Երևան
12 °C
«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղական կազմակերպությունների հետ մեկնարկում է «Հայրենիք և հավերժություն» դրամահավաք-արշավը: Այս մասին տեղեկացնում են հիմնադրամից:
Արդեն 33-րդ անգամ այն կմիավորի աշխարհասփյուռ հայերին: Այս անգամ վերակառուցվելու են Սյունիքի մարզի Սպանդարյան ջրանցքի վթարված հատվածները: «Հայրենիք և հավերժություն» դրամահավաք-արշավը հանրությանն այս տարի նորովի է հանդես եկել: Ավանդական հեռուստամարաթոնի ձևաչափին փոխարինել է հանրային, մշակութային գործիչների մասնակցությամբ հայրենիքի մասին մտորումների ու զրույցների շարքը: Իսկ դրանց ընթացքում ցուցադրվել է մոտիվացիոն երեք տեսաֆիլմ-ուղերձ, որոնք արտահայտում են հիմնադրամի նոր տեսլականը՝ որպես հայերի միավորման և հայրենիքի հավերժության ուղերձ՝ նկարահանված Սյունիքում և Սպանդարյան ջրանցքի ու ջրամբարի ավազանում:
«Սյունիքի մարզի Սպանդարյան ջրանցքն սկիզբ է առնում 2280 մետրից: Ներկայումս այն մինչև 70%-ը վթարված է, ինչի հետևանքով մի շարք բնակավայրեր զրկված են ոռոգման ջրից: Աջակցի՛ր Սպանդարյան ջրանցքի վերակառուցմանը։ Օգնի՛ր պահպանել մեր երկրի ջրային պաշարները այսօր, ոչ թե վաղը»,- ասվում է տեսաֆիլմերի ուղերձում, որը հատկապես երիտասարդ սերնդի հայրենակիցների շրջանում մեծ աջակցություն է ստացել:
Այս ուղերձին արդեն միացել են տասնյակ կազմակերպություններ և իրենց նվիրաբերությունն են կատարել: Սպանդարյան ջրանցքի վերակառուցումը կենսական նշանակություն ունի Սառնակունք, Իշխանասար, Ծղուկ, Սպանդարյան, Անգեղակոթ և Շաքի բնակավայրերի համար: 730 ընտանիք (4320 բնակիչ) կդառնա անմիջական շահառու, և 2800 հա հողատարածքի արդյունավետ ոռոգում կիրականացվի տնտեսական զարգացման հնարավորությունով հարուստ մարզի էկոհամակարգի համար:
Հատկանշական է, որ արշավի շրջանակում նոյեմբերի վերջին Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է բանկային համակարգի և Հայաստանի խոշոր ձեռնարկատիրությունների ղեկավար կազմերի հետ, որի ընթացքում հիմնադրամի աշխատակազմը ներկայացրել է հաշվետու նախագծերը: Սպանդարյան ջրանցքի վերակառուցման ծրագրի կարևորությանն են անդրադարձել ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի արշավի ու Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագրի մասին հանրայնացման ուղղությամբ մեծապես աջակցել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, իսկ արշավի կոնցեպտը և տեսաֆիլմերը նախագծել է «ԱքսելՄոնդրիան» հաղորդակցական ընկերությունը: Հայաստանի անկախությունից ի վեր համահայկական հիմնադրամը հայրենիքն ու սփյուռքը միավորող առաջին կազմակերպությունն է, որը յուրաքանչյուր նոյեմբերին միավորել է հայրենակիցներին ամբողջ աշխարհից՝ կենտրոնացնելու ջանքերը՝ հանուն հայրենիքի վերակառուցման, պահպանման և աջակցության:
Հիմնադրամը մշտապես առանձնացնում է ամենաարդիական, հրատապ լուծում պահանջող հարցերը, նախաձեռնում դրանց իրականացումը, որոնք նպաստում են Հայաստանում կյանքի որակի բարելավմանը: Հիմնադրամը մինչև այժմ ավելի քան 1,5 միլիոն հայերի է միավորել՝ ավելի քան 500 մլն ԱՄՆ դոլար ներդնելով 1500-ից ավելի նախագծերում: 2024-ից սկսած՝ հիմնադրամը ծրագրային դրամահավաքներ է իրականացնում՝ թույլ տալով ապահովել առավելագույն արդյունավետություն, թափանցիկություն և հաշվետվողականություն: Այս տարի դրամահավաք-արշավը կտևի մեկ ամիս, և արդյունքների հաշվետվությունը կներկայացվի ամփոփումից հետո:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նիկոլ Փաշինյանին կհանձնվի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը՝ ի նշանավորումն խաղաղության հաստատման
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը գործում է բնականոն ռեժիմով
Կատարվում են քննչական գործողություններ․ ՔԿ-ն՝ Դեմոյանի բնակարանի խուզարկության մասին
Սարավան-Զանգեր, Ապարան-Արագած ճանապարհներին, Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է
Աբովյանին կվերադարձվի զբոսայգու տարածք հանդիսացած հողամասը․ համայնքապետի հետ պայմանագիրն անվավեր է ճանաչվել
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Հարկային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի նիստում նախանշվել են 2026-ի առաջնահերթությունները
Մաքսավորները թող ուշադիր լինեն՝ մի մասունք էլ չտարվի. Ալեքսանյանը՝ Եպիսկոպոսաց ժողովը դրսում անելու մասին
Դիլիջանի ոլորանում Man Van-ը ճանապարհի մաքրման աշխատանքներ իրականացնելիս կողաշրջվել է
Արամ Ղազարյանը՝ ՓԾ տնօրեն, Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանության պետ. ՀՀ վարչապետը որոշումներ է ստորագրել
Վալերի Օսիպյանը ու կինը հրավիրվել են Գլխավոր դատախազություն
Թորոսյանն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են աշխատանքային իրավունքի պաշտպանության և ՀՀ աշխատաշուկա մուտքի հարցեր
Ինտերնետ կապի օպտիկական մալուխների վնասման հետևանքով առցանց ծառայության հարթակները ժամանակավոր անհասանելի են
Նախորդ շաբաթը ՀՀ ֆինանսական ոլորտի համար առանձնացել է կարևոր իրադարձությամբ. վարչապետը նորություն է հայտնել
Հերքում եմ և դիմել եմ ԱԱԾ. Հակոբյանը՝ շվեյցարական բանկում 300 հազար դոլարի հաշիվ բացելու մասին
Հայաստան-Թուրքիա գործընթացում առաջընթացը կօգնի և նոր ազդակ կտա Հայաստան-Ադրբեջան գործընթացին. Ռուբինյան
Հայաստանում այսքան մարդ ե՞րբ էր պատարագի մասնակցել, վարչապետը նոր մշակույթ բերեց. Ալեն Սիմոնյան
Ադրբեջանի հետ փորձելու ենք լուծում գտնել, որ այնտեղ գտնվող բոլոր մարդիկ վերադառնան․ դա չի քննարկվում. Սիմոնյան
Կարծում եմ՝ առաջիկա ընտրություններին ավելի մեծ տոկոսով ներկայացվածություն ենք ունենալու, քան 2021-ին. Սիմոնյան
Բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի զոհված անձանց հիշատակի օր. հունվարի 27-ը ոչ աշխատանքային կլինի
Տարվա բոլոր եղանակներին շքեղ Խուստուփ լեռը. ՇՄՆ-ն լուսանկարներ է հրապարակել
Ucom-ի ֆիքսված կապի ցանցի ծառայությունները հասանելի են Զովունիում
Ձեզ համար 44-օրյա պատերազմն ու զոհերը նախընտրական վիդեոկոնտենտից էն կողմ ոչ մի բան չեն եղել. Ալեքսանյան
Վերջին 5 տարին գործի չեք գալիս, վատ աշակերտի պես նիստերին գրեթե չեք մասնակցում․ Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Խոշոր երկաթուղային վթար Իսպանիայում. բախվել են գնացքներ․ կան մեծաթիվ զոհեր և վիրավորներ. տեսանյութ
Սերգեյ Մուրադյանը հերքում է, թե ինքը միջնորդել է, որ ՊԵԿ-ում վարչության պետ նշանակեն
Տաշիր Սամոն չի կարող և իրավունք չունի լինել ՀՀ ղեկավար, քանզի հանդիսանում է ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացի. Չախոյան
Մեկնարկել են Հայաստանի խորհրդարանի 8-րդ գումարման վերջին նստաշրջանի աշխատանքները
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին
Սպիտակի թիվ 3 մանկապարտեզը կառուցվել և հագեցվել է գույքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Արգելափակումից դուրս է բերվել 128 մեքենա, օգնություն ցուցաբերվել՝ 254 քաղաքացու
Չիլիում անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել․ զոհվել է առնվազն 18 մարդ
Մհեր Գրիգորյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան հարաբերություններին առնչվող հարցեր
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
ՃՏՊ Գոշ գյուղի սկզբնամասում․ կա տուժած
Դիլիջանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Նորավան-Կապան հատվածները որոշ մեքենաների համար փակ են
Վահագն Խաչատուրյանն այցելել է Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցի
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. Նիկոլ Փաշինյան
Արժանապատվության ո՞ր դրսևորմամբ տարածաշրջանի ամենաաղքատ երկրում Քոչարյանները դարձան դոլարային միլիոնատերեր
Պակիստանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT