննիսյան, Սուսաննա Պետրոսյան, Սվետլանա Պետրոսյան, Ավագ Ասատրյան եւ Արման Սիրունյան,
  8. Ֆուտբոլ՝ Հենրի Վարդանյան, Լեւոն Նիկոլյան, Ռուդիկ Գալստյան, Հրաչյա Գրիգորյան, Սարգիս Առաքելյան, Տարոն Գալստյան, Վահե Պապիկյան եւ Ռաֆայել Հովհաննիսյան:

ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է հաղթողներին եւ մրցանակակիրներին եւ մաղթում հետագա հաղթանակներ Սպարտակիադայի բոլոր մասնակիցներին:

Տպել
1674 դիտում

ԻՆԵԿՈԲԱՆԿ․ INECOPAY հաջողության պատմությունը ներկայացվեց Թբիլիսում

Հայաստանում որեւէ մեկը թիկնապահներով շրջելու կարիք չունի, եթե իհարկե չի գողանում ու չի թալանում․ Հայկ Սարգսյան

«Ոսկե երիտասարդություն» վարկային գիծ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ուսանողական քարտով

Միքայել Վարդանյանը 43 մլն դրամի մարզասարքեր է նվիրել ռազմական երկու համալսարաններին (տեսանյութ)

Ճիշտ ժամանակն է. ամերիկացի փորձագետները՝ Հայաստանում անցումային արդարադատության ներդրման մասին

Միացումը համազգային գերակա նպատակն է. Արցախի քաղաքական ուժերի հայտարարությունը

Ապրիլին՝ մարտի համեմատ, ՀՀ պետական պարտքը նվազել է 34 մլն 800 հազար դոլարով

Հայտարարություն մրցույթի մասին

ՀՀ վարչապետի որոշմամբ Գրիգոր Մուրադյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից

Գյումրու ծննդատան ճակատագիրն անորոշ է

Շախմատի տանն անցկացվեց ԱԻՆ փրկարար ծառայության շախմատի առաջնություն

Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր

Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթը կայացել է. ով է նոր տնօրենը

Չկատարած սպանության համար բանտում 46 տարի անցկացրած քաղաքացուն 1,5 մլն դոլար փոխհատուցում կտան

«Համայնքապետն ինձ պատկանող տարածքում պուրակ է կառուցում». Իջեւանի ավագանու անդամ

Երեւանի քաղաքապետարանի 128 թափուր պաշտոնների մրցույթին մասնակցելու համար դիմել է շուրջ 2 600 մարդ

Տ. Խաչիկյանն ընդունել է հակակոռուպցիոն ռազմավարության և մոնիթորինգի փորձագետ Մեթյու Մյուրեյին

ԱՄՆ փորձագետը այս գիշեր Հայաստան է ուղեւորվում՝ օգնելու մշակել «անցումային արդարադատության» ծրագիրը

ԵԽ Նախարարների կոմիտեն հրապարակել է ՄԻԵԴ վճռի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ դիրքորոշումը

Գավառում տեղացած կարկուտից 6 ժամ անց դեռ այս պատկերն է (լուսանկարներ)