Գագիկ Ծառուկյանը կապ ունի՞ Կենտրոն Հ/Ը հաղորդման կասեցման հետ. պարզաբանում է տնօրենը

«Կենտրոն» հեռուստաընկերությունով նախկինում հեռարձակված «Առողջարան» հաղորդաշարի պրոդյուսեր Մարգարիտա Դավթյանը բաց նամակով դիմել է Գագիկ Ծառուկյանին, որտեղ նշում է, որ այս տարվա ապրիլի 20-ին, անհասկանալի պատճառներով, առանց հիմնավորման, հեռուստաընկերությամբ հեռարձակվող իր «Առողջարան» հաղորդաշարի հերթական թողարկման եթերը կեսից ընդհատվել է, այնուհետեւ հաղոդման հեռաձակումը կասեցվել է: Նրա խոսքով, հեռուստաընկերությունից իրեն ասել են, որ անձամբ Գագիկ Ծառուկյանն է արգելել հաղորդման հեռարձակումը:

«Բաց նամակ Գագիկ Ծառուկյանին

Ես՝ Մարգարիտ Դավթյանս, «Կենտրոն» հեռուստաընկերությամբ մոտ 2 տարի եթեր հեռարձակվող «Առողջարան» հաղորդաշարի պրոդյուսերս, Ձեզ եմ ուղղում իմ դիմում-բողոքը:
Պարոն Ծառուկյան, ս/թ ապրիլի 20-ին, անհասկանալի պատճառներով, առանց հիմնավորման, Ձեր հեռուստաընկերությամբ հեռարձակվող իմ «Առողջարան» հաղորդաշարի հերթական թողարկման եթերը կեսից ընդհատվել է, այնուհետև հաղոդման հեռաձակումը կասեցվել է:
Հեռուստաընկերությունում մեզ ասացին, որ անձամբ Գագիկ Ծառուկյանն է արգելել հաղորդման հեռարձակումը: Այլևս որևէ այլ հիմնավորում-պատճառ չի հնչել:
Ես բազմիցս փորձել եմ հանդիպել Ձեզ հետ, դիմել եմ Ձեր օգնականներին, դիմել եմ Իվետա Տոնոյանին, ով խոստացավ Ձեր օգնականի միջոցով կապ հաստատել մեր միջեւ:

Բայց, վերջինիս դիմելուց հետո այլևս ոչ ինքը, ոչ էլ՝ օգնականները հեռախոսազանգերիս առ այսօր չպատասխանեցին: Ինձ համար այս երեւույթը ևս մնաց առեղծված: 

Այստեղից և այլ պատճառներից, որոնք այս տեքստի բովանդակության մեջ կշրջանցեմ, ինձ համար ակնհայտ է դառնում, որ ոմանք ուղղակի խոչընդոտում են մեր հանդիպմանը՝ ելնելով իրենց պատճառներից:

Հարկ եմ համարում նշել, որ հաղորդման հեռարձակումը ընդհատվեց այն օրը, երբ «Առողջարան» հաղորդաշարը Մոսկվայում, որպեսզ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեմայով հայտարարված 10 երկրների համապետական մրցույթի հաղթող լավագույն հաղորդաշար, մասնակցում էր 63 պետությունների ընդգրկումով միջազգային խոշոր կոնֆերանսի, այդպիսով ամենաբարձր մակարդակով արտերկրում ներկայացնելով նաև «Կենտրոն» հ/ռ-ը: Միայն «Կենտրոն». հ/ռ-ի հետ հաղորդաշարի համագործակցության 2 տարվա ընթացքում այն բազմիցս լավագույնս ներկայացրել է հեռուստաընկերությունը պատվավոր ամենաբարձր հարթակներում: Այդ թվում էր նաև պատվավոր հյուրի կարգավիճակով հաղորդաշարի մասնակցությունը Հնդկաստանում անցկացված միջազգային խոշորագույն ցուցահանդես-կոնֆերանսին՝ ի աջակցություն գերժամանակակից բուժտեխնոլոգիաների և բժշկական տուրիզմի զարգացման:

Այսպիսով՝ փաստել կուզեմ «Առողջարան» հաղորդաշարի մասնագիտական բարձր որակը: Այսինքն, այն եթերից չէր կարող հեռացվել որպես անորակ հեռուստանախագիծ: Խորապես համոզված եմ, որ առանց նախազգուշացման ու պատճառաբանության աշխատակիցներին այսպես հեռացնելը մեղմ ասած, պարզապես ապտակ է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, եթե չխոսենք բարոյական հարթության մասին:
Ակնկալում եմ կատարվածի մասին մեկնաբանություն:
Հարգանքներով՝ Մարգարիտ Դավթյան», - գրել է Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում:

«Կենտրոն» հեռուստաընկերության տնօրեն Սերգեյ Ադումյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց իրավիճակը:

Ադումյանի խոսքով՝ Դավթյանի գրած բաց նամակի մեջ շատ բաներ կան, որոնք չեն համապատասխանում իրականությանը, նա նաեւ նշեց, որ Մարգարիտա Դավթյանը իրենց աշխատողը չէ, այլ ուղղակի հաղորդման պրոդյուսեր:

- Պարոն Ադումյան, ինչո՞ւ է հաղորդումը փակվել:

- Մի հեռուստատեսությունում 3 հատ առողջապահական հաղորդում ունենալը մի քիչ անիմաստ է: Մեր գեղարվեստական խորհուրդը նայեց վարկանիշները եւ որոշեց, որ «Առողջարան» հաղորդումը պետք է փակվի եւ երկու հաղորդում պետք է մնա, մեկը` առավոտյան, մեկը` երեկոյան: Ես անգամ Մարգարիտային ասել եմ՝ մի քիչ համբերի, հնարավոր է մի հաղորդում լինի եւ դու կմտնես: Ես անգամ զարմացած եմ, որ նա բաց նամակ է գրել, ինձ համար շատ տարօրինակ է: Ես իր հետ հանդիպել եմ եւ ասել եմ, որ 3 հատ չի կարող լինել, վարկանիշով եւ մնացած ամեն ինչով իր հաղորդաշարը ամենացածրն էր եւ ձեռնտու չէր:

- Դավթյանը նշել է, որ Գագիկ Ծառուկյանն է ասել, որ իր հաղորդումը հանեն, այդ մասին ի՞նչ կասեք:

- Չկա նման բան, ընդհանրապես Գագիկ Ծառուկյանը հաղորդումներով չի զբաղվում եւ չի էլ խառնվում: Մենք ունենք գեղարվեստական խորհուրդ, որոշում է տնօրենը եւ գեղարվեստական խորհուրդը: Դա այն պրոեկտը չի, որ Ծառուկյանը խառնվեր, կամ ընդհանրապես ի՞նչ խառնվելու բան կա, առողջապահական սովորական հաղորդում է: Զուտ դա է եղել պատճառը, 3 հատ հաղորդում է եղել, որոնցից մեկը ավելորդ էր, եւ մենք նայել ենք զուտ վարկանիշին:

- Նա նաեւ նշել է, որ հաղորդումը կիսատ է թողնվել, դա ինչպե՞ս կբացատրեք:

- Ոչ, դա ուրիշ ձեւ է եղել, տեխնիկական խնդիր է եղել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7808 դիտում

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները