Երևան
12 °C
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ագրարմենեջմենթ մասնագիտությունն օրեր առաջ արժանացել է միջազգային հավատարմագրման: Երկու տարի շարունակ իրականացրած համակողմանի ուսումնասիրությունների արդյունքում նման որոշում կայացրել է Գերմանիայի Դաշնության կրթության որակի վերահսկման եւ հավատարմագրման գործակալության (ACQUIN) փորձագիտական խումբը, որում ընդգրկված են եվրոպական ագրարային առաջատար 9 համալսարանների ներկայացուցիչներ, այդ թվում` Ավստրիայից, Բելգիայից, Հոլանդիայից:
««Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագիրը ՀԱԱՀ-ում կազմակերպված է բարձր մակարդակով: Համալսարանում առկա են որակի հսկման եւ ապահովման գործիքները, որոնք հնարավորություն են ընձեռում ծրագրի հետագա համակարգված զարգացման համար: Հետեւաբար, ծրագրի հետագա զարգացումը կասկածի տեղիք չի տալիս»,- ասված է ACQUIN-ի զեկույցում: «Ագրարմենեջմենթը» միջազգային կրթական ծրագիր է, որը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում հիմնադրվել է 2000 թվականին: ՀԱԱՀ համապատասխան ուսանողներն ունեն նաեւ Գերմանիայում սովորելու ու արտադրական պրակտիկա անցնելու հնարավորություն: Հայաստանյան բուհն առայժմ միակ երկիրն է ԱՊՀ երկրների 12 ագրարային համալսարանների շարքում, որը նշված մասնագիտության գծով միջազգային հավատարմագրում է ստացել, ընդ որում` ՀԱԱՀ-ը ծրագրին մասնակից բուհերից միակն է, որը չի ստացել դիտողություններ` այս կամ այն թերությունն ունենալու վերաբերյալ: Ի դեպ, «Ագրարմենեջմենթը» ՀԱԱՀ-ում միակը չէ, որը միջազգային հավատարմագրում է ստացել:
«2000 թվականից ագրարային համալսարանում գործում է հայ-ամերիկյան ագրոբիզնեսի բարձրագույն դպրոցը, որը տարածաշրջանային կրթական կենտրոն է: Մենք 2013-ին այդ դպրոցի համար ստացել ենք ամերիկյան հավատարմագրում` Վաշինգտոնի հավատարմագրման ասոցիացիայի կողմից: Փաստորեն, ագրարային համալսարանը ագրոբիզնեսի, շուկայաբանության, ագրարային էկոնոմիկայի եւ կառավարման մասնագիտությունների գծով ունի ե՛ւ ամերիկյան, ե՛ւ եվրոպական հավատարմագրում, ինչը լայն հնարավորություններ է ընձեռում շրջանավարտների համար»,- մեր զրույցում ասաց ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը` հավելելով, որ թե՛ գերմանական ագրարմենեջմենթ ծրագրի, եւ թե՛ ագրոբիզնես կենտրոնի բոլոր տարիների շրջանավարտները, մեկ-երկու բացառություններով, բոլորը աշխատանք ունեն կամ Հայաստանի Հանրապետությունում, կամ ՌԴ-ում, կամ ԱՄՆ-ում ու եվրոպական տարբեր երկրներում: Ի դեպ, երկու ծրագրերում էլ ուսուցումը կազմակերպվում է համապատասխան օտար լեզուներով, իսկ լեզվի իմացությունն ընդունելության ժամանակ կարեւոր պայման է: Բուհի ռեկտորը նշում է, որ իհարկե, այս երկու ծրագիրը քիչ է ՀԱԱՀ ամբողջ շրջանավարտների աշխատանքի խնդիրը լուծելու համար. «Բայց սա մեզ համար դարձավ օրինակ` ինչպես սկսել աշխատել` այլ մասնագիտությունների գծով եվրոպական կամ միջազգային հավատարմագրում ստանալու համար: Մենք արդեն ունենք շատ կարեւոր փորձ»:
Ձկան տեխնոլոգիան հետաքրքիր չէ
Արշալույս Թարվերդյանը երիտասարդների շրջանում նկատում է ագրարային մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրության աճ` հավելելով, որ չնայած այս տարի բուհերի դիմորդների ընդհանուր թիվը նախորդ տարվա համեմատությամբ մոտ հազարով պակաս էր, ՀԱԱՀ դիմողներն ավելի շատ են եղել, քան անցյալ տարի: 2016-ին այս բուհի առկա ուսուցման համակարգ է ընդունվել 1052 դիմորդ: Նախորդ տարի այդ թիվը եղել է 928: Ռեկտորը կարծում է, որ երիտասարդները համապատասխան վերլուծություններ են անում, գնահատում իրավիճակը եւ մասնագիտություն ընտրելիս առաջնորդվում պահանջարկով` նախընտրելով դառնալ այնպիսի մասնագետ, որի անհրաժեշտությունն աշխատաշուկայում զգացվում է: Այդուհանդերձ, օրինակ, այս տարի, ՀԱԱՀ ընդունելության տեղերի ընդհանուր քանակը եղել է 1 275, ասել է թե` ավելի քան 200 տեղ թափուր է մնացել: Ռեկտորը, սակայն, նշում է, որ չկան այնպիսի մասնագիտություններ, որտեղ ընդհանրապես չեն եղել դիմողներ կամ ընդունվողներ, թեպետ կան այնպիսիք, որոնց դեպքում ընդունվածներն այնքան փոքր թիվ են կազմում, որ տվյալ մասնագիտությամբ կուրս բացելը նպատակահարմար չէ: Ձկան եւ ձկնամթերքի տեխնոլոգիա մասնագիտությամբ այս տարի բուհ է ընդունվել 7 ուսանող, ապրանքագիտություն մասնագիտության գծով ընդունվել է 4-ը: «Բնական է, ակադեմիական խմբեր չեն ձեւավորվում, դրանք վերաբաշխվելու են հարակից մասնագիտությունների վրա, որովհետեւ այդ թվաքանակով ակադեմիական խմբեր պահել ձեռնտու չէ»,- ասաց ռեկտորը:
ՀԱԱՀ-ում կան մասնագիտութուններ, որտեղ կարելի է ընդունվել դպրոցի ավարտական վկայականի` ատեստատի գնահատականներով: Այդ հնարավորությունը ստեղծվել է այն մասնագիտությունների դեպքում, որոնց կարիքը կա հեռավոր գյուղական շրջաններում: Ատեստատի գնահատականներով կարելի է դառնալ օրինակ անասնաբույժ: Արշալույս Թարվերդյանն այս առնչությամբ նկատում է, որ մի կողմից դժվար է պատկերացնել, որ ասենք սահմանամերձ գյուղի ու Երեւանի դպրոցների շրջանավարտների գիտելիքները կարող են համադրելի լինել ԳԹԿ չափանիշներով, բայց մյուս կողմից էլ նա վստահ է, որ բուհում ուսումնական պրոցեսը լավ կազմակերպելու դեպքում կարելի է լրացնել դպրոցի թողած բացը ու պատրաստել լավ մասնագետներ: Ի դեպ, այդ նպատակով էլ Հայաստանի ազգային ագրարային համալսարան ընդունված առաջին կուրսեցիների համար սեպտեմբերի 1-ից կազմակերպվում է դպրոցական ծրագրի կրկնողություն` կենսաբանություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա առարկաներից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT