ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Առեւտրի միջազգային կենտրոնի պատվիրակությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հուլիսի 4-ին ընդունել է Առեւտրի միջազգային կենտրոնի (ITC) ծրագրերի բաժնի տնօրեն Աշիշ Շահին, Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գրասենյակի առեւտրի խթանման գծով աշխատակից Սիլվա Երզնկյանին եւ ազգային ծրագրի համակարգող Ադելաիդա Բաղդասարյանին: 

Հանդիպման նպատակն էր քննարկել ընթացիկ տարվա մարտ ամսին ITC-ի կողմից մեկնարկած «Արեւելյան գործընկերություն. առեւտրի համար պատրաստ` «ԵՄ-ն բիզնեսի համար/EU4business» նախաձեռնություն» ծրագիրը, որի նպատակն է բարելավել Հայաստանում եւ Արեւելյան գործընկերության այլ երկրներում փոքր եւ միջին ձեռնարկությունների մրցունակությունը եւ աջակցել տեղական ՓՄՁ-ներին միջազգային եւ ԵՄ շուկաներում հաստատվելու գործում:

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրահանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման համար բանակցությունների գլխավոր վարչության կողմից որպես EU4business նախաձեռնության բաղադրիչ:

Հայաստանում ծրագրի իրականացումը սկսվել է ագրովերամշակման ոլորտի ՓՄՁ-ների շրջանում կատարված հետազոտությամբ, որի արդյունքների վրա հիմնվելով՝ աջակցության նպատակով ընտրվել են երեք արժեշղթաներ` վերամշակված միրգ եւ բանջարեղեն, մրգի եւ բանջարեղենի չիր, եւ բուսական թեյ՝ հաշվի առնելով դեպի ԵՄ դրանց արտահանման հնարավորությունները, հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ
հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ողջունելով հյուրերին եւ կարեւորելով ծրագրի իրականացումը հատկապես ՓՄՁ-ների եւ գյուղմթերքի արժեշղթաների զարգացման համար` նախարար Արթուր Խաչատրյանը վստահություն է հայտնել, որ այն կունենա բարեհաջող ընթացք։ «Մենք ուրախ կլինենք համագործակցել ձեզ հետ, որովհետեւ շատ հարցերում համախոհ ենք», – հավելել է Արթուր Խաչատրյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ծրագրի իրականացմանը, վերամշակման ոլորտի հետագա զարգացմանը, բնական աղետների վնասների նվազեցմանը, գյուղատնտեսական ապահովագրությանը եւ մի շարք այլ հարցեր:

Նախարարը հյուրերին տեղեկացրել է, որ վերամշակող ճյուղի խթանման նպատակով Հայաստանում առաջիկայում կիրականացվի նոր ծրագիր, որի շրջանակում շահառուները հնարավորություն կունենան մատչելի պայմաններով լիզինգով ձեռք բերել ագրոպարենային արտադրության մեջ օգտագորշվող սարքավորումներ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1772 դիտում

Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը. Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին

Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում բենզին և դիզելային վառելիք

Բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Տոյոտա»-ն

Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև

Ռուսաստանն ամբողջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը

Մոտենում է հերթական տեղումնաբեր ցիկլոնը. հունիսի 27-ին սպասվում են անձրևներ, ջերմաստիճանի անկում. Սուրենյան

Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում

Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության հայտարարություն

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան