Այս տարի խաղողի բերքը նախորդ տարվա ծավալները չի ունենա. մթերման խնդիրները մնում են նույնը

Աղավնաձորի խաղողագործներից Հայկազ Ասատրյանը երեկ մեր զրույցում ասաց, որ միայն «Վեդի Ալկո» ընկերությունն իր համագյուղացիներին 130 միլիոն դրամ է պարտք խաղողի մթերման դիմաց ու մինչ օրս վճարում չի կատարել: Ասատրյանի խոսքով՝ մյուս մթերողները՝ «Պռոշյանի» գինու գործարանը եւ «Արմենիա Վայնը» մասնակի վճարումներ կատարել են եւ գնում են դեպի պարտքերի ամբողջական մարման, սակայն «Վեդի Ալկո»-ից գյուղացիներին ասել են, որ իրենք ընդունել են խաղողը, քանի որ իրենց ստիպել են:

««Վեդի Ալկոյի» տնօրեն Մանվել Ղազարյանն ասել էր, որ գումար չունի եւ չի կարող խաղողն ընդունել, բայց ստիպել են նախարարությունից, ու ինքը վերցրել է: Մենք էլ գնացինք մարզպետարան բողոքեցինք, մարզպետը զանգահարեց նախարար Սերգո Կարապետյանին եւ ասաց, որ աղավնաձորցիները եկել, խաղողի գումարն են ուզում, նա էլ ասեց, որ դատարան թող տան եւ գումարը ստանան: Մենք էլ ասել ենք, որ դիմում ենք գրել վարչապետին, եւ գործարանից մեզ պատասխանել են, որ գումարը չեն կարող տալ, քանի որ իրենց ստիպել են, խաղողը վերցրել են»,- մանրամասնեց աղավնաձորցի խաղողագործը: Նշենք, որ Արմավիրի մարզի խաղողագործները եւս կանգնած են նույն խնդրի առջեւ, սակայն բարձրաձայնել չէին ցանկանում՝ մտավախություն ունենալով, որ գործարանները, որոնք իրենց պարտքեր ունեն, բողոքելու դեպքում չեն մթերի այս տարվա բերքը եւ այն կփչանա հենց վազերի վրա:

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը մեր զրույցում ասաց, որ  «Վեդի Ալկո» գործարանը վարկունակության, գրավի անբավարարության խնդիր ունի եւ փորձում են շրջանառու միջոցներ ներգրավել, որպեսզի կարողանան Աղավնաձորի խաղողագործների պարտքերը մարել, իսկ «Պռոշյան» եւ «Արմենիա Վայն» գործարանները շատ փոքր գումար են պարտք մնացել, որը շուտով կմարեն: Գյուղացիների այն պնդմանը, որ նախարարությունից են ստիպել, որ «Վեդի Ալկոն» մթերի խաղողը, Ռոբերտ Մակարյանը հակադարձեց, ասելով, որ նախարարությունը նման լիազորություն չունի, քանի որ մասնավոր ընկերության հետ գործ ունեն: «Բանակցությունների արդյունքում է պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մթերեն խաղողը, իսկ ինչ վերաբերվում է նրան, որ գյուղացիները մթերումից առաջ անպայման ուզում են, որպեսզի ցանկացած գործարան վերցնի խաղողը, սակայն գնին եւ ժամկետներին ուշադրություն չեն դարձնում... Խաղողը կամ այլ գյուղմթերք մթերում են, հետո գյուղատնտեսության նախարարությունն է մեղավոր, որ «ստիպել է» մթերեն»,- ասաց գյուղատնտեսության փոխնախարարը:

Նախարարությունում կարծում են, որ այս տարի խաղողի բերքը նախորդ տարվա ծավալները չի ունենա, հաշվի առնելով նաեւ ցրտահարությունը: Այժմ Սերգո Կարապետյանի գլխավորությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, որպեսզի մթերումը պատշաճ կազմակերպվի եւ դրա համար էլ օրերս նախարարը եղել է Վայոց ձորի մարզում եւ տեղեկացել, թե որ գործարանը որքան ծավալով կարող է խաղող ընդունել: Այս տարի ակնկալվում է մթերել 180 հազարից 190 հազար տոննա խաղող, իսկ արտահանման ծավալները դեռ չեն նախանշվում:

Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանն էլ խաղողագործների առջեւ ծառացած թիվ մեկ խնդիրը համարում է վերամշակողների հետ կնքվող պայմանագրերում առկա իրավունքների եւ պարտականությունների անհամաչափ լինելը: «Բացի «Պերնո Ռիկար» գործարանից (Երեւանի Արարատ կոնյակի գործարան), որը պայմանագրեր ունի խաղողագործների հետ, մնացած մթերող, վերամշակող գործարանները խաղողագործների հետ չունեն պայմանագրեր: Խաղողագործ-վերամշակող պայմանագրեր կան, սակայն միակողմանի եւ կամայական են ե՛ւ գնի տեսանկյունից, ե՛ւ խաղողագործ-մթերող հարաբերությունների կողմից: Խաղողագործի իրավունքներն ու շահերը չեն պաշտպանվում, նա մնում է խնդիրների առաջ եւ ձայնազուրկ»,- ասաց Արտակ Սարգսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
15117 դիտում

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին