Կտրամադրվեն կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման վարկեր. ջրի խնայողություն՝ 50 տոկոսով

«Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերիտոկոսադրույքների սուբսիդավորման»  ծրագրի իրականացման նպատակը բարձրարժեք մշակաբույսերով՝ բազմամյա տնկարկներով և բանջար-բոստանային մշակաբույսերով զբաղեցված հողատարածքներում ոռոգման արդյունավետ եղանակների ներդրման խթանումն է: Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ծրագրով նախատեսվում է ՀՀ պետական բյուջեի հաշվին, տարեկան 1.6-1.7 հազ. հա հողատարածքների հաշվարկով, սուբսիդավորել կաթիլային ոռոգման համակարգերի ներդրմանն ուղղված վարկերի տոկոսադրույքները:  Վարկերը տրամադրվելու են առավելագույնը 14 %-ով, որի մինչև 12 տոկո­սային կետը սուբսիդավորվելու է: 1 հա հողատարածքում համակարգի ներդրման միջին արժեքը 1.3 մլն դրամ է, վարկավորման գումարը տարեկան 1600 հա հողատարածքների համար` շուրջ 2.0 մլրդ դրամ: Տրամադրվող վարկի մարման ժամկետը 3 տարի է, մարման պարբերականությունը` 6 ամիս:

Ջրերն ավելի արդյունավետ օգտագործելու հնարավորությունը կաթիլային ոռոգման ամենադրական բնութագրերից մեկն է. ջրի խնայողությունը մակերեսային ոռոգման համակարգի համեմատությամբ կազմում է ավելի քան 50%։ Բացի այդ, ոռոգման կաթիլային եղանակը.

1) թույլ է տալիս ապահովել պարարտանյութերի մատուցումը ոռոգման ջրի հետ միասին բույսի աճի համար անհրաժեշտ տարբեր փուլերում, պարարտանյութերի ծախսը կրճատվում է 50%-ով,

2) ոռոգման տարածքի սահմանափակ խոնավեցումը չի խանգարում գյուղատնտեսական մեքենաների աշխատանքին, ոռոգումից հետո հողի չորացմանը սպասելու անհրաժեշտություն չի առաջանում, բոլոր գյուղատնտեսական աշխատանքները կարելի է անցկացնել օպտիմալ ժամանակում,

3) բացառում է մակերևութային հոսքը, այսինքն` կանխում է հողի ջրային էրոզիան, հետևաբար այսպիսի ոռոգման համակարգը կարելի է օգտագործել անգամ զառիթափ լանջերում, անհարթ հատվածներում, ոչ կանոնավոր հողատարածքներում և այլն,

4) քանի որ միջշարային տարածությունը մնում է չոր, հեշտանում է պայքարը մոլախոտերի դեմ, բացի այդ, հնարավորություն է ստեղծվում ոռոգման ցանցի միջոցով օգտագործել հերբիցիդներ առանց ավելորդ աշխատանքների,

 5)  վեգետացիոն զանգվածի և պտղի խոնավեցում տեղի չի ունենում, ինչն ունի էական նշանակություն հիվանդությունների կանխման և բարձրորակ բերքի ստացման գործում և այլն։

Ոռոգման կաթիլային եղանակը հիմնականում լայնորեն կիրառվում է այն երկրներում, որտեղ առկա է ոռոգման ջրի դեֆիցիտ և բարձր ինքնարժեք, ինչպես նաև ռելիեֆի կտրտվածություն, ջրգող օջախների առկայություն և այլն, այն շատ արդյունավետ է հատկապես բանջար-բոստանային մշակաբույսերի ու բազմամյա տնկարկների ոռոգման համար, նպատակահարմար է ինչպես փոքր տնտեսություններում, այնպես էլ արդյունաբերական մասշտաբով արտադրությունների համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10468 դիտում

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը

ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան

Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան

Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի

Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը